Լքված լեգենդներ. ավտոմեքենաներ, որոնք պարզապես անպետք են դարձել (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Որոշ մարդիկ երազում են այս մեքենաների մասին իրենց ողջ կյանքի ընթացքում, իսկ որոշ մարդիկ էլ դրանք աղբանոցն են նետում, գրում է fishki.net կայքը։
Լքված թանկարժեք մեքենաների թվով համաշխարհային առաջատար է Դուբայը։ Պատճառն այն է, որ շատ օտարերկրացիներ իրենց կոմերցիոն ձեռնարկությունների սնանկացումից կամ անշարժ գույքի հետ կապված անհաջող գործարքներ կատարելուց հետո հեռանում են այդ տարածաշրջանից՝ բառացիորեն ամեն ինչ թողնելով։


Սա 1 միլիոն դոլար արժողությամբ լքված Ferrari Enzo է։

DMC-12-ը «Հետ դեպի ապագա» ֆիլմի լեգենդն է։

1980 թվականի Ferrari Mondial 8-ը ժամանակին շատ հայտնի էր և բավականին թանկարժեք մեքենա, իսկ այժմ այն փտում է ավտոկայանում։




Jaguar XJ220-ը հազվագյուտ օրինակ է: Անգլիական ընկերության առաջին սուպերքարը կարող է զարգացնել ժամում 338 կիլոմետր արագություն և 1992-1994 թվականներին արտադրվել է ընդամենը 281 օրինակով։ Դրա արժեքը մոտ 650.000 դոլար է, մինչդեռ դրանցից մեկը փոշու մեջ կորում է Լիբանանում։






