Շատ կանայք են տառապում սնկային վարակներով, բայց շատերը չգիտեն, որ դրանք հնարավոր է բուժել նաև տնային պայմաններում
PHOTOՀաճախ կնոջ օրգանիզմում խմորասունկ է զարգանում, բայց քանակությամբ, որը չի ազդում առողջության վրա:
Եթե դրա քանակն աճում է, հեշտոցային վարակներ է առաջացնում, ինչը կարող է բավական տհաճ լինել:
Բարեբախտաբար, բուժումը բավական հեշտ է:
Հեշտոցի խմորասնկերի պատճառները
Candida Albicans-ը խմորասնկերի մեծ մասի հիմնական պատճառն է:
Նույնիսկ եթե դուք առողջ եք, ձեր հեշտոցը նախկինի պես բակտերիների և խմորասնկերի բարձր մակարդակ ունի:
Lactobacillus acidophilus-ը առավել տարածված բակտերիա է, որը վերահսկում է խմորասնկերի աճը:
Խմորասնկերի աճը մի քանի ախտանիշով է դրսևորվում, դա տեղի է ունենում օգանիզմում անհավասարակշռության հետևանքով:
Հակաբիոտիկները նաև կարող են վատացնել վիճակը, նույնը վերաբերում է հղի կանանց դեպքում էստրոգենի շատ բարձր մակարդակին և հորմոնալ թերապիային:
Բուժում թեյով
Խնկունու թեյն արդյունավետ է հեշտոցի վարակների բուժման համար: Այն նվազեցնում է վարակով պայմանավորված քորը և այրոցը: Այս թեյը կարելի է օգտագործել որպես ինտիմ հիգիենայի բաղադրիչ:
Օրական մոտ 4 բաժակ խնկունու թեյ խմեք:
Օրվա ընթացքում խմեք հապալասի ոչ քաղցր օրգանական հյութ՝ վարակից հեշտությամբ ազատվելու համար:
Եթերայուղեր
Եթերայուղեր օգտագործեք վարակի դեմ պայքարի համար: Տամպոնը թրջեք թեյի ծառի յուղի մեջ, այն դրեք հեշտոցի մեջ: Համոզվեք, որ չափից շատ յուղ չեք օգտագործում, այլ միայն մի քանի կաթիլ: Տամպոնը հեշտոցում թողեք մի քանի ժամ: Սա օրական երկու անգամ կրկնեք: Կարող եք նաև օրեգանոյի յուղ փորձել:
Սխտոր
Սխտորն ուժեղ հակասնկային ազդեցություն է ապահովում: Այն ամեն օր կերեք, կարող եք նաև օրգանական սխտորի մածուկ օգտագործել վարակի բուժման համար:
Լավագույն արդյունքի հասնելու համար յուղը, սխտորը, վիտամին Е-ի պատիճները և կոկոսի յուղը միասին օգտագործեք:
Խնձորի քացախ
Օրգանական քացախը վարակները գրեթե վայրկենապես նվազեցնում է: Մեկ բաժակ օրգանական խնձորի քացախ ավելացրեք վաննայի մեջ: Թողեք 20 րոպե, չորացրեք:
Կալենդուլա
Արդեն վաղուց է օգտագործվում իր հակասնկային և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ: Բուժման համար պետք կլինի կալենդուլայի մի քանի մանրացված տերև:
Կալենդուլայի տերևները չպետք է մշակված լինեն քիմիական նյութերով: Տերևները կիրառում են վարակված մասում: Այս բուժումը խորհուրդ չի տրվում հղի կանանց: