Բոլոր խենթ բաները, որ տեղի են ունենում մարդկության կողմից ստեղծված ամենաթանկ տիեզերանավում գտնվելիս (նկարներ, շարժապատկերներ)
LIFETert.am-ը գրում է.
150 միլիարդ դոլար արժողությամբ սարքը, որը թռչում է մոլորակից 270 մղոն բարձրության վրա, մարդկության ամենատպավորիչ ձեռքբերումներից է, գրում է The Business Insider-ը։
Այն կոչվում է Միջազգային տիեզերանավ և 2000 թվականից այդտեղ բնակվում է հերթափոխով աշխատող տիեզերագնացների անձնակազմ։
Աստղագնացը մասնագիտություն չէ, որի դեպքում կարելի է օրվա վերջում տուն գնալ։ Միջազգային տիեզերանավի մեկ տոմսն արժե մոտ 70 միլիոն դոլար, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր անձնակազմ ապրում և աշխատում է կայանում վեց ամիս հերթափոխով։
Սակայն ՆԱՍԱ-ից տիեզերագնաց Սքոթ Քելին և ռուս տիեզերագնաց Միխայիլ Կոռնիենկոն կլինեն առաջինները, որոնք մի ամբողջ տարի կանցկացնեն տիեզերքում ապրելով։
Business Insider-ը շարժապատկերներով և լուսանկարներով ներկայացրել է, թե ինչպիսին է կյանքը Միջազգային տիեզերանավում, որտեղ առօրյա սովորական գործողությունները կարող են Երկրի վրա երբեք չհանդիպող բարդություններ ունենալ։





























