3 նշան այն բանի, որ հրեշտակներն ուղղորդում են Ձեզ
LIFEInchUzem.am-ը գրում է.
Եթե դեռ չեք նկատում իրենց ներկայությունը Ձեր կյանքում, մի հուսահատվեք: Որոշ ժամանակ առաջ ինքս էլ չէի հավատում նման բաների:
Բոլորս էլ ստանում ենք նշաններ, բայց մեզանից մեծամասնությունը շատ զբաղված է կամ ցրված, դա էլ ազդում է մեր հնարավոր շփման վրա հրեշտակների հետ: Հրեշտակները կարող են պատասխան լինել մեր հարցերին կամ խնդրանքներին, կամ էլ կարող են հայտնվել աննկատ, առանց պատճառի:
Հնարավոր է երբևէ գտել եք մետաղադրամներ կամ փետուրներ: Կամ էլ, հնարավոր է, որ Ձեզ ամեն տեղ նույն թիվն է հանդիպում:
Սրանք ամենատարածված նշաններն են, որոնք հանդիպում են մեր կյանքում: Գոյություն ունեն նաև այլ նշաններ: Ուշադրություն դարձրեք երեք հիմնական նշաններին, որոնք այստեղ և հիմա փոխանցում են հրեշտակները:
1.Լուսարձակումներ
Հրեշտակները պայծառ էակներ են, այդ իսկ պատճառով նրանք հայտնվում են լույսի տեսքով, որը տեսնում եք քնի մեջ, կամ մեդիտացիայի ժամանակ: Նրանք նաև կարող են օգտագործել տարբեր գնդիկներ, ծիածան, լույսի շողեր, որպեսզի գրավեն Ձեր ուշադրությունը և հայտնեն Ձեզ, որ ճիշտ ճանապարհի վրա եք:
2.Սիրո և հոգևոր հավասարակշռության զգացում
Երբ հրեշտակները Ձեզ վերցնում են իրենց թևերի տակ, Ձեր հոգին հրաշալի է զգում իրեն, հանգստանում է: Երբևէ եղե՞լ է, որ Դուք ինչ-որ որոշման մասին մտածմունքների մեջ եք ընկնում և այդքան էլ վստահ չեք դրա վրա, բայց երբ տարբերակներն եք ընտրում տարօրինակ հավասարակռշություն եք զգում:
Մեդիտացիայի ժամանակ երբևէ հրավիրել եք հրեշտակների և զգացել եք, ինչ-որ տարօրինակ գուրգուրող բան: Եթե այո, ապա հանգստացեք և վայելեք:
3.Տիեզերքին հասնելու զգացում
Հրեշտակները Աստծու կողմից են ուղարկվում: Այդ իսկ պատճառով, հրեշտակների աջակցությունը կարևոր է, որ հասկանաք, որ ճիշտ ճանապարհի վրա եք: Եղե՞լ է այնպես, որ ստիպված լինեք կարևոր որոշում կայացնել, բայց այն հենց այնպես կայանում է:
Կամ էլ, խնդրե՞լ եք բուժում և հանկարծակի լավ եք սկսել զգալ Ձեզ:
Հրեշտակների ներկայությանը ուշադրություն դարձրեք և շնորհակալություն հայտնեք նրանց օգնության և հուշումների համար: Երբ Դուք իսկապես սկսեք զգալ իրենց ուղարկված բոլոր նշանները, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի Ձեզ:



