Աշնան 7 հարսանեկան թրենդները
LIFEShabat.am-ը գրում է.
Հարսնացուի կերպարը բոլոր ժամանակներում ամենանուրբն ու ամենագեղեցիկն է եղել, գրում է Novate.ru-ն: Աշնանը ևս նորաձև տեսք ունենալու համար հարսնացուն մի քանի գաղտնիք պետք է իմանա:
Հարսանեկան նորաձևության ցուցակում առաջատարը սպիտակ զգեստն է: Կարելի է նաև ուշադրություն դարձնել գրեթե չնշմարվող վարդագույն, երկնագույն կամ ոսկեգույն երանգներով զգեստներին: Այս աշնանը նորաձև են թույլ մետալիկ փայլով զգեստները:

Բարակ «կանթիկներն» ու բաց կուրծքը միշտ էլ նորաձև են:

Աշնանը շատ նորաձև է նաև V-աձև բացվածքը կրծքի շրջանում:

Բաց մեջքով հարսանեկան զգեստները շատ ազդեցիկ և գեղեցիկ տեսք ունեն:

Աշնանը հարսանեկան գլխավոր թրենդներից մեկը բոխո ոճի զգեստներն են:

Ժապավենները հարսնացուի կերպարն անթերի են դարձնում: 2015-ի աշնանը նորաձևության տները հենց ժապավաններից են հարսանեկան զգեստներ կարում` դրանք համալրելով կերպասով և սատինով:

Նորաձև են դարձել նաև մարգարտով և բյուրեղներով զարդարված սեղմիրանները: Կարևոր կանոնը` շատ փայլ և շքեղություն:




