Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Երբ երիտասարդներն ուզում են առանձին ապրել

LIFE

Blognews.am-ը գրում է.

Ծնողների և երեխաների միջև կոնֆլիկտը հաճախակի երևույթ է: Դրա պատճառն այն չէ, որ մեծահասակները չեն հասկանում երիտասարդներին, կամ սխալ են դաստիարակել իրենց երեխաներին: Այս ամենը իրականում բնական է, չնայած քիչ ուրախալի:

Բոլորը գիտակցում են, թե որքան արագ է զարգանում ամեն բան: Մարդիկ ծնվում են, սովորում, բացում են իրենց համար նոր աշխարհ, որտեղ նրանք  ապրում են տվյալ ժամանակահատվածում, ինքնահաստատվում են: Բայց այս ժամանակահատվածը շատ  կարճ է տևում.   այն սկսվում է 14 – 15 տարեկանից և վերջանում 25-30 տարեկանում: Եվ ահա անձը հաստատվել է, ձևավորվել  է և նա այլևս չի փոխվելու  (իրականում իհարկե յուրաքանչյուր անձ փոխվում է անընդհատ, բայց այստեղ խոսքը գնում է նրա արժեքների մասին) իսկ աշխարհը… Իսկ աշխարը զարգանում է իր հունով, անցնում են տարիներ, հետ հայացք ես գցում ու տեսնում, թե ոնց է այն փոխվել: Նախկին երիտասարդները արդեն երեխաներ ունեն, որոնք էլ իրենց հերթին են սկսում բացել աշխարհը իրենց համար, բայց դա արդեն ուրիշ աշխարհ է` ոչ այն,  որտեղ ապրել են իրենց ծնողները: Իսկ նրանք դա չեն էլ նկատել: Եվ մի օր այդ նոր երեխաները, որոնք մինչ այդ հնազանդվում և ենթարկվում էի նիրենց ծնողներին առանց հակադարձելու հանկարծ հայտնաբերում են, որ նրանք չեն տեսնում, չեն  հասկանում այն ամենը, ինչ այս տարիների ընթացքում արդի է: Այսինքն տեսնում են իհարկե, բայց կարծումեն, որ դա ուղղակի մանրուքներ են, իսկ աշխարհը մնացել է նույնը: Իրականում հակառակն է` աշխարհն  է փոխվել, իսկ  մանրուքները կարևոր չեն: Թեկուզ համեմատենք, որ այն ժամանակ չկար համակարգիչ, բջջային հեռախոս,… իսկ հիմա….Հենց սրանում է կայանում գլխավոր սխալը: Ծիծաղելին այն է, որ 30 տարի առաջ նախկին երիտասարդների հետ էլ նույնն է կատարվել, ուղղակի նրանք դա հիմա չեն հիշում: Եվ հիմա ահա նրանք անկեղծ անհանգստանում են իրենց երեխաների համար, փորձում են հետ պահել սխալներից, խորհուրդ տալ, կամ կոչ անել ողջամտության, երախտագիտության, խղճի…

Եվ այս ամենը բերում է նրան, որ ծնողները տարիներով, թեկուզ և անգիտակցորեն, փչացնում են հարաբերությունները իրենց երեխաների հետ, այնքան ժամանակ մինչև վերջիններս կտրում են իրենց կապը ծնողների հետ, կամ գնում են առանձին ապրելու:

Իհարկե որոշ հոգեբաններ փորձել են դիտարկել այդ սխալները և առաջարկել իրենց մոտեցումները: Այսպես, ի՞նչ են մտածում ծնողները և իրականում ի՞նչ է կատարվում.

  1. Հարկավոր է հետ պահել երեխաներին սխալներից

Չե՞ք կարծում, որ ծնողները իրենց սխալները կատարել են ուրիշ ժամակակաշրջանում: Այդ նույն սխալը հիմա բոլորովին ուրիշ կերպ է ընկալվում, կա նաև կարծիք, որ ոչ ոք երբեք ուրիշի սխալների վրա չի սովորում: Մարդը պետք է ինքը սխալվի, մինչև հասկանա ինչ-որ բան:

  1. Հարկավոր է երեխաներին բարի խորհուրդներ տալ

Բայց չէ որ ժամանակները փոխվել են, և այդ խորհուրդները այժմ ոչ մի արժեք չունեն: Այն մեթոդները, որոնք օգտագործել եք 30 տարի առաջ և հաջողության եք հասել, շատ խնդիրներ եք լուծել, այսօրվա համար ոչ մի արժեք չունեն: Բացի այդ, եթե չեն հարցրել, ապա պետք չէ ձեր տեսակետը պարտադրել և ստիպել: Բայց փաստն այն է, որ ծնողների մեծամասնությունը գտնում են, որ իրավունք ունեն և պարտավոր են ամեն հարցում խառնվեն, խորհուրդներ տան, առաջնորդեն:

Ավելի լավ է, երբ երեխադ կխնդրի, որ իրեն խորհուրդ տաս, կհարցնի քո կարծիքը, այդ դեպքում դու իրոք պարտավորվես և  գործի դնես քո ամբողջ փորձն ու գիտելիքները և օգնես նրան, իսկ մինչ այդ մի խանգարեք, թողեք ինքնուրույն մտածեն և գործեն: Եթե նա չի հարցնում ձեր կարծիքը, ապա խոսքերով նրան չես օգնի, այլ մի բան էլ կխանգարես:  Տվեք նրան հնարավորություն  ինքն իրեն գտնելու, ինքնահաստատվելու: Մի խանգարեք ձեր մշտական ներկայությամբ և մի խառնվեք նրա գործերի մեջ, սովորեք <<բացակայել>>:

  1. Հարկավոր է երեխաներին ստիպել ենթարկվել ծնողներին

Դա մի ժամանակ էր, երբ հայրը համարվում էր տան գլխավորը և նրա խոսքը օրենք էր բոլորի համար: Ծնողներն էին որոշում երեխաների փոխարեն, թե ում հետ ամուսնանան: Իսկ հիմա ուրիշ ժամանակներ են, և ինչքան էլ ձեր երեխաների ընտրյալը ձեզ դուր չի գալիս, մի՛ խառնվեք և փորձեք լռել:

Ի՞նչ եք կարծում ինչու՞ են ավելացել ինքնասպանությունները երիտասարդների շրջանում.

Նայում ես բարեկիրթ ընտանիքի աղջիկը, որը ապահովված է ամեն ինչով՝ հենց առաջին հնարավորության դեպքում փախչում է տնից ինչ-որ հարբեցողի կամ թմրամոլի հետ ու ապրում մութ ու խոնավ նկուղում: Ինչու՞ է այդպես, ո՞վ է մեղավոր, փորձեք վերլուծել:

  1. Երեխան պետք է խղճի խայթ զգա

Իրականում խիղճը դա մարդիկ են հորինել՝ ցանկանալով ձեզնից ստանալ անվճար ինչ-որ բան: Օրինակ, ծնողը պահանջում է որ իրեն <<սիրեն>> , ավելի ճիշտ հնազանդություն միայն այն բանի համար, որ նրանք ձեզ լույս աշխարհ են բերել, պահել են կերակրել: Հարկավոր է գիտակցել, որ սեփական երեխային կերակրելը դա մեծ քաջագործություն չէ, այլ ձեր պարտականությունն է: Եվ դեռ հարց է, թե ինչպես եք այն կատարում: Պետք չէ, որ երեխան երախտապարտ լինի ձեզ, որ իրեն կերակրել եք, այլ ծնողը պետք է շնորհակալ լինի, որ իրեն հնարավորություն է տրվել ծնող դառանլու:

Սրանում է կայանում տարբերությունը սեփական երեխայի և օտարի միջև: Այն ինչ արել եք, կամ կարող էիք անել օտարին, որի համար իրոք արժանի եք շնորհակալության, համեմատած ձեր սեփական երեխայի հետ, համարվում է ուղղակի անվիճելի  պարտք, որի կատարման համար փոխհատուցում պետք չէ պահանջել: Այնպես որ, հարգելի՛ ծնողներ, հատկապես դուք պետք է մտածեք այն մասին, թե ինչ է խիղճը, այլ ոչ թե դրդեք ձեր երեխաներին դրան:

Ինչի՞ համար պետք է ձեր երեխան ձեզանից շնորհակալ լինի

Եթե դուք ձեր ծնողական պարտականությունը լավ եք կատարել, օգնել եք նրան զարգանալ, դժվար պահերին միշտ կողքին եք եղել, նա դա երբեք չի մոռանա և շնորհակալ կլինի: Իսկ պահանջելը կնշանակի շեշտել այն ամենը, ինչ արել եք նրա համար: Եթե դուք ուզում եք նրա մեջ երախտագիտության զգացմունք առաջացնել, երբեք մի թվարկեք, թե ինչեր եք արել նրա համար: Նա պետք է դա ինքը տեսնի, գտնի, կռահի, և միայն այդ դեպքում դուք կմնաք նրա հիշողության մեջ :

Երեխան ընդհանրապես միշտ ավելի բարձր է ծնողներից, այն հասարակ պատճառով, որ նրա սերունդը մեկ միավորով ավելի է: Դուք չեք լինի, իսկ նա կմնա ու ձեր մասին հիշողությունը կմնա նրա մեջ: Այնպես որ, ամեն դեպքում ծնողները պետք է մտածեն այն մասին, թե ինչպիսին նրանք կմնան իրենց սերունդների հիշողության մեջ և չցանեն այդ հիշողությունում դառը կորիզներ և վիրավորանքներ:

