Մոր ձեռքերում էր որդու գրեթե գլխատված մարմինը, սակայն 6 ժամ անց հրաշք տեղի ունեցավ
LIFEInchUzem.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ ժամանակակից բժշկությունը, հատկապես վիրաբուժությունը, մեծ բարձրունքների է հասել: Բժիշկները հիմա կատարում են անհավանական վիրահատություններ: Սակայն Ավստրալիայում տեղի ունեցած այս դեպքն արտասովոր է: Բժիշկներին հաջողվեց փրկել 16-ամսական փոքրիկին, ում գլուխը վթարի հետևանքով քիչ էր մնում պոկվեր վթարի պատճառով:
Ռեյլի Թեյլորը մայրուղով ընթանում էր իր ավտոմեքենայով: Ետին նստատեղին էին նստած նրա երկու երեխաները՝ 9-ամյա դուստր Շեյնն ու փոքրիկ որդին՝ Ջեքսոնը: Խաչմերուկներից մեկում նրանց հանդիպակաց հայտնվեց մի մեքեա և հարվածից խուսափելն անհնար էր:
Ժամանակակից մեքենաները համեմատաբար ապահով են, մայրն ու դուստրը գրեթե չեն տուժել: Սակայն փոքրիկը մեծ վնասվածք ստացավ: Նրա պարանոցը կոտրվել էր, գլուխը կախվել էր, կարծես տիկնիկ լիներ:
Չնայած տղան նստած էր մանկական նստարանին, այն պատրաստ չէր նման վթարի: Վթարի պահին նրա գլուխը բարձրացել էր և հարվածից նրա ոսկորները գրեթե առանձնացել էին: Նա կարծես գլխատվել էր ներսից:
Նրա փրկությունը հավանական էր միայն 2 տոկոսով, իսկ բժիշկն ասում էր, որ եթե անգամ փրկվի ապա ողջ կյանքում պարալիզացված կլինի:
Սակայն 6 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող ավարտվեց, տղայի գլուխը ֆիկսեցին մետաղյա սարքերի միջոցով և ութ շաբաթ անց նա առողջ ու երջանիկ տեսք ունի:








