Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


25 հետաքրքիր փաստ երազների մասին, որոնց մասին դուք գաղափար չունեք (լուսանկարներ)

LIFE

Բոլոր մարդիկ երազներ են տեսնում ու այդ երազները կարող են լինել ինչպես հաճելի, այնպես էլ մղձավանջային:

Ժամանակակից հոգեբանությունը շատ բան է հասկացել երազների մասին, բայց երազները շարունակում են առավելապես գաղտնիք մնալ ժամանակակից գիտության համար: Սակայն որոշ բաներ հայտնի են և այս հոդվածում ձեզ կպատմենք 25 հետաքրքիր փաստերի մասին, որոնք կապված են երազների ետ:

Դավաճանության մասին երազներ

1. Մենք բոլորս վախենում ենք դավաճանությունից

sni-1.jpg

Ամենատարածված երազներից մեկը՝ սիրելիի դավաճանության մասին երազն է: Այս երազներն իրենց արմատներով գնում են բոլոր մարդկանց մոտ հանդիպող միայնության վախի ոլորտ: Դավաճանության մասին երազները կարող են հաճախ լինել ու ոչ մի կապ չունենան իրականության հետ:

2. Մենք գրգռվում ենք երազում

sni-2.jpg

Բոլոր մարդիկ կարող են գրգռվել քնած ժամանակ, հատկապես՝ խորը քնի փուլում: Տղաների ու դեռահասների մոտ հաճախ երազախաբություններ են լինում, իսկ կանանց մոտ այտուցվում ու խոնավանում են սեռական օրգանները:

Թռիչքներ

3. Մարդիկ ավելի հաճախ են սկսել թռնել երազներում

sni-3.jpg

1954-2000 թվականներին ընկած ժամանակահատվածում, երազներում թռնող մարդկանց թիվն ավելացել է: Հետազոտողների կարծիքով, սա պայմանավորված է օդային փոխադրամիջոցների զարգացման ու օդային թռիչքների սովորական բան դառնալու հետ:

4. Անվստահ մարդիկ ավելի հաճախ են երազներ տեսնում

sni-4.jpg

Անվստահ մարդկանց երազները տարբերվում են վստահ մարդկանց երազներից: Անվստահ մարդիկ երազներ ավելի հաճախ են տեսնում ու նրանց այն երազները, որոնք կապված են ուժեղ էմոցիաների հետ, ավելի վառ են:

5. Քնած ժամանակ շարժվելիս, մեր երազը կանգ է առնում

sni-5.jpg

Եթե դուք ուզում եք հնարավորինս ուշ կտրվեք երազից, երբ արթանցել եք, ապա փորձեք մնալ նույն դիրքում: Եթե դուք շարժվում եք ու փոխում եք դիրքը, դուք ակտիվացնում եք ձեր մկանները ու «անջատում» երազը: Ի դեպ, նույն տրամաբանությամբ կարող եք պայքարել մղձավանջների դեմ. պարզապես փոխեք դիրքը ու երազը կփոխվի:

Քունն ու խդիրների ճիշտ լուծումը

6. Երազներն օգնում են որոշում կայացնել

sni-6.jpg

Երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն այդ պահին կոդավրում է տեղեկատվությունը մեր կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողությունների համար: Եթե դուք ինչ որ բան չեք կարողնում հիշել, պարզապես ննջեք ու մի քիչ հանգստացեք:

Ինչպե՞ս հիշել երազները

7. Մենք գնալով ավելի վատ ենք հիշում երազները

sni-7.jpg

Հասունացման հետ, մենք գալով ավելի ու ավելի վատ ենք հիշում մեր երազները: Որքան ավելի ենք մեծանում, այնքան ավելի ավելի է վատթարանում երազները հիշելու ունակությունը, հատապես՝ տղամարդկանց մոտ:

8. Մենք կարող ենք անգամ արթուն ժամանակ երազներ տեսնել

sni-8.jpeg

Արթուն ժամանակ երազներ տեսնելը դա մի հնարք է, որը կայանում է նրանում, որ երևակայության միջոցով, դուք սկսում եք պատկերել այդ օրը տեսած երազը: Այն բանից հետո, երբ դուք հիշում եք երազը, նշեք, թե ինչ է տեղի ունենում: Արթուն վիճակում երազ տեսնելու պրակտիկան կիրառվում է հանգստանալու, թուլանալու, ինչպես նաև բարդ և խճճված երազները վերլուծելու համար:

9. Արթուն ժամանած ունեցած մտքերն ազդում են երազների վրա

sni-9.jpg

Այն, ինչի մասին մենք մտածում ենք քնելուց առաջ, կարող է էապես ազդել մեր երազների բովանդակության վրա; Եթե մենք ակտիվորեն կենտրոնանում ենք ինչ որ բանի վրա, ապա ամենայն հավանականությամբ մենք այդ ամենը կտեսնենք նաև երազում;

10. Երազները մեզ ավելի խելացի են դարձնում

sni-10.jpg

Երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն ակտիվորեն աշխատում է խնդիրների լուծման վրա, ուստի, եթե դուք քննության եք պատրաստվում, ավելի լավ է շուտ քնել, որպեսզի ամրագրել կլանված տեղեկատվությունը, որը սերտել եք օրվա ընթացքում: Այդ կերպ, դուք ավելի արդյունավետ կյուրացնեք տեղեկատվությունը, քան նյութերն անգիր անելով:

11. Մենք երազներում տեսնում եք ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները

sni-11.jpg

Մենք հաճախ երազներում տեսնում ենք իրադարձություններ, որոնք տեղ են ունեցել վերջին շաբաթվա ընթացքում: Սա այսպես կոչված ուշացման էֆեկտն ա: Մեր ուղեղի այն մասը, որը պատասխան է տալիս էմոցիաների, հիշողությյան ու ուսուցման համար, փոխադրում է տեղեկատվությունը կարճաժամկետ հիշողությունից՝ երկարաժամկետ հիշողություն, որպեսզի ամրագրի այն ապագայի համար: Այս տեղափոխությունը կարող է մինչև մեկ շաբաթ տևել ուստի նախորդ շաբաթի իրադարձությունները հաճախ տեսնում ենք երազների մեջ:

Հղիության շրջանի երազներ

12. Հղի կանանց երազները տարբերվում են

sni-12.jpg

Քանի որ մենք տեսնում ենք երազներ՝ կապված մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների գետ, զարմանալի չէ, որ հղի կանանց երազներում առավել ակտուալ է հղիության ու ծննդաբերության թեման: Ծննդաբերության մասին երազները հաճախակիանում են հատկապես հղիության երրորդ քառորդում, ընդ որում, հղի կանայք առավել հաճախ են մռայլ երազներ ունենում:

Կրկնվող երազներ

13. Կրկնվող երազները պատահական չեն

sni-13.jpg

Եթե միևնույն երազը, կամ էլ մղձավանջը կրկնվում է, ապա չի կարելի առհամարհել այն: Մեր ուղեղն օգտագործում է երազը, որպեսզի վերամշակի այն ամենը, ինչ մենք կլանում ենք իրական աշխարհից: Եթե նույն երազն անդադար կրկնվում է, ապա դա կապված է ձեր կյանքում առկա ինչ որ չլուծված խնդրի հետ, որը լուծում է պահանջում:

14. Մեր երազները տարբեր տևողություն ունեն

sni-14.jpg

Առավել երկարատև երազները լինում են խորը քնի փուլում, որի տևողությունը ընդհանուր տևողությունից է կախված: Մեր առաջին երազը կարճ է ու կարող է տևել մոտ 5 րոպե, իսկ վերջին երազը տևում է մինչև մեկ ժամ: Դրա համար էլ արթնանալուց մեր երազները մեզ ահավոր երկար ու բարդ սյուժեով են թվում:

15. Մենք կարող ենք ընտրել, թե ինչ սովորել երազներից

sni-15.jpg

Չնայած նրան, որ մարդկանց մեծամասնությանը թվում է, որ երազներն անկառավարելի են, մենք իրականում կարող ենք ուղղորդել ու կառավարել դրանք: Պրակտիկ եղանակով, կարելի է սովորել գիտակցել, թե ինչ է կատարվում երազներում ու սովորել սևեռվել այն երազների վրա, որոնք պետք են: Արդյունքում, կարելի է նույնիսկ որոշակի առումով ընտրել, թե ինչ սցենարով պետք է զարգանա երազը:

16. Երազներում եմնք երաժշտություն ենք ստեղծում

sni-16.jpg

Երաժիշտների ու երաժշտությամբ զբաղվող մարդկանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրան երաժշտական երազներ են տեսնում ու իրենց երազներում առկա է այնպիսի երաժշտություն, որը նրանք չեն կատարել օրվա ընթացքում ու առհասարակ՝ երաժշտություն ուսումնասիրելիս: Փորձարկման մասնակիցների կեսն ասաց, որ այնուամենայնիվ այն իրենց ծանոթ էր թվում: Սա ապացուցում է, որ մարդիկ երաժշտություն են ստեղծում իրենց երազներում:

17. Հեռուստատեսությունն ազդում է մեր երազների վրա

sni-17.jpg

Այն ամենը, ինչ մենք տեսնոում ենք հեռուստացույցով արտացոլվում է մեր երազներում: Բացի դրանից, մեծ նշանակություն ունի, թե մենք սև-սպիտակ ծրագրեր ու ֆիլմեր ենք նայել, թե՞ գունավոր: Փորձարկումները 30 տարեկանից ցածր երիտասարդ փորձարկվողների 80 տոկոսը գունավոր երազներ է տեսնում, իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 20 տոկոս:

18. Տղամարդիկ ու կանայք տարբեր երազներ են տեսնում

sni-18.jpg

Մեր սեռային պատկանելությունը ևս ազդում է մեր երազների վրա: Այսպես, օրինակ կանաց երազներում կանայք ու տղամարդիկ հավասարաչափ են բաշխված, մինչդեռ տղամարդկանց երազներում կանայք երկու անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ:

19. Մեր ուղեղը ջնջում է երազները, այն բանից հետո երբ մենք տեսնում ենք դրանք

sni-19.jpg

Ուղեղը ջնջում է երազներն այնպես, ինչպես մենք ենք ֆորմատ անում համակարգիչը: Ու արդյունքում, ամբողջ գիշերվա ընթացքում տեսած երազներից հիշում ենք միայն նրանք, որոնք տեսել ենք արթնանալուց անմիջապես առաջ: Դուք լրիվությամբ մոռանում եք երազները, եթե հատուկ չեք կենտրոնանում՝ դրանք մտապահելու համար:

20. Այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ քնած ժամանակ, ազդում է մեր երազների վրա

sni-20.jpg

Արտաքին ազդակները՝ այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ քնած ժամանակ, ազդում է մեր էմոցիաների վրա, որոնք մենք ունենում ենք երազում: Պարզվում է, որ օրինակ վարդերի հոտը նպաստում է դրական երազներ տեսնելուն, իսկ հոտած ձվերի հոտը կարող է վատ երազներ առաջացնել:

21. Մեր երազներում չկան սահմանափակ հնարավորություններ

sni-21.jpg

Հաշմանդամների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց սահմանափակ հնարավորությունները չեն ազդում երազներում նրանց հնարավորությունների վրա: Այսպես, խուլ մասնակիցների 80 տոկոսը երազում «լսել են», իսկ 15 հենաշարժողական խնդիրներով հետազոտվողներից 14-ը երազներում ազատ տեղաշարժվել են կարողացել:

Անքնություն

22. Անքնությամբ տառապողներն ավելի լավ են հիշում իրենց երազները 

sni-22.jpg

Անքնությամբ տառապող մարդիկ ավելի լավ են հիշում երազները: Ի դեպ, այսպիսի մարդկանց երազների բովանդակությունը առավելապես սթրեսսային է, ինչը կապված է քնելու հետ ունեցած խնդիրների հետ:

23. Կծու ուտեսերն օգնում են հիշել երազները

sni-23.jpg

Մենք ավելի լավ ենք հիշում երազները, եթե արթնանում ենք երազմի կեսց: Իսկ քանի որ անսպասելի արթնացումների պատճառ կարող են հանդիսանալ կծու ուտեստներն, ուստի կարելի է ասել, որ կծուն օգնում է հիշել երազները:

24. Քնային թերապիան օգնում է հետտրավմատիկ սթրեսսի ժամանակ

sni-24.jpg

Ինչպես արդեն նշեցինք, մենք իրականում կարողանում ենք կառավարել մեր երազները: Մասնագետներն օգտագործում են երազների կարգավորման մեթոդիկան՝ որպես հետտրավմատիկ սթերսսային շեղման թերապիայի միջոց:

25. Որոշակի մտքերի ճնշումը արթուն ժամանակ, բերում է դրանց ի հայտ գալուն երազներում

sni-25.jpg

Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշակի մտքերի ու գաղափարների գիտակցական ճնշումը քնելուց առաջ բերում են նրան, որ դրանք ավելի հաճախ են ի հայտ գալիս երազներում: Որոշ հետազոտություններ էլ ցույց են տալիս, որ մտքերի ճնշումը կարող է անգամ հանգեցնել հոգեկան շեղումների:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'