Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս ազատվել ոտքերի կոշտուկներից

PHOTO

Կոշտուկներ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «ոսկրեր». թե ինչքան անհարամարություն ու տանջանք են պատճառում, գիտի ունեցողը, սակայն քչերը գիտեն, որ այդ խնդիրը հնարավոր է վերացնել ու մեկընդմիշտ մոռանալ տանջանքի մասին:

Սովորաբար այդ կոշտուկները ժամանակի ընթացքում մեծանում են ու կարմրում, կոշիկը սկսում է հարել, ու կոշտությունը վերածվում է վերքի, իսկ եթե այդ վիճակն աչքաթող է արվում, ապա վերջիվերջո հանգեցնում է նրան, որ կոշիկ հագնելը վերածվում է տառապագին փորձության, որից լավագույն լուծումը պարզապես կոշիկից հրաժարումն է:

Ոտքի մատների ձևախախտումը հաճախ է հանդիպում 45-55 տարեկան կանանց շրջանում, բայց եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա նման կոշտուկներ կարող են առաջանալ նաև ավելի վաղ տարիքում: Տղամարդկանց մոտ նման շեղումներ նկատվում են վնասվածքի կամ հոդերի հիվանդության դեպքում: Իսկ ընդհանրապես, ըստ վիճակագրության, մարդկանց ընդամենը 30 տոկոսն ունի նորմալ ոտնաթաթ, մնացածի մոտ լինում է այս կամ այն շեղումը` տարբեր աստիճանի:

Հնում կոշտուկները պարզապես կտրել են: Սակայն կանայք երբեմն նման վիրահատություններից հետո ավելի էին տանջվում, քանի որ դրանք նորից էին առաջանում: Այդ դեպքում վիրահատությունը կրկնելու անհրաժեշտությունն անխուսափելի էր: Դրա համար էլ այդ խնդիրը պետք է լուծել այլ կերպ ու հիմնովին:

Սակայն մինչ այդ պետք է սկսել կանխարգելումից` հարթաթաթության շտկումից: Ի դեպ՝ յուրաքանչյուր մայր կվկայի, որ մանուկ հասակում երեխաների հարթաթաթության խնդրին մասնագետները լուրջ ուշադրություն են դարձնում. պոլիկլինիկաների մանկական բաժանմունքում փորձում են մերսումներով ու զանազան վարժություններով շտկել թերությունները և անհրաժեշտ խորհուրդներ են տալիս: Սակայն մենք` ծնողներս, այդքան էլ լուրջ չենք վերաբերվում երեխայի հարթաթաթությանը` կարծելով, որ երեխայի հասունանալուն զուգընթաց ամեն ինչ ինքն իրեն կշտկվի, բայց հայտնի բան է, որ չբուժված հարթաթաթությունը մի շարք խնդիրների պատճառ է դառնում՝ ընդհուպ միջողնային ճողվածքի:

Հարթաթաթությունը մատների ձևախախտման հիմնական պատճառն է, որը փոխանցվում է ժառանգաբար, այսինքն, եթե մայրիկն ունի նման խնդիր, ապա դստեր մոտ այդ շեղումը ժառանգելու հավանականությունը մեծ է: Կարծիք կա, որ մատների ձևախախտումը 2 ոտքի վրա քայլելու հետևանք է, քանի որ կենդանիների մոտ նման խնդիր չի հանդիպում:

Նեղ, բարձրակրունկ կոշիկներ. թաթը կազմված է ավելի քան 20 ոսկրից ու հոդերից, որոնք քայլելու ժամանակ աշխատում են զսպանակի նման: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ թաթն արգելափակվում է նեղ կոշիկի մեջ: Բնականաբար, խախտվում է կենսամեխանիկան, թաթի ֆունկցիան:

Ավելորդ քաշ. որքան թաթի վրա ծանրաբեռնվածությունը շատ է, այնքան ձևախախտումը մեծ է:

Սպորտային կոշիկներ կրելը նույնպես հղի է թաթի ձևախախտման վտանգով:

Դրա համար ճիշտ է տարբեր կոշիկների հերթագայությունը և ժամանակ առ ժամանակ ոտաբոբիկ քայլելը:

Մարդկանց 70%-ը տառապում է թաթի այս կամ այն ձևախախտման հետևանքներից, նրանց 90%-ը կանայք են (այստեղ չի կարելի չնշել բարձրակրունկների գործոնը):

Կոշտուկներից ազատվելու խնդիրը մարդկությանը հետաքրքրել է անհիշելի ժամանակներից: Հին եգիպտական բուրգերում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ` ոտքի առաջին մատները հատված ու դրա փոխարեն փայտյա պրոթեզներ դրած:

Ճապոնացի գիտնականները պեղումների արդյունքում հայտնաբերել են, որ հին մարդիկ, որոնք ոտաբոբիկ էին քայլում, նման խնդիրներ չեն ունեցել: Ներկայումս նման խնդիր չունի Աֆրիկայի բնակչության այն հատվածը, որը ոտաբոբիկ է քայլում:

Մարդկանց աջ ու ձախ ոտնաթաթերը, ինչպես և ձեռքի ափերը, տարբերվում են:

Նորմայում թաթի առաջին հոդը կարող է ծանրության 35%-ը կրել, իսկ ձևախախտման դեպքում այդ ծանրաբեռնվածությունն ավելանում է:

Ժողովրդական միջոցներ

   

1․ Սոխը քերել, քերուկը լցնել երկտակ թանզիֆի մեջ ու դնել կոշտուկի վրա, ամրացնել կպչուն ժապավենով, վրայից պոլիէթիլենե տոպրակ հագցնել, որ գուլպաները և անկողինը չկեղտոտվեն, քանի որ նպատակահարմար է այս միջոցը կիրառել գիշերը: Առավոտյան պետք է ոտքերը լվանալ ու 10%-անոց յոդ քսել կոշտուկներին: Կրկնել ամեն օր, մեկ ամիս:

2․ Խատուտիկի դեղին ծաղիկները (100 գ) մանրացնել, ապա վրան այնքան յոդ լցնել, որ ծաղիկները ծածկվեն, ու թողնել 4 օր: Դրանից հետո ոտքերը տաք ջրում փափկացնել, ապա լավ չորացնել ու յոդային թուրմով վանդակներ անել խնդրահարույց հատվածում ամեն օր` 2 շաբաթ:

Աղ-յոդային լոգանքները հանգստացնում են ոտնաթաթերի ցավը: Դրա համար հարկավոր է 2 ճ/գդալ խոշոր աղ և 10 կաթիլ յոդ ավելացնել այն ջրի մեջ, որում ոտքերը պետք է փափկացնեք: 15 րոպե պահելուց հետո ոտքերը հանել ու լավ չորացնել: Այս միջոցը ևս պետք է կիրառել պարբերաբար:

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients