Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


50 դոլարանոց տեսախցիկով նկարող աշխարհահռչակ լուսանկարչի կախարդական աշխարհը. (լոսանկարներ)

LIFE

«Երբ Oleg Oprisco-ն համաձայնվեց մեզ հարցազրույց տալ, մենք երջանկությունից լուսնի վրա էինք»․ գրում է լուսանկարների ամենահեղինակավոր՝ 500px․com կայքի խմբագրությունը։

Եթե չճանաչեցիք նրա անունը, ապա անպայման կճանաչեք նրա լուսանկարները։ Օպրիցկոն ուկրաինացի աշխարհահռչակ լուսանկարիչ է, ով իր նկարներին եթերային, հեքիաթային շունչ է հաղորդում։ Նրա նկարները շատ լուսանկարիչների են ոգեշնչում, ովքեր փորձում են լուսանկարել այն նույն հեքիաթը, որը միայն Օպրիսկոյին է հատուկ և որով մենք բոլորս հիանում ենք։

*** by oprisco  on 500px

500px: Բարև Օլեգ, կարող եք մի փոքր պատմել ձեր մասին։
Օլեգ Օպրիցկո։ Ես ծնվել եմ Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լվով քաղաքում։ Ուսումս ավարտելուց և մի փոքր աշխատելուց հետո տեղափոխվեցի Կիև, որտեղ աշխատում էի  գովազդներ նկարող հայտնի լուսանկարչի մոտ որպես օգնական։ Ես փող վաստակում էի, բայց կորցնում էի իմ կրեատիվությունը։ Երկար ժամանակ կարծում էի, որ դա այն ամենն էր, ինչի ես ունակ եմ, մինչև որ չփորձեցի նկարել տեսաժապավենի վրա։ Դա փոխեց իմ կյանքը։

*** by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

500px։ Ասացիր, որ լուսանկարչի քո ուղին սկսվել է 16 տարեկանում, երբ աշխատում էիր լուսանկարչի մոտ։ Արդյոք այդ փորձը օգնեց քեզ հետաքրքրվելու լուսանկարչությամբ։

Օլեգ Օպրիցկո։  Այո, դա իմ կյանքի կարևորագույն պահերից մեկն էր, որովհետև որպես օպերատոր իմ աշխատանքն էր մշակել լուսանկարները։ Ինձ վստահված էր մի քանի կոճակ, որով ես շտկում էի լուսանկարներ կոնտրաստը և լուսավորությունը։ Ես մի քանի տարի ապրեցի «ռեալիթի շոու» կարգավիճակում՝ դիտարկելով կյանքի ամեն օրը։ Ես այցելեցի հազարավոր հարսանիքներ, ծնունդներ և որոշ հատուկ միջոցառումներ։ Ես կարող էի հավերժ անել այդ ամենը, որովհետև ինչպես ես անվանում եմ դրան «ռոբոտի» կարգավիճակում էի։ Դա նշանակում է  մի քանի ամիս շարունակ աշխատել շաբաթը 7 օր։ Փորձը ինձ օնգնեց հասկանալ, թե ինչ գույներ են սիրում մարդիկ, որն էլ ես օգտագործում եմ մինչև այօր։

*** by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

500px։ Լուսանկարչության մեջ ամենից շատ ի՞նչն ես սիրում։

Օլեգ Օպրիցկո։ Ես սիրում եմ բոլոր ուկրաինացիներին, ես սիրում եմ ազատություն։ Ես սիրում եմ ժամանակը կանգնեցնելու ու իրականության իմ տարբերակը ստեղծելու ունակությունը։

untitled by oprisco  on 500px

500px։ Որտեղի՞ց ես ոգեշնչվում

Օլեգ Օպրիցկո։ Մենք շատ հուզիչ ժամանակներում ենք ապրում։ Ամեն ինչ շատ արագ է փոխվում․ եղանակը, ճարտարապետությունը, լանդշաֆտը, մարդիկ, ժամանակը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այս ամենը փոխվում մեր աչքի առաջ։ Ոգեշնչումը շրջապատում է մեզ։ Այն ամենը, ինչ որ կատարվում է մեզ հետ, ոգեշնչման անսպառ աղբյուր է։ Ու իմաստ չկա գողանալ ուրիշինը։ Միայն քո սեփականն է անկրկնելի։ Հավատացեք, 18-րդ, 19-րդ դարերի ցանկացած ստեղծագործող կնախանձեր մեզ։ Մենք կարող ենք ապրել որտեղ ուզենք, ստեղծել ինչ ուզում ենք և ցույց տալ դա ամբողջ աշխարհին։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։

untitled by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

500px։ Կարո՞ղ ես ինչ որ հետաքրքիր պատմություն պատմել լուսանկարչի քո փորձից։

Օլեգ Օպրիցկո։ Ամեն լուսանկարը անկրկնելի պատմություն ունի։ Իմ մոդելները հերոսուհիներն են և ես սիրում եմ նրանց դրա համար։

500px։ Լուսանկարչությունը քո սիրած զբաղմո՞ւնքն է, թե՞ մասնագիտությունը։

Օլեգ Օպրիցկո։ Զվարճալի հարց էր։ Ես միայն լուսանկարչությամբ եմ զբաղվում։ Եթե լավ արդյունքներ ես ուզում, դա չի կարող պարզապես սիրած զբաղմունք մնալ։

*** by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

500px։ Քո լուսանկարներում շատ բարդ կերպարներ և հանդերձանքներ կան։ Դու այդ ամենի դիզայնը և պատրաստումը ի՞նքդ ես անում, թե՞ օգնական ունես։

Օլեգ Օպրիցկո։ Ես միշտ փորձում եմ ամեն ինչ ինքս անել։ Հագուսգտները հավաքում եմ շուկաներից կամ հին ստուդիաներից և հետո մտացում, թե ինչպես հարմարեցնեմ ինձ։

*** by oprisco  on 500px

oprisco by oprisco  on 500px

500px։ Ինչքա՞ն ժամանակ է քեզանից խլում մեկ լուսանկարի համար պատրաստվելը։

Օլեգ Օպրիցկո։  Ես նոթատետր ունեմ, որտեղ պահում եմ բոլոր իմ մտահաղացումները։ Երբ ամեն ինչ այնպես է ստացվում, ինչպես ես պատկերացրել եմ, պատրաստական աշխատանքները տևում են երկուսից երեք օր։ Դա կախված է եղանակից, մարդկանցից և տրամադրությունից։ Երբեմն այն աշխատանքը, որ ես անում եմ, չի հանգեցնում այն արդյունքի, որը ես ուզում եմ։

*** by oprisco  on 500px

500px։ Դու լուսանկարում ես տեսաժապավենի վրա։ Ինչո՞ւ

Օլեգ Օպրիցկո։ Ես տեսաժապավենով եմ լուսանկարում։ Շատ դժվար է մի քանի բառով բացատրել, թե ինչու։ Լրիվ ուրիշ համակարգ է։ Ես լուսնկարում եմ 12 կադր և վայելում ամեն մեկի կարևորությւոնը։ Ես մանրակրկտորեն աշխատում եմ ամեն կադրի վրա։ Սա ֆանտաստիկ պրոցես է։ Սեղմում ես կոճակը, բայց չգիտես թե ինչ է ստացվում։ Սա է իրական հրաշքը։ Ես երբեմն սեմինարներ եմ անցկացնում, և շատ զվարճալի է նստել լուսանկարիչների առջև, ովքեր 2000-3000 դոլար արժողությամբ տեսախցիկներ և օբյեկտիվներ ունեն, իսկ իմ սեղանին հին Kiev 6C է, որը արժե 50 դոլար։

 by oprisco  on 500px

500px։ Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ լուսանկարիչներին։

Օլեգ Օպրիցկո։  Խորհուրդ եմ տալիս ժամանակը իմաստուն օգտագործել։ Ծուլությունը ամենավատ թշնամին է։ Բավական է նայեք ձեր կուռքերի կողմից արված լուսանկարներին։ Արդեն բավական մեկնաբանել եք այն աշխատանքերը, որոնք ձեզ դուր չեն գալիս։ Ժամանակն է ինքներդ լուսանկարեք։ Լավագույն լուսանկարները ձերն են։ Գնացեք նկարելու։

untitled by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

spring by oprisco  on 500px

hydrangea by oprisco  on 500px

queen by oprisco  on 500px

sweet home by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

*** by oprisco  on 500px

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice