ԱՄՆ-ում կկառուցվի 1 մլրդ դոլարանոց քաղաք, որտեղ ոչ ոք չի ապրի (լուսանկարներ)
LIFEԱմերիկյան Pegasus Global Holdings հեռահաղորդակցային և տեխնոլոգիական ընկերությունը Նյու Մեխիկո նահանգի անապատում պատրաստվում է նոր քաղաք կառուցել, որտեղ, սակայն, որևէ մարդու չի թույլատրվելու բնակություն հաստատել։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, գերժամանակակից քաղաքը նախատեսված է լինելու 35.000 մարդու համար և կունենա հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները։
Պարբերականը մանրամասնում է, որ քաղաքը նախատեսված է լինելու նորարարական տեխնոլոգիաների, օրինակ՝ ինքնակառավարվող մեենաների, տարատեսակ տարերային աղետների նկատմամբ դիմացկուն տների փորձարկման համար։
Հայտնի է, որ դրա կառուցման աշխատանքները կսկսվեն եկող տարի և կավարտվեն 2018թ.` արժենալով 1 մլրդ դոլար։




Աղբյուրը` Tert.am
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



