Ինչու պետք է խոզի միսը բացառել կերակրացանկից
LIFEԻնչպես շատերս արդեն տեղյակ ենք, խոզի միսը բազմաթիվ հիվանդությունների աղբյուր կարող է դառնալ, հետեւաբար, բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս կրճատել դրա օգտագործումը սննդի մեջ կամ իսպառ հանել այն։
Մի խումբ բրիտանացի և նորվեգացի գիտնականներ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ համն ու հոտն ընկալող տարբեր գեներ ունեցող մարդիկ տարբեր կերպ են արձագանքում խոզի մսին: Պատճառը արու խոզերի մսի մեջ առկա հորմոնն է` անդրոստենոնը, գրում է The Huffinghton Post-ը: Նախկինում արված ուսումնասիրությունները նաև պարզել են, որ նորվեգացիների 39%-ը այնքան զգայուն է տվյալ բաղադրիչի նկատմամբ, որ ընդհանրապես չի օգտագործում խոզի միս: Խոզի մսի մեջ այնպիսի այնպիսի հորմոններ կան, որոնք աղիներում սկսում են փտել։ Խոզի միսը աճի հորմոն է պարունակում, որն առաջացնում է մարդու օրգանիզմի բնականոն աշխատանքի խախտումներ, կարող է առաջացնել ճարպակալում, բարորակ ու չարորակ ուռուցքների աճ։ Խոզի միսն ամենաճարպոտ միսն է, այն մեծապես նպաստում է ճարպակալմանը։ Խոզի միսն իր վտանգավորությամբ չի զիջում ծխախոտին եւ ալկոհոլին։
Մարդու եւ խոզի մսերը կառուցվածքով անչափ նման են իրար, սակայն խոզինը բացասական արտացոլանքն է։ Գիտնականները, հաշվի առնելով այս հանգամանքը, խորհուրդ են տալիս ավելացնել անդրոստենոնի քիչ պարունակությամբ խոզի մսի վաճառքը:
Անի Գևորգյան