Ինչպե՞ս ընտրել ձեզ համապատասխանող բույրը
LIFEShabat.am-ը գրում է.
Գեղեցիկ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները օծանելիքի սիրահարներ են: Դրանում համոզվելու համար հարկավոր է ընդամենը այցելել օծանելիքի խանութ: Օծանելիքի աշխարհը ձգում և ներշնչում է, օգնում է Ձեզ զգալ իսկական լեյդի:
Ինչպե՞ս ընտրել Ձեզ համապատասխանող բույրը: Հարկավոր է ընդամենը հետևել մի քանի պարզ կանոնների, որոնք Ձեր այցը խանութ կդարձնեն հաճելի, իսկ ընտրությունը’ ճիշտ:
Խորհուրդ չի տրվում օծանելիքը գնել առանց նախնական փորձարկման: Երբեմն հիասքանչ գովազդը ընդամենը գեղեցիկ հեքիաթ է, և բացի այդ, հավանաբար ոչ ոք չի ցանկանա ամեն քայլափոխին հանդիպե լիր օծանելիքի բույրին:
Նորաձևությունը վտանգավոր է և նորաձև ու արժանի տերմինները նույնական չեն: Օրինակ, եթե նորաձև դառնա այրված ռետինի բույրը, դա դեռ չի նշանակում, որ դուք պետք է այն ձեռք բերեք: Հարկավոր չէ անվերապահորեն հետևել նորաձևությանը. գնեք այն, ինչ Ձեզ է սազում:
Երբեք մի գնեք օծանելիք միայն այն պատճառով, որ ուրիշի օծանելիքի բույրը Ձեզ դուր է եկել: Այն անպայման հարկավոր է փորձարկել: Օծանելիքը ցանեք մի փոքր թղթի վրա, եթե այն Ձեզ հաճելիորեն դուր գա, ուրեմն կարելի է ցանել մաշկին և սպասել մինչ բույրը տարածվի։ Միայն այդ ժամանակ պարզ կդառնա, արդյո՞ք այն նախկինի պես հաճելի է թե՞ ոչ:
Մարդկանց մաշկը տարբեր է, և բնականաբար, նույն օծանելիքը չի կարող տարբեր մարդկանց վրայից նույն բույրն արձակել:
Ամենավերջին և կարևոր կանոնը. խորհուրդ չի տրվում օծանելիքը ցանել իրերի կամ հագուստի վրա: Այդ գործողությունը միանգամայն անիմաստ է, քանի որ այն իր իրական բույրը տարածում է միայն մաշկի վրա:
Օծանելիքը հագուստի վրա ցանելուց հիշեք, որ հնարավոր է առաջանան անցանկալի հետքեր:



