Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես հասկանալ, որ տղամարդը ցանկանում է քեզ

LIFE

Բոլոր ժամանակներում տղամարդկանց եւ կանանց փոխհարաբերությունները յուրահատուկ խաղ են հիշեցրել: Մեր օրերում էլ շատ բան չի փոխվել. տղամարդիկ դեռ չեն սովորել անթաքույց եւ ուղիղ խոսել իրենց զգացմունքների, ցանկությունների ու մտադրությունների մասին: Եվ դա այդպես է ոչ թե նրա համար, որ նման բաների մասին  հաճելի չէ խոսելը, այլ այն պարզ պատճառով, որ տղամարդիկ հենց իրենք հաճախ վստահ չեն, թե իրականում ինչ են ուզում եւ ինչ են զգում: Մարդու հոգեբանությունը, սակայն, այնպիսին է, որ ամենապարզ ժեստերը, հայացքը,  պահվածքը կարող են մատնել մարդուն եւ ասել ավելին, քան կարող են ասել բառերը: Այդ պատճառով էլ ուշադիր եւ հետեւողական աղջիկները միշտ կարող են գլխի ընկնել, երբ իրենց հանդեպ անտարբեր չեն: 

 
 
 


Ցանկալին չշփոթել իրականի հետ

Եվ այսպես, ինչպե՞ս հավաստիանալ, որ տղամարդը ցանկանում է քեզ, հատկապես, երբ դա ակնհայտորեն չի դրսեւորվում, եւ նա բացահայտ կերպով չի խոսում իր ցանկությունների մասին: Պետք է պարզապես ուշադիր լինել, եւ պարզ նշանները կմատնեն նրան: Բաց նախ եւ առաջ հարկավոր է անել մի հստակեցում. պետք չէ երբեք կիրքը եւ սեռական մղումը շփոթել սիրահարվածության հետ: Նման մոլորության մեջ հաճախ են հայտնվում կանայք ու աղջիկները: Պետք է հիշել, որ կնոջ հանդեպ սեքսուալ մղումը նշանակում է, որ վերջինս հետաքրքրել է իր գրավչությամբ, եւ տղամարդու բոլոր երեւակայաությունները պայմանավորված են գեղեցիկ սեռի արտաքին հմայքներով: Իսկ դա դեռ չի նշնակում, որ տղամարդը սիրահարված է կամ լուրջ զգացմունքներ է տածում եւ չի պատկերացնում իր կյանքն առանց նրա: Հնարավոր է, իհարկե, որ հետագայում ավելի խոր զգացմունքներ առաջանան, պարզապես պետք է հիշել, որ կիրքը եւ սիրահարվածությունը միեւնույն բանը չեն եւ ավելի խոր զգացմունքների ու հարաբերությունների համար պետք է շատ աշխատել: Այդ ամենի համար պետք է սովորել վերծանել բոլոր այն նշանները, որոնք գաղտնազերծում են տղամարդկանց ցանկությունները: Անդրադառնանք դրանց առանձին-առանձին:

Ամեն ինչ սկսվում է հատուկ վերաբերմունքից

Նա ձեզ հետ վարվում է ոչ այնպես, ինչպես բոլորի. սա արդեն առաջին նշանն է: Տղամարդու հետ շփվելով ընդհանուր միջավայրում` հեշտ է նկատել, երբ նա առանձնացնում է ձեզ մյուսներից: Հատուկ ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է շփվում ձեր սեռի այլ ներկայացուցիչների հետ. խոսքը ձայնի հնչերանգի, խոսքի արտաբերման, աչքերի արտահայտության մասին է: Այնուհետեւ համեմատեք դրանք նույն նշանների հետ, բայց արդեն ձեր հանդեպ: Եթե դրանք ակնհայտորեն տարբերվում են, ապա կարող եք համապատասխան եզրակացություններ անել:  

 
 
 


Ուշադրություն դարձրեք նաեւ նրա ժեստերին: Որպես կանոն, խոսակցության ընթացքում տղամարդու ձեռքերը գտնվում են նրա որովայնի կամ կրծքավանդակի մակարդակում, իսկ երբ նա շփվում է այն աղջկա հետ, ում հանդեպ յուրահատուկ կիրք է տածում, նրա ձեռքերի բոլոր շարժումները կենտրոնացած կլինեն կոնքերի շրջանում, հատկապես, եթե նստած է: Այս ամենը հոգեսոմատիկ բնույթ է կրում, իսկ դրա հետ անիմաստ է վիճել: Ոչինչ չես կարող անել. ժեստերը մատնում են ներքին ցանկություններն ու թաքնված մտքերը: Տղամարդն  ակամա կարող է նաեւ կոնքերի շարժումներ անել կամ շարժել ծնկները: Դա արվում է շատ բնական կերպով եւ նույնիսկ աննկատ նրա համար, բայց հանդիսանում է իսկական նշան այն բանի, որ մտովի արդեն  ձեզ հետ կրքոտ սեքսով է զբաղվում:

