Անակոնդա. աշխարհի ամենամեծ օձը (լուսանկարներ)
LIFEԱշխարհի ամենամեծ օձը անակոնդան է: Սովորաբար Անակոնդայի երկարությունը կազմում է 5-6 մետր, սակայն հանդիպում են նաև գերմեծ` 9 մետր երկարությամբ «վիշապներ»:
Առ այսօր գրանցված ամենամեծ Անակոնդայի երկարությունը կազմել է 11,43 մետր: Այս պահին կենդանի ամենամեծ առանձնյակը բնակվում է Նյու Յորքի կենդանաբանական այգում (9 մետր):

Անակոնդայի կարելի է տարբերակել ոչ միայն մեծ չափերով, այլ նաև գորշ-կանաչ գուանվորմամբ մաշկով, ինչպես նաև անկրկների նախշերով:
Այս հսկայական սողունները բնակվում են Ամազոն և Օրինակո գետերի առափնյա՝ մարդու համար դժվարհասանելի շրջաններում: Տեղանքի դժվար հասանելիության պատճառով նրանց ստույգ քանակությունը դեռևս չի պարզվել:

Անակոնդաներին հաճախ կոչում են «Ջրային վիշապօձ» այն պատճառով, որ սողունը իր կյանքի մեծ մասը անց է կացնում ջրում:
Երբ չորանում է այն ջրամբարը, որում բնակվում Անակոնդան, վերջինիս մուտք է գործում տիղմի մեջ, արհեստականորեն նվազեցնում է նյութափոխանակությունը մինչև սկսվի անձրևների շրջանը:

Ինչպես և մյուս վիշապօձերը, Անակոնդան թունավոր չէ և, իր զոհերին փաթաթվելով է խեղդամահ անում:
Աշխարհի ամենամեծ օձի «սննդակարգում» կարող են հայտնվել զանազան կենդանիներ` օձեր, թռչուներ, կոկորդիլոսներ և նույնիսկ այնպիսի գիշատիչներ ինչպիսին յագուարն է:









