Ի գիտություն աղջիկների. ինչպես անթերի հոնքեր ստանալ
LIFEԳեղեցիկ հոնքերը մանրուք են, առանց որոնց նույնիսկ ամենագեղեցիկ դեմքը վատ տեսք կունենա։ Հոնքերի ձեւը կարող է կտրուկ փոխել դեմքի արտահայտությունը, ընդգծել աչքերն ու ձեր դեմքին հմայք պարգեւել։ Գեղեցիկ հոնքերի մասին երազում է ցանկացած կին, բայց միշտ չէ, որ հաջողվում է դրանք անթերի ձեւի հասցնել։

Առանց գեղարվեստական ունակությունների այս դեպքում հնարավոր չէ։ Սկզբում հոնքերի ձեւ նկարեք մատիտով, իսկ դրա վրայից ստվերաներկով, որը ծավալ կհաղորդի։ Եթե թխահեր եք, մատիտն ու ստվերաներկը պետք է մազերի գույնից փոքր-ինչ բաց գույն ունենա, իսկ եթե շիկահեր եք, հակառակը, մուգ։
Հոնքը չպետք է աչքի արտաքին վերջավորությունից կարճ լինի։ Լավ կլինի, եթե հոնքի ծայրն ավելի երկար լինի։ Հոնքի կոր հատվածը պետք է բիբին հավասար լինի։ Հոնքը նկարեք ներքեւից վերեւ կարճ շտրիխներով, մազերի տեսք տալով։ Միագույն ստվերաներկը քսեք նաեւ շտրիխների վրա։
Եթե դեռ նոր եք պատրաստվում հանել հոնքերը, հիշեք, որ ձեզ համար լավագույն ձեւը բնականն է եւ հարկավոր է ընդամենը մի քիչ կատարելագործել այն։ Վերեւի մազիկներից շատ մի հեռացրեք, եթե հոնքերը շատ իջեցնեք, դեմքն արտասվալից կթվա։