Նրա խոսքը եւ ձայնի երանգը նույնպես կտարբերվեն: Լսեք, թե նա ինչպես է խոսում այլ աղջիկների հետ եւ համեմատեք: Եթե ձեզ հետ խոսակցության ընթացքում նա փորձում է լինել սիրալիր, նրա ձայնն ավելի նուրբ է եւ ցածր, դա նույնպես ակնհայտ նշան է, որ դուք ձգում եք նրան: 

Եթե նա լռում է, ապա ամեն ինչ կասեն նրա աչքերը

Եթե խոսակցության ընթացքում նա նայում է ձեր շուրթերին, կրծքերին, պարանոցին, ոտքերին, ապա ակնհայտ է, որ նա ցանկանում է ձեզ, ընդ որում, ամենից հաճախ նման հայացքները նպատակադրված չեն: Այդպիսին է ուժեղ սեռի էությունը` նրա հայացքը ակամայից որսում է գեղեցիկ սեռի մարմնի ամենագեղեցիկ հատվածները, եւ դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ, այնպես որ, հետեւեք աչքերին, որոնք շատ բան կարող են պատմել: Դա հատկապես ակնհայտ է, երբ դուք գտնվում եք նրա հետ նույն տարածքում, բայց ոչ անմիջապես նրա կողքին: Երբ տղամարդը մեծ կիրք է տածում կնոջ հանդեպ, ապա հայացքներ կնետի դեպի նա յուրաքանչյուր մի քանի վայրկյանը մեկ: Դա կարելի է ստուգել ընդհանուր միջավայրում. մի կողմ քաշվել եւ հետեւել, մինչ նա զբաղված է իր գործով կամ զրուցում է մեկ ուրիշի հետ: Նա, միեւնույն է, աչքերով կգտնի ձեզ  եւ  պարբերաբար հայացքներ կնետի ձեր ուղղությամբ: 

 
 
 


Հաճոյախոսություններ եւ ուշադրության ակնհայտ նշաններ

Իրականում հասկանալ` արդյոք տղամարդը հետաքրքրված է ձեզնով, այնքան էլ բարդ չէ, քանի որ եթե այդպես է, նա չի էլ փորձի դա թաքցնել: Աղջիկների համար է կարեւոր թաքցնել համակրանքը, լինել խորհրդավոր եւ ստիպել տղամարդկանց տանջվել անորոշության մեջ: Իսկ ահա ուժեղ սեռը այլ “կառուցվածք”  ունի. նրանք սովորոբար շատ ուղիղ են, բաց եւ համառ: Այսպես, թե այնպես տղամարդը կսկսի ուշադրության նշաններ ցուցաբերել, քանի որ նա ոչ միայն ցանկանում է այդ կնոջն, այլ, անկասկած, մտածում է, թե ինչպես հասնի նրան: Իսկ դրա համար պետք է համառորեն սիրահետել, ծաղիկներ ու նվերներ մատուցել, հաճելի անակնկալներ, հաճոյախոսություններ անել եւ այլն: Սեքսուալ մղումը կստիպի նրան ընտրել հատուկ նվերներ եւ արտաբերել հատուկ խոսքեր: Դա հաստատ կտարբերվի ռոմանտիկ պատանեկան պոռթկումներից եւ կունենա սեքսուալ նուրբ ենթատեքստ: Այսպիսով, դուք կկարողանաք հասկանալ, թե ինչ կա նրա մտքին:  Նրա մատուցած նվերների բնույթից եւս կարելի է հասկանալ նրա մտադրություները: Եթե, օրինակ, նվերը խիստ անձնական բնույթի է, ասենք` ներքնազգեստ կամ օծանելիք, ապա դա արդեն ակնհայտ առաջարկություն է, բայց նման բնույթի նվերներն այդքան էլ հաճախակի չեն լինում: Ավելի հաճախ տղամարդը, ով  ցանկանում է կնոջը, կնվիրի զարդեր, ծաղիկներ ու քաղցրավենիք: 

Հանկարծ նա այնքան հմայիչ դարձավ… :)

Յուրքանչյուր տղամարդ հասկանում է` որպեսզի դուք հայտնվեք նրա ամուր գրկում, պետք է գրավիչ լինի: Այնպես որ, նա հանկարծակի կսկսի ավելի շատ հետեւել իր արտաքինին, նոր վերնաշապիկներ հագնել, սափրվել, միշտ բուրել անուշ օծանելիքով: Արտաքին տեսքը ձեզ ուղիղ պատասխան կտա. եթե նա սկսել է հատուկ հետեւել իրեն ձեզ հետ հանդիպելիս, ապա հավանական է, որ նա սեքսուալ հակումներ ունի ձեր հանդեպ եւ միշտ պատրաստված է: 

 
 
 


