Ի՞նչ է անում սերը մարդկային օրգանիզմի հետ
LIFEԳիտնականները որոշել են հիշեցնել, թե ինչ կերպ է այդ սերն անդրադառնում ֆիզիոլոգիական տեսանկյունից: Սիրահարվածության ժամանակ հաճույքի հորմոնը` դոպամինը, հորդում է: Դա տեղի է ունենում նաև ազարտային խաղերի, թմրանյութերի օգտագործման ժամանակ:
Դոպամինը պայմանավորում է վարքագիծ, որն ուղղված է բացառապես սիրահարվածության օբյեկտին: Արդյունքում մարդուն հետաքրքրում է միայն իր երկրորդ կեսը: Իսկ օկսիտոցինի միացումը հակառակը՝ հանգստացնում է և ինտիմ կապի զգացողություն է առաջացնում և արդյունքում մարդիկ ցանկանում են գրկախառնվել, փաթաթվել, համբուրվել: Ի դեպ, օկսիտոցինի բարձր մակարդակ է դիտվում նաև մայրերի մոտ:
Տեստոստերոնն էլ սիրահար զույգերի հարաբերություններին կիրք է հաղորդում: Բնությունից տղամարդկանց տեստոստերոնի ցուցանիշը բարձր է, այն կա անգամ թքի մեջ: Այդ իսկ պատճառով, տեսություններից մեկի համաձայն, համբույրի ժամանակ թքի միջոցով ներթափանցում է կնոջ օրգանիզմ, բարձրացնելով վերջինիս սեքսուալությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: