Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


10 ամենաբարձր վարձատրվող աշխատանքները ալարկոտների համար

LIFE

Աշխարհը լի է աշխատասեր մարդկանցով, բայց ալարկոտների պակաս էլ այն չունի։  Եվ եթե առաջինների համար , որպես կանոն, այդքան էլ դժվար չէ աշխատանք գտնելը, ապա երկրորդների գործը բարդ է․ շատ դժվար է ապրուստի գումար վաստակել՝ առանց տանջվելու։ 

Թեև որոշների մոտ, որքան էլ դա զարմանալի է, դա շատ լավ է ստացվում։ Չէ որ ալարկոտ լինել դեռ չի նշանակում հիմար լինել։ Պարզվում է՝ կան մի շարք բարձր վարձատրվող մասնագիտություններ, որոնք չեն պահանջում ոչ բարձրագույն կրթություն, ոչ մեծ ջանքեր։ Այս հոդվածում դուք կգտնեք դրանցից տասը։

1. Պրոֆեսիոնալ օտարերկրացի

professional-foreigner

 Եթե դուք ներկայանալի տեսք ունեք, կարողանում եք հանրային զրույցներ վարել և կարևոր անձ ձևանալ պաշտոնական միջոցառումներին, ապա կարող եք համարձակորեն հանդես գալ պրոֆեսիոնալ օտաերկրացու դերում Չինաստանում։ Այդ երկրում օտարերկրյա հյուրերի ներկայությունը ցանկացած միջոցառմանը հաղորդում է հատուկ կարգավիճակ, այնպես որ այս մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի և բավականին պարկեշտ աշխատավարձ՝ շաբաթական $1000-ից $1600 դոլար։ Խարիզմայից և արտաքին փայլից բացի ոչինչ չի պահանջվում։

2. Պրոֆեսիոնալ գրկախառնվող

shutterstock2066906

Այս մասնագիտությունը իսկական նվեր է այն մարդկանց համար, ովքեր պաշտում են ողջ օրը անցկացնել անկողնում, եթե, իհարկե, դեմ չեն այն կիսել անծանոթի հետ (ի դեպ, այդ բառի ամենաանմեղ իմաստով)։

Այս բիզնեսը այժմ  վերելքում է։ Դեռևս աշխարհում գործում է միայն 16 նման ընկերություն։ Այնպես որ, եթե դուք ցանկանում եք ստեղծել սեփական գրկախառնության ընկերությունը, ճիշտ ժամանակն է։

Հաճախորդներին այդ ընկերությունները գտնում են համացանցի օգնությամբ։ Այնպես որ, գործի անցնելու համար փափուկ մահճակալից բացի ձեզ պետք կգա նաև նոութբուք կամ պլանշետ։

Մնում է հավելել, որ պրոֆեսիոնալ գրկախառնվողը միջինում վաստակում է  $80 դոլար ժամում կամ  $300 դոլար մեկ գիշերվա համար։ Որևէ հատուկ պատրաստվածություն կամ արտոնագիր հարկավոր չէ, միայն անծանոթին գրկախառնվելու պատրաստակամություն։

3. Անգլերենի ուսուցիչ Չինաստանում

 

teach-english-in-china

Եվս մեկ բարձր բարձատրվող աշխատանք, որը Չինաստանում կտան բոլոր նրանց, ովքեր փոքր-ինչ վարժ խոսում են անգլերեն։ Այս երկրում անգլերենի ուսուցչի աշխատանքը մեծ պահանջարկ ունի, իսկ թեկնածուին ներկայացվող պահանջները շատ  քիչ են։ Շատ դպրոցներ չեն հետաքրքրվում ոչ մասնագիտական կրթությամբ, ոչ աշխատանքային փորձով։ Այնպես որ քիչ թե շատ անգլերեն իմացող յուրաքանչյուր ոք կարող է գումար վաստակել՝ առանց մեծ լարման։ Օտարերկրացի մանկավարժները  նույն դպրոցում մոտ երեք անգամ ավելի շատ են վաստակում, քան բարձրագույն կրթություն ունեցող իրենց կոլեգաները։

