10 հայ հայտնիներ, որոնք նման են հոլիվուդյան աստղերին
LIFEՅուրաքանչյուր ոք յուրովի է և յուրահատուկ: Մարդիկ բոլորն էլ անկրկնելի են, սակայն համաձայնվեք, որ երբեմն աշխարհի, նույնիսկ, տարբեր ծայրերում բնակվող մարդիկ արտաքնապես հիշեցնում են միմյանց: Այդ նմանությունը հասարակության համար ավելի հետաքրքիր է դառնում, երբ խոսքը գնում է միմյանց նման հայտնիների մասին:
NEWS.am STYLE-ը փորձել է գտնել, թե հայ հայտնիներից որոնք ունեն արտաքին նմանություն հոլիվուդյան աստղերի հետ:
Նազենի Հովհաննիսյան-Նաոմի Քեմփբել

Հայկական շոու-բիզնեսի ամենահմայիչ հաղորդավարուհին և համաշխարհային ճանաչում ունեցող սուպերմոդելը միմյսնց են հիշեցնում երկար ու սև վարսերով, արտահայտիչ աչքերով, ուղիղ քթով, հաստ շուրթերով և գեղեցիկ մաշկով:
Իվետա Մուկուչյան-Նիկոլ Շերզինգեր

Իվետայի և Նիկոլի նմանությունն ավելի աչքի ընկավ հայ երգչուհու վերջին ֆոտոշարքից հետո: Այնուամենայնիվ, պետք է ենթադրել, որ Նիկոլ Շերզիները մեր երգչուհու պես բարձրահասակ չէ: Նրա հասակը 165 սմ է:
Գոհար Գասպարյան-Էննի Հեթուեյ

Մեր հեռուստաէկրանի ամենագեղեցիկ հաղորդավարուհիներից մեկը` Գոհար Գասպարյանը, աչքի է ընկնում, հատկապես իր գեղեցիկ ժպիտով, ինչով էլ, երբեմն, հիշեցնում է հոլիվուդյան գեղեցկուհի Էննի Հեթուեյին: Դերասանուհու համար ևս ժպիտը դարձել է հոլիվուդյան այցեքարտ:
Անի Երանյան-Միլա Կունիս

Եթե ուշադիր նայենք հայ դերաանուհու և հոլիվուդյան աստղի դիմագծերին, կնկատենք շատ ընդհանրություններ` խոշոր, կլոր աչքեր, փոքրիկ քիթ… Դերասանուհիները նման են նաև դեմքի կառուցվածքով, երբեմն` նաև ժպիտով:
Բեն Ավետիսյան-Ջենսեն Էքլզ

«Սիրո գերին» և «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից հայտնի դարձաձ դերասան Բեն Ավետիսյանը «Գերբնականի» աստղ Ջենսեն Էքլզին հիշեցնում է քթի և ծնոտի կառուցվածքով և աչքերի ձևով: Բացի այդ` երկու դերասաններն էլ, բավականին, սիրված են աղջիկների կողմից:
Արսեն Հակոբյան-Ջոննի Դեփ

Հայ դերասան Արսեն Հակոբյանի և հոլիվուդյան աստղ Ջոննի Դեփի նմանությունը կարելի է դիտել առանց մենաբանության…
Մերի Մակարյան-Քիմ Քարդաշյան

Մերիի և Քիմի նմանության մասին բազմիցս է խոսվել: Բացի նրանից, որ երկու հայուհիներն էլ աչքի են ընկնում արտահայտիչ սևահերի կերպարով, դժվար է ասել, թե էլ կոնկրետ ինչով է Մերին հիշեցնում Քիմին, բայց որ նրանք ունեն որոշակի նմանություն, ակնհայտ է…
Մարի-Սելենա Գոմես

Երգչուհիներ Մարիի և Սելենա Գոմեսի նմանությունն էլ է հաճախ քննարկման թեմա դարձել: Թերևս, երգչուհիները նման են դիմագծերի նուրբ կառուցվածքով:
Լիլիթ Հովհաննիսյան-Ջեսիկա Ալբա

Երբ Լիլիթ Հովհաննիսյանը սոցիալական ցանցերում տեղադրեց իր հերթական լուսանկարներից մեկը, որտեղ երգչուհին, գրեթե, առանց դիմահարդարման էր, վերջինիս երկրպագուները շտապեցին նմանեցնել նրան հոլիվուդյան ամենանուրբ դերասանուհիներից մեկին` Ջեսիկա Ալբային: Թե որքանով են նման Լիլիթն ու Ջեսիկան, դատեք ինքներդ:
Եվա Ռիվաս-Անջելինա Ջոլի

Եվա Ռիվասի և Անջելինա Ջոլիի նմանության մասին, հատկապես, խոսվում էր «Եվրատեսիլ 2010»-ի ընթացքում: Թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպա կատարած շրջագայությունների ժամանակ Եվային հաճախ էին նմանեցնում Ջոլիին: Երգչուհին, կարծես թե, իր և հոլիվուդյան գեղեցկուհու նմանությունն ավելի շեշտելու համար` այդ տարիներին հաճախ էր կրում կապույտ լինզաներ:
Սյունե Առաքելյան
- See more at: http://style.news.am/arm/news/25258/10-hay-haytniner-oronq-nman-en-holivudyan-astxerin.html#sthash.wkJbeTcN.dpuf



