Այս լուսանկարներն ապացուցում են, թե որքան քիչ ենք ճանաչում մեր մոլորակը
LIFEBlogNews-ը գրում է.
Մեր մոլորակն աննկարագրելի գեղեցկություն ունի` հարուստ բնության հրաշքներով: Այս լուսանկարներին նայելիս սկսում ես մի տեսակ չհավատալ, որ այն նույն վայրում ես ապրում, որտեղ գոյություն ունեն այս վայրերը:
Հսկայի խճուղին, Հյուսիսային Իռլանդիա
![]()
Այս տարօրինակ վայրը ձևավորվել է մոտավորապես 50-60 միլիոն տարի առաջ՝ հրաբխային ժայթքման հետևանքով: Այս բազալտի սյուները, համաձայն լեգենդի, հսկաների կողմից կառուցված անտիկ ճանապարհ է:
Սֆարտիֆոս, Իսլանդիա

Նույնատիպ սյուներ կան նաև Իսլանդիայում, որոնց վրայով թափվում է ցնցող պաղ ջրվեժ:
Ֆինգալի քարանձավ
Քարանձավը Շոտլանդիայի Ստաֆֆա կղզում է:
Սահարա անապատ, Լիբիա

8.5 միլիոն քառակուսի կմ տարածք զբաղեցնող սահարայի փոփոխվող ավազների անապատն ամեն անգամ ինքն իրեն ինչ-որ հետաքրքիր պատկերներ է «ստեղծում»:
Ավազային թումբ, Նամիբիա

Այս հսկայական ավազաթումբը Նամիբյան անապատում է գտնվում:
Կմախքի ծովափը, Նամիբիա
![]()
Աֆրիկայի արևմտյան ափում անապատն ու ավազաթմբերը միաձուլվում են Ատլանտյան օվկիանոսին:
Մեծ պրիզմային աղբյուր, Ուիոմինգ

Բնական այս ավազանում գույները փոփոխվում են ջրի ջերմաստիճանի փոփոխության հետևանքով՝ ջրում առկա բակտերիաների պատճառով:
Աբրահամ լիճ, Ալբերտա, Կանադա

Լճի մակերեսից կարելի է տեսնել դրա մեջ սառած պղպջակները:
Բայկալ լիճ, Ռուսաստան

Սառած լճի վրա հսկայական ճաքեր են:
Ալիքը, Արիզոնա

Ավազաքարից այս ժայռը միլիոնավոր տարիների ընթացքում ջրից, իսկ այժմ արդեն հիմնականում քամուց էրոզիայի հետևանքով առաջացած ժայռ է:
Բրայս կիրճ, Յուտա

Այս կարմիր ժայռակտորների ամֆիթատրոնը եղանակային փոփոխությունների ու էրոզիայի արդյունք է:
Քենյոնլենդս ազգային պարկ, Յուտա

Ապշեցնող այս տեսարանները ստեղծվել են միլիոնավոր տարիների ընթացքում՝ էրոզիայի հետևանքով:
Շոկոլադե բլուրներ, Ֆիլիպիններ
![]()
Ֆիլիպինների Բոհոլ շրջանում ավելի քան 1700 կրաքարե բլուրները ձևավորվել են էրոզիայի հետևանքով: Բլուրների բարձրությունը հասնում է 30-49 մետր:
Գագաթներ, Ավստրալիա
![]()
Կրաքարի այս կազմավորումները գիտնականները համոզված են, որ մնացել են այս տարածքում նախկինում գոյություն ունեցած օվկիանոսի ցամաքելուց հետո:
Ժանգջիանջի, Չինաստան

Այս վայրն հաճախ է օգտագործվում թե՛ չինական, թե՛ արևմտյան կինոմատոգրաֆիայում: Այն նաև ոգեշնչանք է հանդիսացել «Ավատար» ֆիլմի այլմոլորակային տեսարանների նկարահանման համար:
Նուբրա հովիտ, Հնդկաստան

Տիբեթյան բարձրավանդակի վրա կարելի է տեսնել երկրագնդի ամենաապշեցնող զառիթափերը:
Ցինգի դե Բեմարահա ազգային զբոսայգի, Մադագասկար
![]()
Մադագասկար կղզու վրա գտնվող այս շլացնող քարային անտառներն առաջացել են էրոզիայի հետևանքով: Այս տարածքում գտնվող վայրի բնությունն էնդեմիկ է, ու սրանից երկրագնդի ոչ մի այլ վայրում չես գտնի:
Մոնո լիճ, Կալիֆորնիա

Լճի աղի ջրերը ժամանակի ընթացքում ցամաքել են ու երևան եկել այսպիսի աշտարակներ:
Դալոլ հրաբուխ, Եթովպիա

Ծովի մակարդակից 46մ ցածր այս վայրը աշխարհի ամենացածր հրաբուխն է: Երկրաբանական ակտիվության արդյունքում առաջացած թվային արտահոսքի հետևանքով այս վայրը ծածկված է ամեն տեսակ վառ գույներով:
Դալոլ հրաբուխի նստվածքները՝ մոտ տարածությունից

Այս տարածքը Երկրի ամենաշոգ անմարդաբնակ տարածքներից մեկն է:



