Եթե ապահով վայր ունես՝ գնա՛ այնտեղ. Թոնի Բլեերի նախազգուշացումը Կադաֆիին` սոսկալի մահից առաջ (լուսանկար)
LIFEԼիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի սպանությունը կարելի է համարել համաշխարհային առաջնորդների կտրվածքով ամենասոսկալիներից մեկը։ Սակայն պարզվում է, որ նախքան ընդդիմադիրների վայրագ հարձակումն ու հաշվեհարդարը` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը գաղտնի նախազգուշացրել է Կադաֆիին նրան սպասվող վտանգի մասին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հայտնի է, որ լիբիացի բռնապետին ուղղված գաղտնի հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «Այս արյունահեղությունը խաղաղ ճանապարհով չի ավարտվելու։ Եթե ունես ապահով վայր, ուրեմն գնա՛ այնտեղ ու մի՛ վերադարձիր»։ Աղբյուրը մանրամասնում է, որ հաղորդագրությունն ուղարկվել է 2011թ. փետրվարի 25-ին` Կադաֆիի մահից ամիսներ առաջ։
Հիշեցնենք, որ Կադաֆին դաժանաբար սպանվել է 2011թ. հոկտեմբերի 20-ին` ընդդիմադիրներին գերի ընկնելուց հետո: Զինված ամբոխը շրջապատել է ավիահարվածից վնասվածքներ ստացած բռնապետին ու սկսել ստորացնել, տանջամահ անել նրան։ Հետագայում սարսափելի կադրերը հայտնվել են համացանցում` շոկի մատնելով միլիոնավոր մարդկանց։





