Կոկա-կոլայի օգտագործման 11 անհավանական եղանակ (լուսանկարներ)
LIFEՁգտելով բարելավել մեր առօրյա կյանքը՝ մենք մշտապես գտնվում ենք ինովացիոն գաղափարների փնտրտուքներում: Երբեմն բանը հասնում է նրան, որ որոշ մթերքներ սկսում են կիրառվել ոչ իրենց սովորական նշանակությամբ, ընդ որում՝ արդյունավետ:
Այսօր խոսքը «Կոկա-կոլայի» հնարավոր տարբերակներով օգտագործման մասին է կենցաղում: «Կոլան» ինքնին բավական վիճելի է՝ որպես մթերք: Բազմաթիվ դիետոլոգներ ու բժիշկներ նշում են, որ գազավորված ըմպելիքը վնասակար է մարդու օրգանիզմի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ կալորիաներ, կոնսերվանտներ ու ոչ այնքան օգտակար հավելումներ: Ընտրությունը ձերն է: Կարող եք «Կոկա-կոլան» օգտագործել ոչ սովորական նշանակությամբ:
1. Առողջ ու մետաքսե մազեր
«Կոլան» ոմանք օգտագործում են որպես «կոնդիցիոներ», ինչպես նաև մազերին բաց երանգ հաղորդելու համար:
2. Ամուր ստամոքս
Եթե ձեզ տանջում է զկրտոցը, ապա բերանում կոլա հավաքեք ու ողողեք կոկորդը: Ասում են՝ օգնում է:
3. Լուսանկարին էֆեկտ հաղորդող ազղեցություն
Առանց «Ինսթագրամի» հնարավոր է լուսանկարներին հաղորդել սեպիայի էֆեկտ: Բավական է լուսանկարը տրորել կոլայի մեջ թրջված խոնավ բամբակով:
4. Անբիծ սպիտակեղեն
Կոլան հանում է բծերը: 1 տարա կոլան լցրեք կեղտոտ սպիտակեղենի վրա, ավելացրեք լվացքի փոշի ու լվացեք լվացքի մեքենայում՝ ինչպես միշտ:
5. Առողջ բույսեր
Կոլան օգտագործում են բույսերը վնասատուներից պաշտպանելու համար. բավական է ըմպելիքը լցնել ափսեների մեջ ու տեղադրել բույսերի թաղարների մոտ:
6. Փայլող հեղույսներ
Ժանգոտած հեղույսները կարելի է մաքրել՝ քսելով կոլա:
7. Մաքուր շարժիչներ
Լուրերի համաձայն՝ դեստրիբյուտորները արդեն 20 տարի է՝ այս ըմպելիքն օգտագործում են իրենց բեռնատարների շարժիչները մաքրելու համար:
8. Հյութեղ միս
Կոլան խառնելով կետչուպի հետ՝ հնարավոր է պատրաստել հիանալի սոուս խորովածի համար:
9. Մաքուր կաթսաներ
Կաթսայի վառված հատակը հնարավոր է մաքրել՝ դրա մեջ լցնելով մի քիչ կոլա ու այն 1 ժամ դնելով դանդաղ կրակի վրա: Սև հատակը կփայլի ինչպես նորը:
10. Փայլող մետաղադրամներ
Հին մետաղադրամները կարելի է ժանգից մաքրել՝ որոշ ժամանակ թողնելով կոլայով լի բաժակի մեջ:
11. Մաքուր ապակիներ
Այն հիանալի միջոց է ավտոմեքենայի ապակիները մաքրելու համար:
Աղբյուրը` Blog.1in.am














