“ՀայՖեստ”-ի ոչ ավանդական բացումն ու հայտնի հյուրերը
LIFEBravo.am-ը գրում է.
“Զգացողությունների թանգարան” խորագրով ու բեմադրությամբ երեկ մեկնարկել է 13-րդ “ՀայՖեստ”-ը: Խախտելով ավանդույթը՝ այս տարի փառատոնի մեկնարկը տրվել է ոչ թե արտասահմանյան, այլ հայկական ինտերակտիվ բեմադրությամբ: Փառատոնի հյուրերը ՆՓԱԿ-ում ականատես են եղել նորարար ցուցահանդես-ներկայացման, որն անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը:
Միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ավանդույթի համաձայն ներկաներին ողջունել է հայերեն ու անգլերեն լեզուներով` նշելով, որ “ՀայՖեստ”-ը բարձրակարգ թատերախմբերի բարձրորակ ներկայացումներով բարձրարվեստ փառատոն է:):
Իսկ հիմա “Զգացողությունների թանգարան”-ի մասին. մտնելով ՆՓԱԿ՝ հանդիսատեսն անմիջապես դառնում է ինտերակտիվ ներկայացման մասնակից, որում միավորված են վիզուալ ու կատարողական արվեստները: Թատրոն-թանգարանում մարդիկ քայլում են, սրահներով անցնելիս ականատես են լինում տարբեր զգացողություններ առաջացնող ցուցանմուշների, իրավիճակների ու տեսարանների` սեղանի վրա դրված խոզի ու կովի գլուխներ, որոնց մեջտեղում՝ քրիստոնեությունը խորհրդանշող ձուկ, սարսափ, զզվանք, վախ, ամոթ ու այլ զգացողություններ առաջացնող ճանապարհ՝ անցյալից դեպի ներկա: Բեմադրության վերջին սրահը լավատեսական է՝ գունեղ կերպարները հեքիաթային միջավայրում են՝ լի պարով, երաժշտությամբ ու հյուրասիրությամբ:
Բեմադրիչ Վահան Բադալյանը նման ոճի փոքրածավալ ներկայացումներ բեմադրել է Փոքր թատրոնում, սակայն նպատակ է ունեցել այլ թեմայի անդրադառնալ եւ ավելի մասշտաբային աշխատանք իրականացնել, փառատոնն էլ դարձել է այն հարթակը, որտեղ կարողացել է այս գաղափարը ներկայացնել: Հիմնական կազմում ընդգրկված են շուրջ 40 հոգի՝ Փոքր թատրոնի ստուդիայի ավագ եւ նոր սերնդի, նաեւ ներառական խմբի դերասանները:
“Հատուկ ուզում էի շեշտադրել զգացողություններն ու ապրումները եւ ստեղծել մեր հույզերի հայելին: Փորձել ենք այնպիսի խորհրդանիշներ ընտրել, որ յուրաքանչյուր մարդ դրանք ընկալի՝ ըստ իր ինտելեկտուալ ու հուզական զարգացվածության աստիճանի: Խոզի գլուխը խորհրդանշում է թուրքերին, թութակը խոսող թռչուն է, որն այստեղ խորհրդանշում է մեզ, որ մենք անընդհատ բարձրաձայնում ու խոսում ենք Ցեղասպանության մասին, բայց լուծում չենք գտնում: Թե ով է խոշոր եղջերավորի գլուխը, դատողությունները թողնեմ հանդիսատեսին”, - BRAVO.am-ին ասել է Վահան Բադալյանը:
Շարունակությունը ՜ այստեղ