4. Մահճակալ փորձարկող հյուրանոցում

hotel-sleep-tester

Սա աշխատանք չէ, այլ՝ քաղցր երազ։ Ընդ որում՝ բուն իմաստով։ Մահճակալներ փորձարկողները հաճախ  «աշխատում են»  թանկարժեք հյուրանոցներում, որոնց տնօրենները ցանկանում են համոզվել, որ իրենց հյուրերը կարող են հանգիստ քնել և գոհ մնալ սպասարկումից։ Բայց երբեմն նման փորձարկողների վարձակալում են զբոսաշրջային գործակալությունները և անանուն ուղարկում հյուրանոց, որպեսզի այնտեղ գիշեր անցկացնեն և զեկուցեն ղեկավարությանը դրա մասին։

5. Գարեջուր համտեսող

shutterstock688855

Այս աշխատանքում կարելի է ոչ միայն խմել, այլև՝ դրա համար գումար ստանալ։ Թեև այս աշխատանքի համար պետք են որոշակի հմտություններ։ Պետք է տեղյակ լինել գարեջրի պատրաստման նրբություններից, կարողանալ տարբերակել խմիչքի համի յուրահատուկ նրբերանգները և իմանալ բավարար չափով տերմիններ զգացողությունները նկարագրելու համար։ Սովորաբար, այդ ամենը սովորեցնում են գարեջրագործարաններում։

6. Վիդեոխաղեր փորձարկող

video-game-tester-e1442353107842

Վիդեոխաղեր փորձարկողները վաստակում են ժամում  $10-ից  $18 դոլար, այսինքն՝ միջինում շուրջ 30 հազար դոլար տարեկան։ Նրանց խնդիրն է գտնել խաղի թույլ կողմերը և հայտնել խնդիրների և բացթողումների մասին։

7. Քնի ուսումնասիրման փորձարկումների մասնակից

shutterstock134

Եվս մեկ միջոց քնած փող աշխատելու համար։ Տարբեր բժշկական ինստիտուտներ մշտապես ուսումնասիրություն են անցկացնում՝ կապված քնի հետ, և փնտրում են մարդկանց, ովքեր կհամաձայնեն մասնակցել իրենց ուսումնասիրություններին։ Սովորաբար յուրաքանչյուր փորձարկման համար հրավիրվում է  որոշակի տարիքի  կամ կենսակերպի մարդ։ Նման հետազոտությունների մասնակիցները օրական վաստակում են  միջինում $1000 դոլար։

8. Ծրագրավորող

shutterstock59888116

Այս աշխատանքի համար կրթություն հարկավոր է, բայց, ինչպես վստահեցնում են փորձագետները, բուն աշխատանքը հոգնեցուցիչ չէ, լավ վարձատրվող է, իսկ աշխատել կարելի է գիշերազգեստով և  հողաթափերով։ Բիլ Գեյթսը, օրինակ, մի անգամ ասել է, որ նախընտրում է Microsoft-ի  բարդ խնդիրների համար աշխատանքի ընդունել ալարկոտ ծրագրավորողների, քանի որ նրանք  «մշտապես գտնում են  դրա լուծման ամենահեշտ տարբերակը»։

9. Ստատիստ ֆիլմերում

movie-extra

Ստատիստների մեծ մասը, ովքեր հայտնվում են կինոկադրերի հետին պլանում, պրոֆեսիոնալ դերասաններ են, ովքեր սպասում են իերնց կարիերայի ծաղկմանը։ Բայց նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր չեն երազում Օսկարի մասին, այլ պարզապես ցանկանում են հաճելի ժամանակ անցկացնել և գումար վաստակել։

Ստատիստը միջինում վաստակում է օրական  $100 դոլար։ Բայց եթե նա կինոդերասանների Գիլդիայի անդամ է, ապա նրան չեն կարող վճարել օրական $150 դոլարից քիչ։ Եթե նկարահանման օրը տևում է ութ ժամից ավել, ապա ստատիստը ստանում է մեկուկես կամ երկու աշխատավճար։ Իսկ եթե նկարահանման ընթացքում օգտագործվում է  ստատիստի անձնական իրերը՝ ավտոմեքենան, հագուստը, հեռախոսը, ապա դրա համար կա առանձին վճար։

10. Շներին զբոսանքի տանող մասնագետ 

shutterstock3976Այս աշխատանքը կապված է որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, բայց շատ հոգնեցնող չէ։ Զբաղված շնատերերը հաճույքով իրենց սիրելիներին վստահում են օտարների խնամքին։ Շներին զբոսանքի տանելով կարելի է վաստակել  ժամում մինչև  $50 դոլար։ Ամեն ինչ կախված  է երկրից և տիրոջ կարգավիճակից:

Աղբյուրը` People.am

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice