Ամերիկացիները վստահում են զինվորականներին, բայց ոչ լրագրողներին. Fox News
INTERNATIONAL NEWSԱմերիկացիների ճնշող մեծամասնությունը (96 տոկոսը) վստահում Է զինծառայողներին, իսկ զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ վստահություն ունի ԱՄՆ-ի բնակչության միայն 44 տոկոսը: Այդ մասին վկայում են փետրվարի 27-ին հրապարակված այն հարցման արդյունքները, որը Fox News հեռուստաընկերության պատվերով 1013 մասնակիցների շրջանում անցկացվել Է փետրվարի 11-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակաշրջանում:
Ամերիկացիները նաեւ վստահում են Գերագույն դատարանին (83 տոկոս), Հետաքննությունների համերկրային բյուրոյին (80 տոկոս), Ներքին եկամուտների ծառայությանը (55 տոկոս):
ԱՄՆ-ի նախագահի եւ Կոնգրեսի նկատմամբ վստահության մակարդակը նույնն Է՝ 53 տոկոս:
Հարցման մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելին՝ 51 տոկոսը, վստահում Է խոշոր կորպորացիաներին, ընդ որում՝ նրանց միայն 9 տոկոսը վերջիններիս նկատմամբ բարձր աստիճանի վստահություն ունի:
Վերջին տեղում հայտնվել են զանգվածային լրատվամիջոցները. նրանց վստահում Է հարցման մասնակիցների ընդամենը 44 տոկոսը, ընդ որում՝ միայն 15 տոկոսն Է նրանց անվերապահորեն հավատում, մոտավորապես յուրաքանչյուր երրորդը որոշ վստահություն ունի ԶԼՄ-ների նկատմամբ, 19 տոկոսը նրանց այնքան Էլ շատ չի վստահում, իսկ 36 տոկոսը բնավ չի վստահում:
Ինչպես նշել են հարցման կազմակերպիչները, ԶԼՄ-ների եւ նախագահի նկատմամբ ամերիկացիների անվստահության մակարդակն այժմ նույնն Է՝ 46 տոկոս, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ Է: Հարցումների անցկացման ողջ պատմության ընթացքում նախագահական ինստիտուտի նկատմամբ վստահության ամենաբարձր մակարդակը՝ 86 տոկոս, գրանցվել Է 2002 թվականի ապրիլին, երբ Սպիտակ տան տերը ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
A Brand-New Section on Idram&IDBank
3
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
4
AraratBank Joins Social Impact Award 2025 Summit in Ljubljana
5
Several real and profitable offers ahead of Black Friday: IDBank and Idram



