Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


8 տարածված միֆ, որոնք իբր կարող են փրկել Ձեր կյանքը, սակայն իրականում մահացու վտանգավոր են

LIFE

Blognews.am-ը գրում է

Մի անգամ կարդացի, որ նորվեգացի մի տղա կարողացել էր փրկել իր քրոջը՝ շնորհիվ համակարգչային խաղերում տեսած հնարքների: Սա իհարկե շատ լավ է, բայց ապրելով տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում՝ մենք հաճախ թյուրիմացության մեջ ենք հայտնվում՝ դիտելով ֆիլմեր, հաղորդումներ, խաղալով համակարգչային խաղեր ու օգտվելով տեղեկատվության աղբյուրներից, որտեղ ոչ այնքան արժանահավատ բաներ են ներառված: Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում իբր կյանք փրկող 8 միֆեր, որոնք իրականում այդքան էլ օգտակար չեն, իսկ որոշ դեպքերում կատարյալ հիմարություն են և կարող են էլ ավելի մեծ վտանգի ենթարկել Ձեզ ճգնաժամային իրավիճակում դրանց դիմելիս:

1. Պետք չէ վերքի մեջ օտարածին մարմիններ թողնել

Սա շատ տարածված թյուրիմացություն է: Մարդիկ կարծում են, որ եթե իրենց մարմինը ծակել է ինչ-որ իր, և նրանք չեն կորցրել գիտակցությունը, ապա պետք է դուրս հանել այդ իրը մարմնի միջից: Սակայն իրականում առաջին հերթին պետք է շտապօգնություն կանչել, իսկ այդ առարկային ընդհանրապես ձեռք չտալ: Դուք կարող եք վնասել երակներն ու անոթները՝ այն դուրս հանելով, մինչդեռ սովորաբար դրանք խցանի դեր են կատարում՝ կանխելով ուժեղ արնահոսությունը:

2. Սաստիկ ծարավի դեպքում կարելի է մեզ խմել

Այս մեթոդը հանդուրժելի է միայն շատ կարճ ժամանակահատվածի համար: Բանն այն է, որ մեզի հետ մեր օրգանիզմից դուրս են գալիս որոշ նյութեր, որոնցից օրգանիզմն ինքնամաքրվում է, իսկ մեզը խմելով՝ մենք դրանք վերադարձնում ենք օրգանիզմ, ու եթե մարդը մի քանի օր ջրի փոխարեն մեզ խմի, ապա դա կարող է հանգեցնել երիկամային անբավարարության:

3. Ցատկել ընկնող վերելակի մեջ

Ի հեճուկս ոմանց երևակայության՝ սա ամենևին չի բարձրացնի ողջ մնալու Ձեր շանսերը: Դա կարող է փրկել միայն այն դեպքում, եթե Դուք ցատկեք ճիշտ պահին, ընդ որում՝ ցատկի ժամանակ Ձեր մարմնի արագությունն ավելի մեծ պետք է լինի, քան ընկնող վերելակինը: Ինչպես հասկանում եք՝ սա բացարձակ միֆ է:

4. Վերքից ծծել օձի թույնը

Եթե թույնը ծծողի բերանի խոռոչում նույնիսկ չնչին վերք լինի, ապա դրա միջով օձի թույնը կանցնի արդեն «փրկիչի» օրգանիզմ: Իսկ եթե դրանով զբաղվի հենց խայթվածը, ապա միայն ավելի կարագացնի իր մահը: Միակ ճիշտ լուծումը ժգուտով արյան շրջանառությունը դանդաղեցնելն ու խայթած տեղին սառույց դնելն է մինչև բուժօգնություն ստանալը:

5. Հեղհեղուկ ավազ

Հեղհեղուկ ավազում խեղդվելն անհնար է: Մարդիկ մահանում են ոչ թե նրա համար, որ իրենք ամբոողջովին ընկղմվում են ավազի մեջ, առավել ևս, որ, որպես կանոն, դրանց մեջ առավելագույնը մինչև կուրծքն են ընկղմվում, այլ ամենասովորական ջրազրկումից, եթե մարդուն չեն կարողանում ժամանակին օգնության հասնել:

6. Կակտուսի հյութ

Կակտուսների հյութը չի կարելի խմել նույնիսկ ամենածայրահեղ դեպքերում: Դրանց մեջ բազմաթիվ նյութեր կան, որոնք Ձեզ մոտ լուծ ու փսխումներ կառաջացնեն, ինչը միայն էլ ավելի կջրազրկի Ձեր օրգանիզմը:

7. Անձրևանոցը դանդաղեցնում է անկումը

Միակ բանը, որին կարելի է հասնել անձրևանոցով ցատկելով, այն է, ինչ կարող եք տեսնել այս տեսանյութում: Բարեբախտաբար, տեսանյութում ցատկող մարդը նաև օդապարիկ ուներ ու միայն անձրևանոցի վրա չէր դրել հույսը:

 

8. Արջի հարձակման դեպքում ձևանալ մահացած

Այստեղ ամեն ինչ կախված է տվյալ արջից, ու ոչ մի բանում վստահ լինել չի կարող: Գրիզլիներն ագրեսիա են դրսևորում սովորաբար պաշտպանվելիս, ու եթե նա մտածի, որ Դուք վտանգ չեք ներկայացնում (մահացած եք ձևացել), ապա կարող է և նահանջել, բայց դա երաշխավորված չէ: Ինչ վերաբերում է սև արջերին, ապա նրանք գրոհում են ինչպես իսկական գիշատիչներ, ու այս հնարքը նրանց պարագայում չի աշխատի: Փախչել էլ չի կարելի, որովհետև արջերը մարդուց ավելի արագ են վազում: Եթե Ձեզ մոտ ինչ-որ սնունդ կա, ապա դրեք այն գետնին, դանդաղորեն նահանջեք ու հիշեք, որ վազել ոչ մի դեպքում չի կարելի: Իսկ եթե այս եղանակն էլ չաշխատի, ապա պետք է բարձր ձայներ հանել ու արջին հնարավորինս մեծ թվալ՝ ձեռքերը վեր բարձրացնելով:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service