Ռուսաստանյան ցենզուրայի մառազմը. 10 սիրված խորհրդային մուլտֆիլմեր, որոնք այսուհետև արգելված են Ռուսաստանում
LIFEBlognews.am-ը գրում է.
Մինչ Կիսելյովը պատմում է մեզ այլասերված ու խելագարված Գեյրոպայի մասին, հենց Ռուսաստանում ընդունվում են օրենքներ և որոշումներ, որոնք չեն ենթարկվում ոչ մի տրամաբանության: Գրաքննության մասին վերջերս լրամշակված օրենքով արգելքի տակ են հայտնվել մի շարք սիրված խորհրդային մուլտֆիլմեր, որոնց վրա մեծացել է մի քանի սերունդ:
1. «Դե սպասիր», 1969 թվական
Պարզվում է, որ խորհրդային այս ամենասիրված մուտֆիլմերից մեկը խուլիգանության, անառողջ ապրելակերպի ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քարոզ է պարունակում:
2. «Չեբուրաշկան ու կոկորդիլոս Գենան», 1969 և 1971 թվականներ
Այս հանճարեղ մուլտֆիլմի մեջ ռուսաստանյան մի շարք «փայլուն» ուղեղներ ծխելու ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քարոզ են հայտնաբերել:
3. «Կառլսոնն, ով տանիքում է ապրում», 1955 թվական
Պարզվում է, որ Կառլսոնի մասին մուլտֆիմը պարունակում է որկրամոլության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու մանկահասակների այլասերման քարոզ:
4. «Ոզնին մառախուղի մեջ», 1975 թվական
Դուք կարծում էիք, որ սա հուզիչ մի մուլտֆիլմ է մառախուղի մեջ կորած ընկերոջ փնտրտուքների մասի՞ն: Դուք չարաչար սխալվում եք: Ռուսաստանյան գրաքննադատների կարծիքով՝ այս աշխատանքը պարունակում է կոնտենտ, որը երեխաների մոտ սարսափ, խուճապ ու վախ է առաջացնում:
5. «Վիննի Թուխն ու բոլոր-բոլորը», 1969 թվական
Այս մուլտֆիլմում «հանճարները» ևս որկրամոլության քարոզ են նկատել: Այս տրամաբանությամբ Իա իշուկի «Մտնում է-դուրս է գալիս» արտահայտության համար կարելի էր մուլտֆիլմն ընդհանրապես պոռնագրաֆիկ համարել...
6. «Բրեմենյան երաժիշտները», 1969 թվական
Դուք հավանաբար էլ չեք զարմանա այսքանից հետո, երբ պարզեք, որ «Բրեմենյան երաժիշտները» մուլտֆիլմն էլ քարոզում է մարմնավաճառություն, խուլիգանություն, թափառաշրջիկություն ու ազարտային խաղեր: Ձվերի չարաշահումը կարող է հանգեցնել սալմոնելիոզի, ուստի մուլտֆիլմը նաև անառողջ սնվելու քարոզ է, դե իսկ ավազակների երգում առկա է հետևյալ տողը. «мы любим убивать и бить баклуши... мы разбойники - пиф-паф и вы покойники», ուստի սա միանշանակ նաև բռնության ու ահաբեկչության քարոզ է:
7. «Ֆունտիկ խոզուկի արկածները», 1986 թվական
Երեխաների առևանգում, երեխաների ստրկական աշխատանք ու շահագործում (տվյալ դեպքում՝ կրկեսում), ինչպես նաև հրազենի կիրառություն... Կարծում եք՝ ինչ-որ ամերիկյան մարտաֆիլմի սցենա՞ր է: Ոչ, այս ամենը տեսել են Ֆունտիկ խոզուկի մասին աշխարհի ամենաանմեղ ու բարի մուլտֆիլմերից մեկում:
8. «Երեքը Պրոստոկվաշինոյից», 1978 թվական
Թափառաշրջիկության, ծխելու ու ուրիշի ունեցվածքն ապօրինի բռնազավթելու (գյուղական տնակը) քարոզ... Դե իսկ հրացանով զինված շունը ոչ մի լավ բան չի կարող հուշել մանկական հոգեբանությանը:
9. «Փոքրիկ կապիկները», 1987 թվական
Այս փոքրիկ սադրիչները միայն վատ բաներ կարող են սովորեցնել աճող սերունդին: Դե իսկ մուլտֆիլմում հնչող երգի «в каждом маленьком ребенке, и мальчишке, и девчонке есть по двести грамм взрывчатки или даже полкило» տողերն ահաբեկչության բացահայտ քարոզ են:
10. «Լինում է, չի լինում, մի շուն է լինում», 1982 թվական
Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ բորբոքված երևակայություն է պետք ունենալ դրա համար, բայց ոմանք այս մուլտֆիլմում տեսել են խուլիգանության, որկրամոլության, ալկոհոլի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու երեխաների առևանգման քարոզ...



