Դերասաններ, որոնք հիանալի են մարմնավորել պատմական կերպարների (լուսանկարներ)
LIFEԿենսագրական կինոն յուրօրինակ ճամփորդություն է դեպի այլ, անծանոթ աշխարհ, որտեղ կյանք են առնում իրական պատմական դեմքերը։ Դերասանի մասնագիտական տաղանդի, կերպարանափոխման հմտությունների, ինչպես նաև դիմահարդարների վիրտուոզային աշխատանքի շնորհիվ կենսագրական կինոն ուղղակի «դատապարտված» է հաջողության։
AdMe.Ru կայքը հետաքրքիր անդրադարձ է կատարել այն դերասաններին, ովքեր հիանալի են մարմնավորել պատմական կերպարներին` ներկայացնելով 10 համապատասխան լուսանկար.
Սթիվ Ջոբս, Էշտոն Քութչեր, «Ջոբս. գայթակղության կայսրություն»
Ֆրիդա Կալո, Սալմա Հայեք, «Ֆրիդա»
Էլիզաբեթ Թեյլոր, Լինդսի Լոհան, «Լիզ և Դիք»
Ջիմի Հենդրիքս, Անդրե Բենջամին, All Is By My Side
Կոկո Շանել, Օդրի Տոտու, «Կոկոն` մինչ Շանել դառնալը»
Սալվադոր Դալի, Էդրիան Բրոուդի, «Կեսգիշերը Փարիզում»
Օսկար Ուայլդ, Սթիվեն Ֆրայ, «Ուայլդ»
Մարգարիտ Թետչեր, Մերիլ Սթրիփ, «Երկաթե լեդի»
Պաբլո Պիկասո, Էնթոնի Հոփքինս, «Կյանքն ապրել Պիկասոյի հետ»
Էլիզաբեթ 2-րդ, Հելեն Միրեն, «Թագուհին»
Աղբյուրը` Tert.am



