14 փաստ, որոնք ապացուցում են, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին թվում է
LIFEMediamag.am- ը գրում է.
Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ բաներ, որոնք այնպիսին չեն, ինչպիսին սովոր են մարդիկ դրանք համարել: Դա կարող է զարմանալի թվալ, սակայն, այն, որ մարդկանց բազմաթիվ սերունդներ վստահ էին այդ փաստերում, այսօր պարզվում է սխալմունք՝ միֆ: Մեր տեսության մեջ հավաքված են հենց այսպիսի փաստեր.
1. Շները ավելի վտանգավոր են, քան շնաձկները
Տարվա մեջ, շները 2500 անգամ ավելի շատ մարդ են սպանում, քան շնաձկները: Ամեն տարի, ավելի քան 25000 մարդ է մահանում կատաղությունից, որը տարածում են շները:
2. Մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի մեծ մասը
Բոլորը, թեկուզ կյանքում մեկ անգամ լսել են, որ մարդը օգտագործում է իր ուղեղի միայն 10%-ը: Իրականում, այդ պնդումը միֆ է և կապված է ուղեղի մասին հնացած պատկերացումների հետ: Չնայած նրան, որ ուղեղում միաժամանակ շատ քիչ թվով նեյրոններ են ակտիվ, դրանք ակտիվանում են տարբեր պրոսցեսների ժամանակ ըստ պահանջի՝ մտածելուց մինչև շնչառություն և արյան շրջանառության կարգավորում:
3. Պատվաստանյութերը աուտիզմ չեն առաջացնում
Ամբողջ աշխարհով տարածվել է կարծիք, իբր պատվաստանյութերը երեխաների մոտ առաջացնում են աուտիզմ: Դա հիմար միֆ է, որը հարկավոր է ցրել, քանի որ այդպիսի փոխկապակցվածության մասին տվյալները կեղծված են:
4. Երկնաքարը չի վերացրել Երկրի վրայի ամբողջ կյանքը
Գիտական հիմնական հիպոթեզներից մեկն այն է, որ իբր երկնաքարը, որը բախվել է Երկիր մոլորակի հետ 65 միլիոն տարի առաջ, վերացրել է Երկրի վրա գոյություն ունեցող ամբողջ կենդանի արարածներին՝ մասնավորաբար դինոզավրերին: Իրականում, այսօր, գիտականները ենթադրում են, որ կենդանի արարածների 25%-ը այնուամենայնիվ գոյատևել է: Հենց նրանք են զարգացել և դարձել այսօրվա ձիերն ու պրիմատները:
5. Հնարավոր չէ հիվանդանալ ցրտից
Չնայած նրան, որ մարդիկ դարերով համարում էին որ կարելի է հիվանդանալ մրսելուց կամ անձրևի տակ մնալուց, բայց դա այդպես չէ: Չնայած հետազոտությունների մեծ մասը ցույց են տալիս, որ ցածր ջերմաստիճաններում օրգանիզմը ավելի զգայուն է ինֆեկցիաների հանդեպ, բայց հնարավոր չէ հենց այնպես հիվանդանալ: Հիմնական տեսությունը, թե ինչու են մարդիկ հիվանդանում հատկապես ձմռանը՝ բացատրվում է նրանով, որ այդ եղանակին մարդիկ ավելի շատ են գտնվում փակ տարածքներում վիրուսակիր մարդկանց կողքին և ձմռանը առավել մեծ խոնավությամբ:
6. Առյուծը ամենևին էլ ջունգլիների արքան չէ
Չնայած առյուծներին մարդիկ սովորել են անվանել ջունգլիների արքա, առյուծների մեծ մասը նույնիսկ չի էլ բնակվում ջունգլիներում: Հիմնականում այդ կենդանիները բնակվում են սավանաներում:
7. Վան Գոգը, հնարավոր է, չի կտրել իր ականջը
Շատ մարդիկ կարծում են, որ Վան Գոգը կտրել է իր ականջի ծայրը խելագարության նոպայի ժամանակ: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա սիրեկանը՝ ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենը, հնարավոր է, ծագած վեճի ժամանակ կտրել է Վան Գոգի ականջը սուսերով:
8. Հիսուսը ձմռանը չի ծնվել











