Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանն Իսրայելի ռազմա–քաղաքական պլացդարմն է Հարավային Կովկասում

BLOG

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար, նախկին ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը։

Ըստ նրա, Ադրբեջանում բնակվող հրեական համայնքն իրեն ապահով ու անվտանգ է զգում։ Այդ համայնքը կապող կամրջի դեր է կատարում երկրների միջև։Նա հավելել է, որ Ադրբեջան–Իսրայել միջազգային ասոցիացիայի ջանքերի շնորհիվ երկկողմ կապերն ամրապնդվում են։

Իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Քոենը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ պայմանավորվածության համաձայն Մոսադը համագործակցելու է Բաքվի հետ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում, հեղաշրջումների կանխարգելման և բազմակողմ տարածաշրջանային դաշինքների ստեղծման հարցում։

Մոսադի ղեկավարի այս բացահայտումը մեսիջ է ոչ միայն ՀՀ–ին, այլ նաև Իրանին ու տարածաշրջանային այլ խաղացողներին։ Շատ է խոսվել և գրվել Իսրայել–Ադրբեջան ռազմա–քաղաքական դաշինքի մասին, զենքերի մատակարարումների, Իսրայելի համար`ադրբեջանական նավթի կարևորության մասին։

Իսրայելը կարծես թե ստանձնում է Ադրբեջանի անվտանգության պաշտպանի, ապահովողի, հովանավորողի դերակատարում`փաստացի ստեղծվում է ռազմական դաշինք։ Բաքվի դեպքում հասկանալի է, թե ում դեմ է այն ուղղված լինելու`ՀՀ–ի ու ԼՂՀ–ի, իսկ Թել–Ավիվի դեպքում այն միանշանակ ուղղված է լինելու Իրանի դեմ`հակաիրանական կոալիցիա ստեղծելու ու Իրանը «բուֆերային» երկրներով շրջապատելու ռազմավարությունից ելնելով։
Իսրայելը ռազմական, հետախուզական օգնություն է ցուցաբերելու Բաքվին`Մոսադի աշխատակիցները գտնվելու են Բաքվում։

Բացի այդ, Իսրայելն ու Ադրբեջանը պայքարելու են կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ`Բաքվի պարագայում այդ որակումների տակ կարող են ընկնել ռեժիմին անցանկալի էլեմենտները`Նարդարանի դեպքերը դեռ թարմ են, ինչպես նաև ազգային–կրոնական տարբեր կազմակերպություններ`թալիշներ, ավարներ, լեզգիները և այլոք։ Իսրայելը փաստորեն պաշտպանելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հնարավոր կազմաքանդման երևույթներից, ինչպես նաև ստանձնում է Ալիևի կլանի պաշտպանությունը`կողմերը պարտավորվում են թույլ չտալ պետական հեղաշրջումներ։

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային դաշինքների ստեղծմանը, ապա հասկանալի է այդ դաշինքների մեջ չեն մտնելու ոչ ՀՀ–ը, ոչ էլ Իրանը։ Այդ դաշինքների, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղված են լինելու ՀՀ–ի, Իրանի դեմ մտնելու են Թուրքիան(թուրք օդաչուները տեղակայվել են Ադրբեջանի մի շարք ռազմաբազաներում),`թուրք–ադրբեջանական տանդեմը վաղուց գործում է, Վրաստանը`Թբիլիսին վաղուց է գտնվում Անկարայի ու Բաքվի տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի կիզակետում և հնարավոր է նաև այլ երկրներ`Սաուդյան Արաբիա, Ծոցի երկրներ, Պակիստան, որոնք Իրանին դիտարկում են, որպես հակառակորդ։

Իսրայելը նաև պարտավորվում է արդի տեխնոլոգիաներ տրամադրել Ադրբեջանին`դրանք հետախուզական իմաստով ուղղված են լինելու Իրանի դեմ, իսկ ռազմական առումով`ՀՀ–ԼՂՀ–ի`անօդաչուներ, հակատանկային համակարգեր, Երկաթե գմբեթ և այլն։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank