Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամին առաջին փուլում ռուսական կողմը կհատկացնի 50 մլն դոլար

ECONOMICS

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամին ռուսական կողմն առաջին փուլում կհատկացնի 50 մլն դոլար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Առաջին փուլում առնվազն 50 միլիոն դոլար իրենց կողմից կտրամադրվի և համարժեք գումարներ նաև մեր կողմից: Այդ միջոցներն անընդհատ, կախված ներդրումային ծրագրերից, կարող են ավելանալ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:

Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ռուս գործարարներց, ովքեր, սատարելով վարչապետ Կարեն Կարապետյանին, խոստացել էին ներդրումներ անել Հայաստանում, ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը հորդորեց մի փոքր էլ սպասել: «Որ մի փոքր էլ սպասեք, մինչև մարտի վերջ իրենք գալու են ու հայտարարություն կանեն», - նշեց նա:

Սուրեն Կարայանի խոսքով՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի ընթացքում 2-3 կազմակերպություն էլ է ցանկություն հայտնել ներդրումներ անել Հայաստանում։ «Մոտ ժամանակներս այց են կատարելու Հայաստան, որ ներդրումներ իրականացնեն՝ հիմնականում դեղագործական, սննդի արդյունաբերության ոլորտում»: Կարայանն ավելացրեց, որ օտարերկրյա ներդրողներին Հայաստանը հետաքրքրում է, քանի որ նրանք հնարավորություն են ունենում մուտք գործել մեծ շուկաներ: «Դա Եվրասիական տնտեսական միության շուկան է, որի անդամն ենք մենք, դա այն արտոնյալ ռեժիմներն են, որից մենք օգտվում ենք, դա Եվրամիության հետ GSP+ ազատականացված ռեժիմն է», - նկատեց նա՝ հավելելով, որ այս տարի առնվազն 850 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում։

«Այդ ներդումներն արդեն իսկ իրականացվում են, ու մենք եռամսյակը մեկ հանրային հաշվետվություն կներկայացնենք», - ասաց նախարարը: Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու շինաշխատանքները կսկսվեն մոտակա երկու կամ երեք ամիսների ընթացքում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր էին ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced