Մարդու բնավորությունը պայմանավորված է նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել
LIFEՄարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետները ուսումնասիրել են ավելի քան 500 մարդու, ովքեր ծնվել են ավելի քան 40 տարի առաջ ու փորձել են օրինաչափություն գտնել նրանց վարքագծի ու ծննդյան օրվա միջև:
Գարուն
Ըստ մասնագետների դիտարկումների ՝ գարնանը ծնված մարդկանց մեծ մասին բնորոշ է թույլ ու անկայուն հոգեկան աշխարհը
Ամառ
Մարդիկ, ովքեր ծնվել են ամռանը, ինչ-որ չափով նման են գարնանայիններին, նրանք հաճախ են տառապում տրամադրության տատանումներից ու հակված են դեպրեսիայի, համարում են գիտնականները:
Ձմեռ
Իրենց ծննդյան օրը ձմռանը նշող մարդիկ շատ հանգիստ են ու մեղմ: Գիտնականների կարծիքով, նրանց սովորաբար հաջողվում է իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահպանել լավատեսական տրամադրվածությունը:
Աշուն
Ինչ վերաբերում է աշնանը ծնվածներին, ապա հետազոտողների կարծիքով նրանք արտառոց մտավոր կարողություններ ունեն ու ցանկության դեպքում կարող են շատ բանի հասնել իրենց կյանքում:



