Ռուս օլիգարխների թանկարժեք զվարճանքները
LIFEPast.am-ը ներկայացնում է ռուս օլիգարխների թանկարժեք զվարճանքները:
Անդրեյ Մելնիչենկոյի՝ աշխարհում ամենամեծ առագաստանավը, 
Աշխարհում ամենամեծ առագաստային Sailing Yacht A զբոսանավը կառուցվել է ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի համար:
Զբոսանավի երկարությունը 142 մետր է, բարձրությունը՝ մոտավորապես 91 մ: Նավն ունի 8 տախտակամած ու 1 ստորջրյա դիտահարթակ: Զբոսանավի արժեքը մոտավորապես 404 մլն դոլար է:
Ռոման Աբրամովիչի ամենաթանկ զբոսանավը
Նրա Eclipse զբոսանավն ունի 162 մետր: Այն նախագծվել ու կառուցվել է 5 տարում: Զբոսանավում կա երկու հարթակ ուղղաթիռի համար, 4 մոտորանավակի, 20 սկուտերի, ունի 16-մետրանոց լողավազան, մի քանի ջակուզի, պարասրահ, ֆիթնես կենտրոն ու 11 նավախցիկ հյուրերի համար:
Ջուրն իջեցնելու պահին այն արժեր 500 մլն ֆունտ սթեռլինգ:
Ռոման Աբրամովիչի «Բոինգը»
2004թ• Չուկոտկայի նախկին նահանգապետը գնեց Boeing 767-300-ը, որի մեկնարկային գինը կազմում է 100 մլն դոլար ու հասնում է մինչև 1 մլրդ դոլարի:
Միայն հակահրթիռային համակարգն օլիգարխին արժեցավ 1,5 մլն դոլար:
Հայտնի է, որ «Բոինգը» պատված է սև ու կարմիր փայտով ու զարդարված է ոսկով:
Ռոման Աբրամովիչի ավտոմոբիլային պարկը 
Հենց նրան է պատկանում աշխարհում ավտոմոբիլային պարկերից ամենաշքեղը, որը պահվում է ֆրանսիական Ռիվիերայում:
Եզակի նմուշ է Bentley Brookland-ը՝ արաբ շեյխերի սիրելին:
Հպարտության մեկ այլ օրինակ է Porsche Carrera GT-ն ու Bugatti Veyron-ը:
Օլեգ Դերիպասկայի էլիտար ձիանոցը
2008թ• գարնանը տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՌՈՒՍԱԼ-ի համասեփականատեր Օլեգ Դերիպասկան պատրաստվում է ձիանոց բացել Մեծ Բրիտանիայում:
Նման թանկարժեք գործարքը չհամարձակվեցին գնահատել անգամ ինդուստրիայի պրոֆեսիոնալները: Գործարարը գնել է մի քանի էլիտար նժույգներ ու 1 տարում Մերձմոսկվայում սկսել ձիավարժարանի շինարարություն:



