Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Հոգեբանական թեստ. Ինչպիսի՞ զույգ եք դուք

LIFE

Այս թեստը նրանց համար է, ովքեր զույգ ունեն: Այն կօգնի գլուխ հանել զգացմունքներից կամ կարգավորել դրանք, եթե դրանցում բարդություններ են առաջացել:

Այլ տղաների հետ համեմատած գեղեցի՞կ է նա.

ա) կարծում եմ` շատ

բ) գրավիչ է, սակայն դա ինձ համար այնքան էլ էական չէ

գ) երբեմն սքանչելի է թվում, երբեն էլ` ոչ այնքան

դ) լավ է նայվում, բայց ավելի գեղեցիկ տղաներ էլ կան:

 

Ինչպե՞ս է գլուխ հանում խնդիրներից.

ա) նրան ամեն ինչ հաջողվում է

բ) նա դառը ճակատագիր ունի

գ) միշտ մի ելք գտնում է իրավիճակից

դ) հաճախ ինքն է ամեն ինչ բարդացնում:

 

Ինչպիսի՞ն է իր ընկերական շրջապատում.

ա) միշտ ուշադրության կենտրոնում է

բ) շատ լսում է, քիչ խոսում

գ) հաճախ վիճում է. սիրում է ձայնը բարձրացնել

դ) նրան բոլորը լավ են վերաբերվում:

 

Երբ միասին եք լինում, ուրիշ տղաներ քեզ սիրահետո՞ւմ են.

ա) ոչ, թույլ չի տա

բ) ոչ, ես էությամբ հավատարիմ եմ

գ) ավելի շուտ ես եմ զգոն լինում, որ աղջիկները չփորձեն խաղ անել

դ) այո´, ոչինչ չես կարող անել:

 

Կցանկանայի՞ր, որ նա ավելի համարձակ լիներ.

ա) նա արդեն իսկ շատ համարձակ է

բ) դա ինձ ընդհանրապես չի հուզում

գ) ոչ, ես ընդհանրապես դա չեմ ուզում

դ) այո, երբեմն չէր խանգարի:

 

Ձեզանից ո՞վ է հաճախ խորհրդակցում մյուսի հետ.

ա) իհարկե, խորհրդակցում եմ նրա հետ

բ) մեր մեջ առանձնապես տարբերություն չկա

գ) նա շատ է խորհուրդ հարցնում, չնայած ամեն մեկս մեր կարծիքն ունենք

դ) հաճախ ինքս եմ ասում իմ կարծիքը:

 

Ըստ քեզ` ձեզանից ո՞վ է ուժեղ կողմը.

ա) բնականաբար` նա

բ) մենք փոխլրացնում ենք միմյանց

գ) տարբեր

դ) կարծում եմ` ես:

 

Եթե անհրաժեշտ է որոշում կայացնել, ո՞ւմ խոսքն է վերջինը.

ա) այնպես է ստացվում, որ միշտ նրա հետ համաձայնվում եմ

բ) դժվար է ասել. երբեմն երկար ժամանակ չենք կարողանում որոշում կայացնել

գ) սովորաբար վիճում ենք, իսկ հետո` նայած հանգամանքների

դ) որոշումներ ընդունելը միշտ ինձանից է կախված:

 

Լինո՞ւմ են դեպքեր, երբ քննադատում եք մեկմեկու.

ա) ոչ, սովորաբար ընդունում եմ նրա առաջարկածը

բ) երկուսս էլ չենք սիրում քննադատել

գ) անկեղծ ասած, քննադատությունները նյարդերիս վրա ազդում են

դ) եթե չասեմ` ինձ ինչը դուր չի գալիս, ոչինչ էլ չի փոխվի:

 

Վիճաբանության ժամանակ ի՞նչ մեղադրանքներ ես լսում քո հասցեին.

ա) որ երեխայի պես եմ ինձ պահում

բ) միշտ ամեն ինչ լավ գիտեմ

գ) անհանդուրժող եմ, սիրում եմ վիճել

դ) չափից դուրս համառ եմ:

 

Ողջ ազատ ժամանակը միասի՞ն եք անցկացնում.

ա) ցանկանում եմ անընդհատ նրա հետ լինել, բայց նրան իր համար էլ է ժամանակ հարկավոր

բ) ընդհանուր առմամբ` այո, բայց մեկ-մեկ ձանձրանում եմ

գ) ոչ, ես մի շարք գործեր ունեմ

դ) միշտ միասին ենք:

 

Նա քեզ հետ ագրեսի՞վ է.

ա) երբեմն պոռթկում է, բայց հոգու խորքում ինձ սիրում է

բ) ոչ, երբեք

գ) այո, ինչը բավականին տհաճ է

դ) ոչ:

 

Արդյունքների գնահատում

 

Ո՞ր տառերով են բաշխվել քո պատասխանները: Նայիր` որն է ավելի հաճախ համընկել պատասխանին և փնտրիր քեզ համապատասխան տարբերակը:

Եթե պատասխանները խառն են բաշխվել, ապա ձեր հարաբերությունները դեռ չեն կայացել: Հնարավոր է` յուրաքանչյուրդ գնում եք ձեր ուղով:

Եթե գերակշռում է Ա տարբերակը

Ընկերդ վառ անհատականություն է: Ձեզ ջերմ զգացմունքներ են կապում` ներառյալ վստահությունը, սրտակից լինելը: Պաշտում ես նրան, ինչը ջերմացնում է նրա սիրտը: Այո, տղամարդու հաջողությունների մեջ մեծ է սիրած կնոջ ներդրումը: Հաճախ ինքդ ես նրա գործերը կազմակերպում այնպես, որ ողջ փայլով ներկայանա: Նա «աստղ» է, դու էլ իր կողքին շողում ես նրա փառքի շողերի ներքո:

Որպեսզի ձեր կապը չվերածվի միակողմանի ճանապարհի, դրանցում պետք է իր տեղն ունենա կարծիք փոխանակելը: Շոյում ես նրա ինքնասիրությունը, ինչն էլ արգելակում է և´ նրա, և´ քո զարգացումը: Որքան հնարավոր է` հատման եզրեր շատ փնտրիր:

Եթե գերակշռում է Բ տարբերակը

Շատ մտերիմ եք` միշտ միասին, ամեն հարցում միասնական: Կատարելության մեջ կցանկանայիր ոչ մի րոպե չբաժանվել սիրելիիցդ և այդ կատարելությունը մոտ է: Մշտապես հոգ եք տանում իրար մասին: Արդյոք դա չէ՞ պատճառը, որ օրերը դառնում են միապաղաղ` լի առօրյա վազվզոցով: Չեն բավականացնում վառ իրադարձություններն ու անհատական ձեռքբերումները: Հավանաբար քեզ ու ընկերոջդ միավորում է հարազատ մարդուն կորցնելու մտավախությունը: Իսկ դա արդեն կախվածություն է. հրաժարվելով ինքնուրույնությունից` մեկդ մյուսի համար վերածվում եք դայակի, ինչն էլ չի ավելացնում ձեր ուժն ու ինքնավստահությունը:

Որպեսզի ձեր միությունը ձեզնից չխլի սեփական դիմագիծը, հնարավոր չէ՞ արդյոք մի փոքր ազատություն տալ իրար: Մարդկանց օգտակար է սեփական ուժերի վրա հույս դնելը և հաճախ իրենց մասին մտածելը:

Եթե գերակշռում է Գ տարբերակը

Դու կա´մ թաքցնում ես խնդիրներդ, կա´մ էլ այնպես ես ներկայացնում շրջապատիդ, որ մարդիկ ապշում են, թե ինչպես եք միմյանց հանդուրժում: Խանդում եք, վիճում, իրարից նեղանում, կռվում, հաշտվում… Երկուսդ էլ ուրախ եք, երբ հաջողվում է զուգընկերոջ հանդեպ առավելության հասնել: Թույլ չտալու համար նրան հաղթել, չես սատարում ընկերոջդ անգամ այն դեպքում, երբ նա ճիշտ է: Երկուսդ էլ ինքնավստահ, եսասեր եք, չեք վստահում միմյանց: Գուցե ձեզ միավորողը ուժեղ կապվածությունն է կամ սե՞րը:

Նմանատիպ հարաբերությունները կարող են երկար ձգվել. դրանք նյարդայնացնում են, աշխուժացնում, ինչից չես ձանձրանա: Սակայն ներաշխարհդ առավել ներդաշնակ կդառնա, եթե հաջորդ անգամ նրանից խորհուրդ հարցնես` փորձելով հասկացնել, որ քեզ հարկավոր է նրա հոգատարությունը:

Եթե գերակշռում է Դ տարբերակը

Ընկերոջդ թույլտվությամբ ղեկը քո ձեռքն ես պահում: Սիրային հարցերում դու առավել ճկուն ես. մի փոքր ջերմություն, և նա հալչում է մոմի պես: Ահա և ստացվում է, որ ամեն հարցում գլխավորը դու ես: Քեզ դուր է գալիս ղեկավարել, մինչդեռ ստիպված ես պատասխան տալ նաև հետևանքների համար: Իսկ դա տհաճ է. քննադատում ես նրա թուլությունը, իր մասին հոգ տանել չկարողանալը: Ցանկանո՞ւմ ես նրան վերադաստիարակել: Բայց եթե նա փոխի բնավորությունը, կարո՞ղ ես արդյոք առաջվա պես կամքդ թելադրել:

Չափազանց իշխող ես: Հնարավոր է` հավասար հարաբերությունները քեզ համար չեն: Փորձիր գոնե տոնդ փոխել` հրամայողը «մամայական» դարձնել: Այդ դեպքում միայն ձեր կապն ավելի հանգիստ և սրտամոտ կդառնա:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards