Սիրիայի նախագահն անարդյունք Է համարում Ժնեւի բանակցությունները
INTERNATIONAL NEWSՍիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին Է, որ Սիրիայի հակամարտության կրագավորման շուրջ Ժնեւում կայացած բանակցություններն անարդյունք Էին: Այդ մասին նա ասել Է բլառուսական ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում Է Ժնեւին, այն մինչ այժմ ընդամենը ԶԼՄ-ների համար հանդիպման վայր Է մնում: Ժնեւյան հանդիպումներից ոչ մեկում ոչ մի կոնկրետ բան չի արվել, նույնիսկ մեկ միլիոներորդ տոկոսի չափով»,- հայտարարել Է Ասադը:
Նրա խոսքով՝ Ժնեւը մի գործընթաց Է, որի նպատակը Սիրիայի իշխանություններից զիջումների հասնելն Է:
«Բայց ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի որ նախագահն իրավունք չունի ազգային մասշտաբի զիջումներ անել,- ասել Է նա:- Նման որոշումներն ընդունվում են համազգային, համաժողովրդական մակարդակով, դրա համար հանրաքվե Է անհրաժեշտ»:
Ասադը նշել Է, որ ինքը կարող Է զիջումների գնալ «անձնական հարցերում, բայց ոչ այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի ինքնիշխանությանը, ազգային շահերին, սահմանադրությանն ու անկախությանը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան մայիսի 11-ին հայտնել Է, որ Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը: «Սիրիայի շուրջ բանակցությունները կկայանան մայիսի 16-19-ը, դրանք կլինեն համեմատաբար կարճատեւ գործնական բանակցություններ»,-նշել Է դե Միստուրան: Նրա խոսքով՝ կողմերը կջանան կայունացնել այն գործընթացը, որն ավելի վաղ գործարկվել Է Աստանայում:
«Սիրիայի ժողովրդի համար գերակայություն Է մնում սպանությունների դադարեցումը»,- ընդգծել Է դե Միստուրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



