Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Շատ մարդիկ սկսեցին ինձ վիրավորել` ասելով, թե ոնց չեմ ամաչում. Գագիկ Մադոյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Գագիկ Մադոյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք առաջիկա անելիքների եւ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում իր կերտած կերպարի մասին:

Զրույցի սկզբում Գագիկը նախ նշեց, որ տպավորված է ոչ միայն «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի նկարահանումներով, այլեւ ամբողջական ֆիլմով:

«Պետք է շեշտեմ, որ ֆիլմի ստեղծագործական թիմում հավաքված էին շատ պրոֆեսիոնալ, միմյանց հանդեպ խիստ հարգալից մարդիկ, ինչն էլ հաճելի աշխատանքային մթնոլորտ էր ստեղծում: Անձամբ ես մեծ հաճույք եմ ստացել նկարահանման օրերին, անգամ տխրեցի, երբ ավարտվեցին իմ նկարահանման օրերը. խոսքն, իհարկե, ֆինանսական կողմի մասին չէ, ինձ հաճելի էր նման ստեղծագործական պրոֆեսիոնալիզմ ունեցող թիմի հետ աշխատելը»,- նշեց դերասանն ու հավելեց.

«Սա բարձրորակ ֆիլմ է, եւ այն թյուր կարծիքը, թե բարձրարժեք, բարձր արվեստ ներկայացնող ֆիլմերը հանդիսատես չեն ունենում եւ նման ֆիլմերը բոլորի համար չեն, Մհեր Մկրտչյանը ճիշտ հակառակը ապացուցեց` ուղղակի պետք է նկարահանել ֆիլմ` բոլորի համար»:

Համեմատելով «Կյանք ու կռիվ» ֆիլմերի երկու մասերը եւ հարցին, թե որպես հանդիսատես նրան ֆիլմի առաջին, թե երկրորդ մասն է դուր եկել, պատասխանեց.

«Կարծիքներ դեռ շատ կլսվեն, հատկապես, որ մարդակնց դեռ շատ քիչ հատվածն է դիտել երկրորդ մասը: Եթե անձամբ իմ կարծիքը հայտնեմ, ապա պետք է ասեմ, որ ինձ համար շատ ավելի տպավորիչ էր երկրորդ մասը: Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ես էլ եմ երկրորդ մասում նկարահանվել, այլ օբյեկտիվորեն գնահատելով, թեեւ առաջինում եւս կան լուրջ դերակատարումներ»:

Գագիկ Մադոյանը «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում մարմնավորում է ազգի դավաճանի, իր խոսքով` մեղմ ասած բացասական հերոսի: Թե որքանո՞վ էր դժվար խաղալ նման հերոսի` լինելով նախ հայրենասեր մարդ, ապա դերասան, մեր զրուցակիցը նշեց.

«Նախ պետք է ասեմ, որ ֆիլմի պրեմիերայից հետո շատ բնական ռեակցիա տեղի ունեցավ՝ ինձ մտերիմ շատ մարդիկ սկսեցին ինձ վիրավորել` ասելով, թե ոնց չեմ ամաչում: Իհարկե, ես հասկանում եմ, որ նրանք ու առհասարկ բոլորը չեն ուզում հավատան, որ մեզանում կգտնվի նման մարդ: Բնականաբար, իմ քաղաքացիական դիրքորոշումը այլ է, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը ու ցավում եմ, որ մինչ այսօր կան իմ հերոսի նման դավաճան մարդիկ, դրա վառ օրինակը Վահան Մարտիրոսյանն է: Ինչ վերաբերվում է դժվարություններին` ես գիտեի, թե ուր եմ գնում, ու Մհեր Մկրտչյանն էլ գիտեր` ինչ է արվում: Մեզ մոտ տպավորված է, որ բացասական կերպարներին դաժան դիմագծերով մարդիկ պետք է մարմնավորեն, սակայն իրականությունը ապացուցում է, որ բարի արտաքին ունեցողները կարող են լինել մեծագույն սրիկաներ: Ես կարողացա հեշտ մարմնավորել նրան, քանի որ նա ինձ հետ կապ չուներ ու չէր կարող անդրադառնալ իմ գեղագիտական ընկալումների, աշխարհայացքի եւ քաղաքացիական դիրքորոշման վրա, հետեւաբար ես շատ հանգիստ եմ աշխատել: Եթե այսօր մարդիկ ֆիլմը դիտելիս իմ նկատմամբ վատ էմոցիաներ են ապրում, ուրեմն ինձ մոտ ստացվել է ճիշտ խաղ ցույց տալ»:

Անդրադառնալով Գագիկ Մադոյանի` այս շրջանի գործունեությանը` դերասանը պատմեց, որ հավանականություն կա շուտով կրկին հեռուստադիտողին ներկայանալ, սակայն այս անգամ սիթքոմի շրջանակում.

«Հիմա ծրագրեր կան նոր սիթքոմի հետ կապված, որտեղ մասնակցության հրավեր ունեմ: Չգիտեմ, կհաջողվի ու այդ մտքերը կյանքի կկոչվի, թե ոչ, ամեն դեպքում ինքս էլ սպասում եմ զարգացումերին»,- հավելեց դերասանը:

Գագիկ Մադոյանը մասնագիտությամբ նաեւ կինոռեժիսոր եւ սցենարիստ է, այս առումով նա եւս ծրագրեր ունի.

«Հավանաբար փետրվարի վերջին կամ մարտի սկզբին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կներկայացնենք իմ բեմադրությամբ «Փշրված պատրանքների գիշեր» ներկայացումը. Կարծում եմ` հետաքրքիր բան է ստացվելու, ամեն դեպքում, ողջ թիմը միտված է դրան: Բացի դրանից մտքեր ունեմ նկարահանել իմ երկրորդ ֆիլմը, սակայն դա արդեն կապված է ֆինանսավորման հետ: Ֆիլմի սցենարի հեղինակը եւս ես եմ, այն մինչեւ 30 րոպե տեւողությամբ պետք է լինի: Հույսով եմ, որ համապատասխան ֆինանսավորում կգտնվի, բայց մինչ այդ հավանաբար կկենտրոնանամ մեկ այլ ֆիլմում, որը կնկարահանվի պատմվածքի հիման վրա: Այժմ հեղինակային իրավունքների հարցերով ենք զբաղված, այնուհետեւ ինքս սցենարը կգրեմ ու կնկարահանեմ»,- հավելեց Գագիկ Մադոյանը, ով նախկինում իր «Ճանապարհ» կարճամետրաժ փառատոնային ֆիլմով մասնակցել է վեց միջազգային փառատոնների ու արժանացել մրցանակների:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan