Սիրուհու դերն իմը չէ ո՛չ կյանքում և ո՛չ էլ կերպար կերտելիս. Լիլիթ Կարապետյան
LIFEԼիլիթ Կարապետյանը շուտով նոր աշխատանք կներկայացնի. այս մասինLife.panorama.am-ին պատմել է երգչուհին:
«Այս պահին աշխատում եմ նոր երգի եւ զուգահեռաբար նոր տեսահոլովակի վրա: Նոր երգիս երաժշտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, իսկ խոսքերը գրել է Սվետլանա Բոսնոյանը, ով մոտ օրերս կդառնա Միստր X-ի կինը, գործիքավորումը կատարել է «Duetro Studio»-ի Էդգար Ալեքսանյանը»,- պատմեց երգչուհին եւ նշեց, որ նոր երգը հավակնություն ունի դառնալու հայկական ակումբների հիթը.
«Այս երգը բավականին ռիթմիկ պարային երգ է, որը, ընկերներիս համոզմամբ, շատ հիթային է եւ մեծ հավակնություն ունի, որ կդառնա մեր ակումբների ամենահնչեցվող երգերից մեկը:
Իհարկե, ես սպասում եմ արդյունքներին եւ իմ կարծիքն ու կանխատեսումը չեմ ուզում անել, հույս ունեմ ընկերներիս կարծիքներն իրականություն կդառնան»:
Նոր երգի տեսահոլովակը Լիլիթը պարտադիր այս տարի կներկայացնի, քանի որ, իր խոսքերով, չի ցանկանում, որպեսզի իր դադարները երկար տեւեն: Երգչուհին առաջիկայում համերգային մի շարք հյուրախաղեր ունի, որոնք հիմնականում տեղի կունենան ՌԴ-ում:
Լիլիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ֆիլմարտադրության մեջ իր պլաններին՝ անկեղծացավ եւ պատմեց վերջերս ստացած առաջարկի եւ իր մերժման մասին. «Օրերս հեռուստասերիալներից մեկից մի առաջարկ ստացա, բայց ստիպված եղա մերժել, քանի որ պետք է մարմնավորեի սիրուհու դեր, բնականաբար բաց տեսարաններով:




