17 ցնցող փաստ շրջակա միջավայրի աղտոտվածության մասին
LIFEShabat.am-ը գրում է.
Ամեն տարի ավելի քան 6 միլիարդ կիլոգրամ աղբ է նետվում աշխարհի օվկիանոս։ Դրա մեծ մասը պլաստիկ է, որը թունավոր է ծովային կյանքի համար։

16 Խաղաղ օվկիանոսի տարածքում նույնիսկ «մայրցամաք» գոյություն ունի, որն իրենից ամբողջովին պլաստիկե արտանետված շշերից կազմված աղպակույտ է ներկայացնում։ Որոշ հաշվարկների համաձայն՝ աղբակույտի չափերը հասնում են ԱՄՆ-ի ողջ տարածքի կրկնապատիկ չափին։

15 500 միլիոնից ավել մեքենաներ կան աշխարհում, և սպասվում է, որ դրանց թիվը մինչև 2030թ-ը կարող է գերազանցել միլիարդը, ինչը նշանակում է, որ մեքենաների կողմից հասցված օդի աղտոտման չափը կարող է կրկնապատկվել մինչև այդ թվականը։

14 Երկրի վրա միակ հարաբերականորեն մաքուր վայրն Անտարկտիդան է։ Մայրցամաքը պահպանվում է Անտարկտիդյան պայմանագրով, որն արգելում է մայրցամաքի տարածքում ռազմական գործողությունները, հանքարդյունաբերությունը, միջուկային զենքի փորձարկումներն ու միջուկային թափոնների արտանետումները։

13 Չինաստանն աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող երկրներից մեկն է։ Պեկինի օդը շնչելը մեծացնում է թոքերի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունն այնպես, ինչպես օրական 21 ծխախոտ ծխելը։

12 Ավելին՝ գրեթե 700 միլիոն չինացիներ ստիպված են աղտոտված ջուր խմել։

11 Ջրի աղտոտվածության մակարդակն ավելի վատ է Հնդկաստանում, որտեղ աղբի քաղաքային թափոնի 80 տոկոսը Գանգես գետն է թափվում, որը հնդիկների սուրբ գետն է համարվում։

10 Ձայնային աղտոտվածությունը հաճախ անուշադրության է մատնվում, սակայն այն կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում սթրեսների, լսողության կորստի, քնի խանգարման, արյան բարձր ճնշման և այլն։ Միայն ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ են տառապում ձայնային աղտոտվածութունից։

9 Նախկին Սովետական Միության տարածքում, այժմ Ռուսաստանի արևմտյան շրջանում գտնվող Կարաչայ լիճը, որը ռադիոակտիվ թափոնների արտանետման վայր է, Երկրի ամենաաղտոտված վայրն է համարվում, որտեղ անցկացրած միայն մի ժամը կարող է մահացու լինել մարդու համար։

8 ԱՄՆ-ի գետերի 40 և լճերի 46 տոկոսը չափազանց աղտոտված են ձկնորսություն իրականացնելու կամ լողալու համար։

7 Ծովային հազարավոր կենդանիներ, այդ թվում ձկներ, կրիաներ, դելֆիններ մահանում են պլաստիկ տոպրակներ կուլ տալու պատճառով, քանի որ դրանք նման են մեդուզաների։

6 Հնդկաստանում ամեն օր հարյուրավոր երեխաներ են մահանում աղտոտված ջրի հետևանքով ձեռք բերած վարակիչ հիվանդություններից։

5 Միայն ԱՄՆ-ում ամեն օր ժամում 3 միլիոն պլաստիկե շշեր են նետվում, այն դեպքում, երբ 500 տարի է պահանջվում, որպեսզի դրանք քայքայվեն։

4 Այժմ սովորական մարդու օրգանիզմում մինչև 500 քիմիական նյութեր կարելի է գտնել, որոնք հնարավոր չէր գտնել 1920-ականներից առաջ։ Ընդհանուր առմամբ գրեթե 80,000 սինթետիկ քիմիկատներ կան այսօր շուկայում։

3 Չինաստանի աղտոտվածությունը կարող է փոխել ԱՄՆ-ի եղանակը։ Սան Ֆրանցիսկոյի օդի աղտոտվածության մեկ երրորդը Չինաստանից է գալիս։

2 Գիտական հետազոտության համաձայն՝ աշխարհի ամեն 8 մահից մեկն օդի աղտոտվածության հետևանք է։

1 Լույսի աղտոտվածությունը սովորաբար լուրջ ազդեցություն չունի մարդկանց համար, սակայն որոշ կենդանիների համար այն լուրջ խնդիրներ է առաջացնում։ Թռչունները հաճախ շփոթում են օրերն ու գիշերները, և գիտնականները պարզել են, որ դա կարող է նույնիսկ փոխել կենդանիների միգրացիայի սովորությունները։




