Բնական եղանակ` տարին մեկ աղիները մաքրելու համար
LIFEՄեր աղիներով 70 տարվա ընթացքում մոտ 100 տոննա սնունդ և 40 000 լիտր ջուր է անցնում, ինչը նշանակում է, որ թունավոր նյութերի և յուղերի որոշ քանակություն է կուտակվում աղիներում:
Այդ կուտակումներն աղիներում կարող են որոշ հիվանդությունների, ավելորդ քաշի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին գրում է Healthy life land-ը` ներկայացնելով աղիները թունավոր նյութերից մաքրելու բնական տարբերակ, որը կարելի է կիրառել տարին մեկ անգամ:
Այն իրենից 3 շաբաթյա կուրս է ներկայացնում, որի հիմքում ընկած է կտավատի սերմի օգտագործումը նախաճաշի փոխարեն:
Առաջին շաբաթ
Պետք է խառնել 1 ճաշի գդալ կտավատի սերմի ալյուրը 100 մլ կեֆիրի հետ:
Երկրորդ շաբաթ
Պետք է խառնել 2 ճաշի գդալ կտավատի սերմի ալյուրը 100 մլ կեֆիրի կամ կոկոսի կաթի հետ:
Երրորդ շաբաթ
Պետք է խառնել 2 ճաշի գդալ կտավատի սերմի ալյուրը 150 մլ կեֆիրի հետ:
Կտավատի ալյուրը կարելի ստանալ նաև սերմերն աղալով:
Աղբյուրը` Tert.am



