20 ցիտատներ, դետեկտիվ ժանրի անկրկնելի հեղինակ Ագաթա Քրիստիից
LIFEMediamag.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում Ագաթա Քրիստիի մեջբերումների, մտքերի հավաքածուն, որոնք ներծծված են իմաստությամբ.
1. Այժմյան երիտասարդության ամբողջ ժամանակը ծախսվում է աշխատանքի, աշխատողների բարեկեցության և աշխարհի ճակատագրի մասին խոսակցությունների վրա։ Իհարկե դա շատ կարևոր է, բայց ես Ձեզ հարց եմ տալիս՝ մի՞թե դա զվարճալի է։
2. Կանայք անգիտակցորեն նկատում են հազարավոր մանր դետալներ, անգիտակցորեն համադրում են դրանք և անվանում են դա ինտուիցիա։
3. Մի նեղացեք ինձնից, երբ ձեզ ասում եմ, որ դուք դեռ շատ երիտասարդ եք։ Երիտասարդությունը՝ թերություն է, որից, ցավոք, շատ շուտ են մարդիկ ձերբազատվում։
4. Այն փաստը, որ զարթուցիչը չի զանգել, փոխել է բազմաթիվ մարդկանց ճակատագրեր։
5. Չի կարելի դատել մարդուն՝ չլսելով նրան։
6. Չկա ավելի տաղտկալի բան այն մարդուց, ով միշտ ճիշտ է։
7. Իմ դետեկտիվ վեպերի սյուժեները ես գտնում եմ, երբ ամաններն եմ լվանում։ Դա այնքան հիմար զբաղմունք է, որ ակամայից մտածում ես սպանության մասին։
8. Չկա ավելի սխալ բան կյանքում, քան տեսնել կամ լսել արվեստի գլուխգործոցը ոչ պատշաճ պահին։ Շատ-շատերի համար Շեքսպիրը կորավ, որովհետև նրանք Շեքսպիր անցնում էին դպրոցում։
9. Երբեք մի վերադարձեք այնտեղ, որտեղ երջանիկ եք եղել։ Քանի դեռ դուք դա չեք անում, ամեն ինչ կենդանի է մնում ձեր հիշողության մեջ։ Երբ դուք կրկին անգամ հայտնվում եք այնտեղ՝ ամեն ինչ քարուքանդ է լինում։
10. Ամենամեծ երջանկությունը, որ կարող է լինել կյանքում՝ դա մանկական երջանկությունն է։
11. Միայն այն պահերին, երբ մարդկանց ծիծաղելի իրավիճակում եք տեսնում, դուք իրոք հասկանում եք, թե որքան եք նրանց սիրում։
12. Քանի դեռ չես փորձել՝ դու չգիտես կարո՞ղ ես, թե՞ ոչ։
13. Խելացի մարդը պահում է իր ենթադրությունները իր մեջ։
Շարունակությունը՝ այստեղ
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
IDBank warns about scams disguised as remote work



