Աշխարհում ամենից շատ վաճառվող բջջային հեռախոսը Nokia 1100-ն է. PhoneArena
LIFE
Shabat.am-ը գրում է.
Աշխարհի ամենից շատ վաճառվող բջջային հեռախոսը, PhoneArena ռեսուրսի տվյալներով, Nokia 1100-ն է: Այն աշխարհում ցրվել է 250 մլն օրինակով և շուկայում եղել է ժամանակակից թվային էլեկտրոնիկայի հաշվարկով՝ երկար 5 տարի:
Nokia 1100-ը ներկայացվել է 2003թ., շուկայից հանվել է 2009թ.:
Հեռախոսն ունի միագույն էկրան 96×65 կետայնությամբ, ներդրված լապտեր, կորպուսի չսահող մակերես, փոշուց պաշտպանված ստեղնաշար և նախապես ներդրված «Օձ» խաղ: Սարքի հիշողության ծավալը հնարավորություն է տվել պահել մինչև 50 կոնտակտ և նույնքան հաղորդագրություն (25 ստացված և 25 ուղարկված): 850 մԱ.ժ ծավալի մարտկոցով այն կարող է աշխատել մինչև 400 ժամ սպասման ռեժիմում և 4.5 ժամ խոսակցության ռեժիմում: Nokia 1100-ն արժեր 100 դոլար:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



