Ինչն է սիրահարների միջև վեճի պատճառ դառնում
LIFEԳիտնականները փորձել են պարզել, թե որոնք են սիրահարների միջև ծագող վեճերի հիմնական պատճառները:
Նրանք անցկացրել են հարցում՝ փորձելով պարզել, թե ինչերն է նրանց միջև անհամաձայնության հիմնական պատճառ դառնում:
Ամենաշատը երիտասարդ ամուսիններին՝ թե՛ կնոջը, թե՛ տղամարդուն նյարդայնացնում է կողակցի հեռախոսազրույցներն անծանոթի հետ:
Վիճաբանությունների հաճախ հադիպող պատճառներից է նաև զույգերի հարաբերությունների միջև թյուրիմացությունները:
Քիչ չեն նաև հաղորդագրությունների պատճառով ծագած վեճերը: Շատ զուգընկերներ փորձում են վերահսկել իրենց երկրորդ կեսին՝ հետևելով ու ընթերցելով նրա հասցեագրված հաղորդագրությունները: Ոչ միանշանակ բովանդակությամբ հաղորդագրությունները կամ հենց այն փաստը, որ զուգընկերդ դրանք վերահսկում և ստուգում է, վեճերի պատճառ են դառնում:
Կանանց և տղամարդկանց 30 տոկոսը խոստովանել է, որ վեճերի առիթ են հեռախոսազրույցները: Շուրջ 20 տոկոսն էլ նյարդայնանում է, երբ զուգընկերը տարվում է համակարգչային խաղերով:
Աղբյուր` LADYNEWS.am



