iPhone-ի 12 անփոխարինելի հնարքներ, որ քչերը գիտեն
PHOTOBlogNews-ը գրում է.
Չնայած որ iPhone-ն արդեն վաղուց գրավել է բջջային հեռախոսների շուկան և օգտատերերի սրտերը, դրա օպերացիոն համակարգի որոշ ֆունկցիաներ դեռևս անհայտ են: BlogNews-ը ձեզ է ներկայացնում iPhone-ի 12 անփոխարինելի հնարքներ, որ քչերը գիտեն:
1. Երաժշտության նվագարկման թայմեր
Այժմ դուք կարող եք քնելուց առաջ վայելել ձեր սիրելի երաժշտությունն առանց անհանգստանալու, որ կքնեք, և երաժշտությունը կշարունակվի ողջ գիշեր: Պարզապես հարկավոր է ձեզ անհրաժեշտ ժամանակահատվածի համար թայմեր դնել: Այդ ֆունկցիան գտնվում է ժամացույցի բաժնում: Նկարում քայլերով ցույց է տրված, թե ինչ է պետք անել:
2. Ստեղծել յուրահատուկ վիբրացիա
Տեքստային հաղորդագրությունների ստանդարտ վիբրացիայի տարբերակներից մեկն օգտագործելու փոխարեն դուք կարող եք ստեղծել ձերը:
- Մտեք Settings-ի Sounds բաժինը և ընտրեք Create New Vibration տարբերակը:
- Այնուհետև ձայնագրեք ձեր նախընտրելի ռիթմը՝ մատով հպվելով էկրանին:
3. Մաքրել RAM-ը
Որպեսզի ձեր iPhone-ն ավելի արագ աշխատի, դուք կարող եք մաքրել դրա RAM-ը:
- Սեղմած պահեք iPhone-ի անջատման/միացման կոճակը, մինչև հայտնվի slide to power off գրությունը:
- Այնուհետև սեղմեք Home կոճակը:
- Որոշ ժամանակ անց ձեր Էկրանը մի պահ կլուսարձակի և հետո կվերադառնա home screen: Այդ կարճ ընթացքում ձեր iPhone-ի RAM-ը կմաքրվի:
4. Հաղորդագրության ուղարկման ճշգրիտ ժամ
Դուք կարող եք հեշտությամբ պարզել հաղորդագրության ուղարկման ճշգրիտ ժամը: Բացեք Messages-ը և ընտրեք խոսակցություններից մեկը, ապա մատով ձախ թեքեք և կտեսնեք հաղորդագրության ուղարկման ճշգրիտ ժամը:
5. Միացնել հաղորդագրության սիմվոլները հաշվելու ֆունկցիան
Որպեսզի հատ-հատ չհաշվեք հաղորդագրության սիմվոլները, կարող եք միացնել համապատասխան ֆունկցիան: Մտեք Settings-ի Messages բաժինը և միացրեք Character Count-ն ինչպես ցույց է տրված նկարում:
6. Lock արած էկրանով video նկարել
Եթե դուք ուզում եք այնպես video նկարել, որ ոչ ոք դա չնկատի, ապա արեք հետևյալ քայլերը: Lock արած վիճակում բացեք, թեքեք դեպի տեսախցիկի հատվածը և ներքևում ընտրեք video տարբերակը: Կրկնակի քլիք արեք home կոճակի վրա 3 անգամ: Անշարժ պահեք ձեր ձեռքը, մինչև էկրանն անջատվի: Կարևորը մի մոռացեք, որ դուք արդեն video նկարահանում եք անում: Դադարեցենլու համար պարզապես unlock արեք և անջատեք:
7. Աուդիո և վիդեո ձայնագրությունների հետանցման (перемотка) արագությունների փոփոխություն
Դեղին հատվածը արագացնում է պրոցեսը, կարմիրը՝ 2 անգամ դանդաղեցնում, իսկ կանաչը էլ ավելի դանդաղ է դա իրագործում:
8. Խաղերի ժամանակ գովազդներն անջատել
Պարզապես անցում կատարեք Airplane Mode-ի խաղալու ընթացքում, սակայն հաշվի առեք, որ որոշ ֆունկցիաներ անջատվելու են այդ ընթացքում:
9. Փոփոխել Panorama-ի ուղղությունը
Դուք կարող եք հեշտությամբ փոխել Panorama-ի ուղղությունը՝ պարզապես հպվելով սլաքին:
10. Ջնջել թվանշանները հաշվիչում
Եթե ավելորդ նիշ եք հավաքել, պարզապես մատով աջ կամ ձախ թեքեք և նիշը կջնջվի:
11. Wi-fi արագության բարձրացում
Կատարեք նկարում ցույց տրված քայլերը և մեծացրեք ձեր հեռախոսի ինտերնետի արագությունը:
12. Restart անել iPhone-ը
Երբեմն պատահում է, որ iPhone-ը «կախում» է: Այդ պարագայում պարզապես միաժամանակ սեղմած պահեք անջատել/միացնել և home կոճակները: Գործընթացը կարող է տևել մոտ 10 վայրկյան: Սակայն հիշեք, iPhone-ը հաճախակի restart անել չի կարելի: