Մթերքներ, որոնք շատ օգտակար են վարսերի համար
LIFELife.panoroma.am-ը գրում է.
Մազերի որակը և ամրությունը մեծապես կախված է սննդակարգից: Ահա որ մթերքներն են անհրաժեշտ մազրի որակը բարձր պահելու համար.
Կաթնամթերք
Կաթնամթերքները իրենց մեջ պարունակում են մազերի համար օգտակար գրեթե բոլոր բաղադրիչները:
Բանան
Բանանը պարունակում է բիոտին, որը օգտակար է ոչ միայն մազերի, այլև ողջ օրգանիզմի համար:
Սոյա
Մազերի 97 տոկոսը բաղկացած են կերատինից: Հենց դրա համար էլ մազերի աճը կախված է սպիտակուցներից: Այս դեպքում սոյան շատ օգտակար է:
Արևածաղիկ
Եթե ձեր մազերը կոտրվում են, հավանաբար ցինկի պակաս ունեն: Այդ պակասը կարող եք լրացնել արևածաղկի հատիկներով:
Կիվի
Կիվին վիտամինների պարունակությամբ լիդեր է համարվում: Մի կիվին բավական է օրգանիզմի մեկ օրվա համար անհրաժեշտ վիտամինները բավարարելու համար:
Ձկնեղեն
Գաղտնիք չէ, որ ծովամթերքները օգտակար են օրգանիզմին, դրանք նպաստում են նաև մազերի ամրությանը և որակի բարձրացմանը:



