Լուսանկարիչն ի ցույց է դնում կանացի մարմնի ողջ գեղեցկությունը (լուսանկարներ)
LIFEԴարեր շարունակ նկարիչ- քանդակագործները փորձել են տարբեր միջոցներով փոխանցել մարդկային, մասնավորապես՝ կնոջ մարմնի գեղեցկությունը։
Այժմ այդ ճիգերին միացել են նաև լուսանկարիչները, ովքեր իրենց աշխատանքներում փորձում են միատեղել կանացի մարմնի գեղեցկության իրենց տեսլականը` նրբագեղության ու ճկունության հետ: Այս պարագայում ուշադրության է արժանի իտալացի լուսանկարիչ Գվիդո Արջենտինին, ում օրգինալ ֆոտոնախագիծը ներկայացնում է fishki.net կայքը։
«Արծաթե հայացք» նախագծում ներկայացված են կնոջ մարմնի բոլոր հմայիչ և հրաշալի կորությունները: Այս աշխատանքն այնպիսի ահռելի հաջողություն է ունեցել, որ դրա հիման վրա գիրք է հրատարակվել, որի էջերում ամփոփված են տաղանդավոր իտալացու լավագույն լուսանկարները։
Դիտելով նրա լուսանկարները` տպավորություն է ստեղծվում, թե նայում ես հրաշագեղ աստվածուհիների կատարյալ արձաններին:














Աղբյուրը` tert.am



