Հայտնի է, թե ինչի մասին են մտածում մարդիկ արթնանալուց հետո
LIFEBraun Research Center-ի և Bank of America-ի մասնագետները պարզել են, որ մարդկանց մեծ մասն արթնանալուց հետո մտածում է իր սմարթֆոնի մասին: Հետազոտության արդյունքները հրատարակված են Trends in Consumer Mobility Report 2015 զեկույցում:
Համաձայն հարցման արդյունքների՝ մարդկանց մոտ 35 %-ն արթնանում է իր սմարթֆոնի մասին մտքերով, 17 %-ը մտածում է մեկ բաժակ սուրճի մասին, և 13 %-ը՝ ատամները լվանալու մասին: Միաժամանակ, միայն 10 %-ն է մտածում իր կեսի մասին:
Գիտնականների խոսքերով՝ այդպսի միտումն արտացոլում է այն, թե ինչպես է սմարթֆոնն ուժեղ ազդում մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Կարելի է նշել, որ հարցվածների 23 %-ը սմարթֆոնի մասին մտածում է ոչ միայն արթնանալուց, այլ նաև քնելուց:
Աղբյուրը` blog1in.am
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