Ցավալի է, բայց փաստ, որ ծնողները միշտ ձգտում են ղեկավարել ժառանգների կյանքը: Հաճախ և  թվարկում են իրենց կատարած լավ բաները երեխաների համար և այդ ցուցակը տարիների ընթացքում ավելանում է: Դժգոհում են, որ դեռ նրանցից ոչ մի կոմպենսացիա չեն ստացել: Սա է հենց հիմնական, մշտական պատճառը ծնողների, որ պահանջում են զավակներից իրենց արածը հետ վերադարձնել: Լավ կլինի, որ հետ նայեք ու տեսնեք, թե դուք ինչ եք արել կամ չեք արել ձեր ծնողների համար: Ի՞նչ իմաստ ունի պահանջել:

Ավելի բարդ են փոխհարաբերությունները մեծ ընտանիքներում, որտեղ ապրում են հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատիկը, պապիկը: Վերջիններս անընդհատ բողոքում են առողջությունից ու դեռ մի 10 տարի առաջվանից անընդհատ զգուշացնում են ձեզ, որ շուտով մեռնելու են:
 Չեն թողնում, որ բնակարանը վերանորոգեք կամ վաճառեք, ամուսնանաք: Ասում են թողեք հանգիստ մեռնենք, հետո ինչ ուզում եք արեք:

Հոգեբանական առումով <<մեռնելը>> նշանակում է դուք ինձ վրա քիչ եք ուշադրությում դարձնում, ես էլ այնպես կանեմ, որ միշտ շուրջս վազվզեք, անհանգստանաք և կողքիցս  չբացակայեք: Իհարկե <<մեռնողը>> ինքը դա չի գիտակցում, նա իր էմոցիաները չի ձևակերպում, սակայն նրա պահվածքի իմաստը հենց դրանում է կայանում:

Շատերի տատիկները այդ ձևով <<մեռնում>> են  30 տարի: Ասեմ, որ նրաք շատ բարի հոգի ունեն, ուղղակի  ուզում են, որ իրենց բարեկամները,  հարազատները հաճախակի գան իրենց այցելության:

Բայց եթե ձեր բնակարանը նորոգման կարիք ունի, կամ ձեր ամուսնանալու ժամանակն է, ապա մի հետաձգեք սպասելով տատիկը կամ պապիկը, երբ կգնան այն աշխարհ: Ինչքան զույգեր են բաժանվել իրարից տարիներով ձգձգվող հարաբերությունների հետևանքով: Ուղղակի մի մոռացեք, որ նրանք ապրել են իրենց կյանքը երջանիկ ու անհոգ, կյանքում շատ բան են տեսել ձեզանից առավել: Իսկ եթե ձեզ դնում են ցավալի ընտրության առաջ, թե ում տրամադրել ժամանակը՝ ամուսնուն, թե՞ հերթական <<մահացողին>>, չմտածեք, որ ամուսինը դեռ ջահել է և կսպասի, իսկ ծերերին հարկավոր է <<փրկել>>, փրկել հարկավոր է ամուսնուն:

Ծերերը, ի տարբերություն ձեզ, հանգիստ կապրեն էլի մի 20 տարի, իրենց դժգոհություններով, բողոքելով, իսկ դուք այդ ընթացքում կարող եք կորցնել ձեր ամուսնուն, եթե անընդհատ զոհաբերեք ձեր ընդհանուր ժամանակը նախնիների օգտին:

Այս ամենից եզրակացություն

Ձեր ծնողներին, հարազատներին հարկավոր է սիրել, պաշտել գուրգուրել,  իսկ միասին չապրելը բացարձակ կապ չունի դրա հետ: Հենց սա է գլխավոր պատճառը ամուսնալուծությունների, բայց մեզ մոտ ինչպես և առաջ, հիմա էլ շատ դժվար է առանձնանալ ծնողներից: Հաստատ ձեր շրջապատում շատ ծանոթներ կունենաք, որոնք բաժանվել են իրարից քանի, որ սկեսուրն էր մեղավոր, կամ չամուսնացած ամուսնու քույր կամ իր մայրն է այդպես ճիշտ գտնում, և հիմա նա միայնակ է մեծացնում իր երեխային, անցել է մի քանի տարի և նա դեռ ապրում է մոր հետ և հետևում նրա խորհուրդների: Իսկ այն անձիք հատկապես տղամարդիկ, որոնք 30-40 տարեկան են բնակվում են ծնողների հետ և վերահսկվում նրանց կողմից ու դեռ չեն ամուսնացել, չեն կարող լավ ամուսին կամ կին լինել:

Այնպես որ, ամեն գնով ջանք մի խնայեք,  եթեկամիջոց ապրեք առանձին ձեր և նրա ծնողներից: Նրանք լավ մարդիկ են, անկեղծ ուզում են, որ ձեզ օգնեն, բայց նրանց խորհուրդները անօգուտ են մեր ժամանակներում, իսկ վիճաբանել նրանց հետ ամեն երեկո նյարդերի ավելորդ քայքայում: Ավելի լավ է նրանք ապրեն ուրիշ փողոցում, ուրիշ քաղաքում, երբեք մի մոռացեք նրանց այցելեք, զանգեք, երբ տեղ ունեք գնալու երեխաներին թողեք թող պահեն և ձեր հարաբերությունները կլինեն միշտ լավից էլ լավ: Եվ դուք կունենաք իդեալական ընտանիք:

Կան դեպքեր, երբ երիտասարդները ստիպված են լինում ապրել իրենց տատ պապերի հետ: Եթե ծնողների հետ բնակվելուց կարող էիր ինչ- որ ձև դասակարգել ժամանակը, ասենք դուք արթնանում եք ժամը 10-ին, նրանք 6-ին, կամ քնում եք 12-ին, նրանք 8-ին և կարողանում եք օգտվել լոգարանից, խոհանոցի, ապա ծերուկների դեպքում դա հնարավոր չէ: Նրանք երբեք չեն քնում, կամ շատ քիչ են քնում: Չեն հանդուրժում ոչ մի կողմնակի աղմուկ, հյուրեր, իսկ եթե ուշ եք տուն գալիս, ապաես քո պատճառով չեմ քնել և անվերջ բարոյախրատական քարոզներ են կարդում: Բացի այդ, երբ դուք քնած եք, նրանք սկսում են քայլել տնով մեկ ու ինչ որ բան փնտրել դժգոհելով ու տնտնքալով, որպեսզի ձեր մեջ խղճահարության զգացում առաջացնեն; Երկաթյա նյարդեր պետք է ունենաս, որ դիմանաս: Ու այստեղից էլ առաջանում են վեճերը, թե նրանց, թե ձեր կողակցի հետ: Կարելի է չխնայեք կուտակած փողերը, անտեղի մի չքայքայել  նյարդերը, վարձով ապրել, քանի որ առողջությունը ավելի թանկ է  բնակարանից: Առանց այն էլ կյանքը կարճ է, վայելեք այն որքան կարող եք: Սիրեք ու հարգեք նրանց, օգնեք ինչով կարող եք, բայց ապրեք առանձին: Իսկ եթե ուրիշ ճար չունեք ուրեմն ձեզ մնում է լռել ինչպես ձուկը: Երբ կրքերը բորբոքվում են աշխատեք ձեզ տիրապետել: Թողեք խոսակցությունները վաղվան, կամ տանից դուրս եկեք: Փոխեք խոսակցության թեման: Հարցրեք նրանց ընտանիքի, նախնիների մասին, անունները, երբ են ծնվել, մահացել, քանի երեխաներ են ունեցել: Մեծերը սիրում են այդ թեմաներով պատմություններ պատմել: Կազմեք ձեր տոհմածառը քանի դեռ նրանք ողջ են, իմացեք, հարցրեք ու գրի առեք: Երբ դուք էլ մեծանաք ձեր երեխաներին ու թոռներին կպատմեք: Եվ նրանք կիմանան իրենց ծագումը, նախնիների անունները, ինչով են նրանք զբաղվել, ինչ լավ ու վատ բաներ են ժառանգել նրանցից, կամ ինչից խուսափել: Այս ամենը կօգնի մարդուն գտնել իր տեղը այս աշխարհում, հասկանալ իր կյանքի նպատակը խդիրը: Այսպիսի զրույցները կօգնեն ձեզ ապրել ծերերի հետ հաշտ ու համերաշխ: Դուք պետք է այս ամենը հաշվի առնեք, որ երբ մեծանաք ձեր թոռներն ու ծոռներն էլ հանկարծ սկսեն չենթարկվել, հակաճառել  ձեզ տարօրինակ չթվա:

Խնդրում եմ չմոռանալ, որ նրանք անհատներ են, մարդիկ, որոնց հարկավոր է ընդունել այնպես, ինչպիսին որ կան՝ չփորձելով  փոխել, հղկել. դա արդեն ձեր խնդիրը չէ: Դա ձեր փոխարեն կանի հենց կյանքը, ճիշտ այնպես, ոնց նա արել է ժամանակին ձեր հետ:

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice