Ո՞ր խմիչքն է համապատասխանում կենդանակերպի ձեր նշանին (լուսանկարներ)
LIFE«Լավ» եւ «վատ» խմիչք չի լինում։ Պարզապես կան խմիչքի տեսակներ, որոնք համապատասխանում են կենդանակերպի ձեր նշանին, ուստի հաճելի եւ դուրեկան են ձեզ։
Խոյ- օղի

Օղին հիանալի խմիչք է արկածների համար, իսկ Խոյերը արկածախնդիր են։ Օղին նրանց թույլ է տալիս հիանալի ժամանակ անցկացնել։
Ցուլ - գարեջուր

Ցուլերը չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Նրանք նախընտրում են ընկերների հետ գնալ եւ գարեջուր խմել մի հանգիստ, խաղաղ վայրում։
Երկվորյակներ - տեկիլա

Տեկիլան ակտիվացնում է երկվորյակներին եւ «ստիպում» նրանց պարել, շարժվել եւ մյուսներին վարակել իրենց էներգիայով։ Այս պարագայում երկվորյակները չեն մտածում հետեւանքների մասին, այլ վայելում են իրենց երջանիկ ակնթարթները։
Խեցգետին - ջին

Ջինը խորհրդավոր խմիչք է, եւ այն իսկապես բնորոշ է մելանխոլիկ բնավորություն ունեցող խեցգետիններին։ Ջինն օգնում է նրանց պահպանել իրենց հանելուկային ու յուրահատուկ բնույթը եւ օգտակար է նրանց համար։
Առյուծները – կարմիր գինի

Առյուծները սովորաբար լինում են առաջատարի դերում, եւ նրանք խմիչքն ընտրում են իրենց հեղինակությանը համապատասխան։ Իսկ գինին կարող է յուրօրինակ հաճույք պարգեւել նրանց։ Առյուծները սովորաբար խմում են Մերլո կամ Պինո գինիներ, որոնք ոչ միայն յուրահատուկ համ եւ բույր ունեն, այլեւ ընդգծում են նախընտրողի սոցիալական բարձր դիրքը։
Կույս – սպիտակ գինի

Սպիտակ գինին հուշում է այն մասին, որ Կույսը պատրաստվում է իր ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնել։ Սպիտակ գինի ընտրում են բարի, կարեկցող, հոգատար եւ նուրբ մարդիկ։
Կշեռքներ — Բուրբոն (վիսկիի տեսակ)

Վիսկի ընտրում են այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով։ Նրանք մանրուքներին ուշադրություն չեն դարձնում եւ իրենց գործերը ղեկավարում են առանց դրամատիկ եւ հիստերիկ տեսարանների։ Կշեռքները սովորաբար կշռադատված, վերլուծող եւ մտածող մարդիկ են, եւ վիսկին օգնում է նրանց ավելի պահանջկոտ լինել։
Կարիճներ - Մունշայն

Ամերիկյան օղու տեսակ, որը կարող է գոհացնել խստապահանջ Կարիճներին։ Նրանք նախընտրում են ինքնուրույն պատրաստել այն՝ ավելացնելով որոշակի հավելումներ՝ իրենց քիմքին հաճո։
Աղեղնավորներ — Շամպայն

Աղեղնավորները խմիչք գնելիս երբեք գնապիտակին չեն նայում։ Նրանք գնում են ամենաթանկ շամպայնը, քանի որ մտածում են, որ եթե քայքայում են իրենց առողջությունը, ուրեմն միայն լավագույն խմիչքի «օգնությամբ»։
Այծեղջյուրներ – Սքոթչ

Այծեղջյուրների համար լավագույն խմիչքը շոտլանդական կամ իռլանդական վիսկին է։ Նրանք խմիչքի իսկական մասնագետներ են եւ գնահատում են դրա «տարիքը»։ Այծեղջյուրները հասկանում են, որ անմոռանալի խմիչք փորձելու համար պետք է սպասել։
Ջրհոսներ — տուփով գինի

Ջրհոսները չեն կարեւորում խմիչքի գինը, վարկանիշը եւ տարածված լինելը։ Նրանք գնում են ամենաէժանն ու «համեղը»։
Ձկներ - Աբսենտ

Ձկները սովորաբար ստեղծագործ միտք են ունենում եւ նրանց մշտապես ներշնչանքի աղբյուր է հարկավոր։ Հենց նրանց համար էլ ստեղծված է Աբսենտը, որը հնարավորություն է տալիս նրանց ազատվել իրենց հոգում կուտակված հույզերից։