Նրա ձեռքերը ձգվում են դեպի ձեզ, ասես, մագնիսով

Տղամարդու համար կնոջ մարմինը հիացմունքի առարկա է, եւ, հետեւաբար, երբ նա ֆիզիկական հակում ունի ձեր հանդեպ, անհագ ցանկություն կունենա դիպչել ձեզ: Տարբերել պարզ ընկերական հպումները նրանցից, որոնք կրում են սեքսուալ ենթատեքստ, շատ հեշտ է: Եթե նրա հպումները նուրբ են, շատ թեթեւ, հաճախ իբրեւ թե պատահական, ապա դա ակնհայտ ակնարկ է: Պետք է նաեւ իմանալ մարմնի այն մասերը, որոնք դեպի իրենց են ձգում տղամարդկանց ձեռքերը: Դրանք են իրանի ներքեւի հատվածը (թեեւ դաստիարակված տղամարդը դժվար թե դիպչի ձեր հետույքին, չնայած` նման ցանկություն նա անպայման կունենա), վարսերը, պարանոցը, դաստակը, կոնքերը, ծունկը, ոտքերը: Տղամարդուն գրգռում է կնոջ բույրը, այդ պատճառով էլ դուք անկասկած կնկատեք, որ նա ձգտում է “շնչել” ձեզ, ինչ-որ բան շշնջալ ձեր ականջին` այդ ընթացքում առնելով ձեր մազերի բույրը, համբուրել, զգալ օծանելիքի բույրը: 

Նրա ձեռքերը գրպանում են, երբ խոսում է ձեզ հետ
 
Ամենաառաջին դիրքը, որ հուշում է տղամարդու անզուսպ  ցանկությունների մասին, այն է, երբ նրա ձեռքերը գրպանում են, իսկ բթամատները` գրպանից դուրս: Ավելի մեծ սեքսուալ ժեստ դժվար թե հնարավոր լինի պատկերացնել: Միեւնույն ժամանակ, այս ակնարկի ենթատեքստն այն է, որ սպասվելիք սեքսուալ խաղում նախաձեռնողը եւ գլխավոր դերակատարը հենց նա է եւ խաղը լինելու է հենց իր կանոններով:  

Մերկացնող հայացք

Կնոջ համար դժվար չէ հասկանալ, որ իրեն ցանկանում է տվյալ տղամարդը: Այդ ցանկությունն արտահայտվում է աչքերի արտահայտությամբ, հայացքում, որը փախչում է եւ չի կարողանում կանգ առնել ձեր աչքերում: Նա մի փոքր նյարդայնանում է, ակնհայտ ուշադրություն դարձնում ձեզ վրա եւ, կարծես, հետեւում է ձեզ: Նույնիսկ ամենահամեստ եւ անհամարձակ երիտասարդը չի կարողանա թաքցնել իր ցանկությունները, եւ դրանք այսպես, թե այնպես կարտահայտվեն: Բայց ամենապարզ ժեստը, որը կարող է բացահայտ կերպով ականարկել տղամարդու սեքսուալ ցանկությունների մասին, թերեւս մերկացնող հայացքն է, որը կարող է  փշաքաղվելու աստիճան համառ լինել: Հիշեք, այսպիսի հայացքով նայում են կանանց, ում իսկապես շատ ցանկանում են: 

 
 
 


Ի՞նչ են ասում շուրթերը 

Տղամարդիկ հաճախ օգտագործում են ժեստեր, որոնց միջոցով հուշում են, որ ցանկանում են համբուրել ձեզ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա մատով դիպչում իր իսկ շրթունքներին: Այս կերպ նա փորձում է ձեր ուշադրությունը հրավիրել դրանց վրա եւ հուշել, թե ինչ է պետք անել: Այսպիսով, նա ակնարկում է, որ ինքն էլ ուզում է դիպչել ձեր շուրթերին: Իսկ եթե խոսակցության ընթացքում նա մարմնով մի փոքր թեքված է դեպի ձեզ, ապա հասկացեք, որ նա դեմ չէ շարունակել ձեզ հետ շփումն ավելի ինտիմ միջավայրում: Այս կերպ տղամարդը հասկացնում է, որ իր ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է ձեզ վրա: 

Կան բազմաթիվ այլ նշաններ եւս, սակայն սրանք այն հիմնականներն են, որոնց միջոցով կարելի է հաստատ իմանալ, թե ինչ է կատարվում տղամարդու հետ, երբ նա ձեր կողին է, ինչ է ակնարկում նա հաճախ նույնիսկ ենթագիտակցորեն: Բոլոր ժամանակներում էլ կանայք ցանկացել են կարդալ տղամարդկանց մտքերը, հասկանալ այն, ինչի մասին նրանք լռում են, կարդալ նրանց խոսքերի եւ շարժումների տողատակը: Փաստորեն, տղամարդկանց գաղտնազերծելն այնքան էլ դժվար չէ, պարզապես պետք է ապակոդավորել նրանց շարժումները: 

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice