Գրկախառնություններ, որոնցից մարդու սիրտը ճմլվում է ցավից
LIFEԵրբեմն պարզ գրկախառնությունը կարող է դեղամիջոց լինել ցանկացած ցավի ու դժբախտության դեմ: Այն կարող է բուժել, փրկել, հուսադրել: Past.am-ը Ձեզ է ներկայացնում հուզիչ լուսանկարներ տարբեր երկրներից:

Ամերիկացի լրագրողը գրկում է ամուսնուն ու դստերը Հյուսիսային Կորեայում 2 ամիս ձերբակալվելուց հետո:

68 օր գետնի տակ անցկացնելուց հետո չիլիացի հանքահորը գրկում է իր կնոջը:

Բժշկական աշխատակիցները քայլում են Չինաստանի Խանգանգ նահանգում երկրաշարժից ավերված թաղամասով:

Տղամարդը գրկել է տղային սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ողբերգության 5-րդ տարելիցի օրը: 
Ինդոնեզիայում երկրաշարժից փրկված աղջիկը գրկել է իր կատվին:

Կանադայի սպանված սպաներից մեկի կինը գրկել է նրա ծառայակիցներին:

Փրկարարը գրկել է փոթորկից տուժած կնոջը:

Բիլ Յանզը գրկել է հրդեհից փրկված իր շանը:

Պարաօլիմպիկ բասկետբոլի հավաքականի անդամները:

«Կատրին» փոթորկից փրկված զույգը գրկախառնվում է տանիքին:

2 եղբայր Աֆղանստանում զոհված զինվորի հուղարկավորությանը:

Լիմայում բետոնե պատի փլուզումից հետո ողջ մնացած բանվորը գրկել է իր քրոջը:

Նախկին կոլումբացի պատանդ Սիգիֆրեդո Լոպեսը վազում է ընդառաջ որդուն: Նա գերության մեջ անցկացրել էր 7 տարի:

Սպիտակ Ֆլոքի արջուկը գրկել է կենդանաբանական այգու աշխատակից Ստեֆանի Կրյուգերին:

Հարավկորեացի եղբայրները հանդիպում են միմյանց: Նրանք չեն տեսնվել Կորեական պատերազմի ժամանակներից:

Այս շներին՝ Կալային ու Կիրային, որոնք պահվում էին ապաստարանում, պետք է քնեցնեին, սակայն փրկվեցին շնորհիվ Facebook-ում հրապարակված նկարի: Նրանց համար ընտանիք հայտնաբերվեց:

Խաղացողը գրկում է իր մարզչին խաղի ժամանակ:

Հայրը՝ Նյու Յորքի 9/11 հուշահամալիրի մոտ:

Մարիա Մելֆին գրկում է իր շանը Իրաքում ծառայությունից վերադառնալիս:

Նյու Ջերսիի բնակիչ Նատալյա Կոզակը գրկում է իր կորած քրոջը՝ Մելանյա Բաբենկոյին, ումից բաժանվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 65 տարի:



