10 շոկային փաստեր բժշկության մասին հայտնի վիրաբույժից. Ճշմարտություն, որից մարմինդ սարսռում է
LIFEԱյն, որ առողջապահական համակարգը ցանկացած երկրում կատարյալ չէ, ակնհայտ փաստ է: Ցավոք, հարկ է ընդունել, որ հաճախ բժշկական սխալների հետևանքով վիրահատական սեղաններին մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ:
Վիճակագրությունը, սակայն, այլ բան է ասում:
Այսօր Past.am-ը փորձեց մի փոքր լույս սփռել բժշկական գաղտնիքների վրա, որոնց մասին ընդունված չէ խոսել բարձրաձայն:
Մարթի Մակարիան հայտնի ուռուցքաբան-վիրաբույժ է, հետազոտող Ջոն Հոփկինսի համալսարանից:

Նա հանդես է գալիս առողջապահական ոլորտում թափանցիկության օգտին: Նա երկար ժամանակ աշխատել է ՄԱԿ-ում, որտեղ կարողացել է հատուկ խումբ հավաքել ամբողջ աշխարհում վիրահատական օգնության որակի չափման ցուցանիշների մշակման համար:
Հենց Մակարիան է դարձել ժամանակակից վիրաբուժության մասին ավելի քան 150 գրքերի ու հրատարակությունների հեղինակ:
Եթե դուք կարծում եք, թե ամերիկյան բժշկությունը անթերի է, ապա համարձակվում ենք ձեզ զարմացնել:
Մարթին կարողացել է իր պրակտիկայում ամեն ինչ տեսնել: Նա որոշեց բացել շատ մարդկանց աչքերը ու ասել, թե ինչ է կատարվում ամերիկյան կլինիկաներում:
Պատրաստ եղեք լսել սթափեցնող ճշմարտություն առողջապահական ոլորտի մասին:
Ահա, թե ինչ է պատմում հայտնի վիրաբույժը.
1. Հետազոտությունը ցույց է տալիս, որ 4 հիվանդներից 1-ը, որպես օրենք, դառնում է բժշկի թերացումների զոհ:

2. Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ԱՄՆ-ում ամեն շաբաթ մոտավորապես 40 մարդ է սխալմամբ հայտնվում նշտարի տակ:
3. Բժիշկների վճարման համակարգը այնպիսին է, որ նրանք ստիպված են նշանակել անպետք պրոցեդուրաներ, որպեսզի հավելյալ շահույթ ստանան:
4. Բուժման մեթոդների գրեթե 50 %-ը չունի հիմք:

5. Հաճախ այնպես է լինում, որ հիվանդին դիտավորյալ չեն հայտնում բուժման ավելի խնայող մեթոդի մասին, որպեսզի վիրաբույժը կարողանար պրակտիկա անել:
6. Մահացության հիմնական պատճառների ցանկում բժշկական անփութությունը գրավում է պատվավոր՝ 5-րդ տեղը:

7. Բժիշկները պետք է առաջարկեն հիվանդին թեկուզ ինչ-որ բան, անգամ եթե նրան հնարավոր չէ օգնել:
Սակայն դրա պատճառն ամենևին էլ սրտացավությունը չէ, այլ պարզապես բժշկական թանկ սարքավորումը գնվել է վարկով, իսկ դրա համար հարկավոր է վճարել:

8. Մինչ մարդկությունը չի հայտնաբերել բոլոր հիվանդությունների դեղամիջոցը, հարկաավոր է բավավարարվել նրանով, ինչ կա:
9. Ամեն տարի բժշկական ուղղակի միջամտությունից մահանում է 225 000 հիվանդ: Նրանցից 106 հազարը մահանում է պաշտոնապես հաստատված բժշկական դեղամիջոցներից: Մյուս՝ 119 հազարը մահանում է բժշկական անձնակազմի անփութության պատճառով:

10. Իմ խորհուրդը՝ աշխատեք խուսափել կլինիկաներ այցելելուց ու դրանց օգնությանը դիմեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ընդ որում՝ չէր խանգարի ունենալ անձնական փաստաբան, ով կպաշտպաներ ձեր իրավունքները որպես հիվանդ ու կհետևեր նրան, որ դուք ստանաք անհրաժեշտ բուժումը:
Ստացվում է, որ սխալ բուժումից կամ բժշկական գիտափորձերի հետևանքով կարող է մահանալ յուրաքանչյուրը:



