Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


10 բան, որ պետք է հիշես, երբ թվում է, թե ամեն ինչ քո դեմ է

LIFE

Ամեն ինչ միշտ և միևնույն ժամանակ երբեք էլ սխալ չի ընթանում: Սա բավականին դժվար է հասկանալ, և լինելով մարդ արարած, հաճախ դժվարանում ենք կառավարել մեր զգացմունքները՝ դրա պատճառով նաև միտքը: 

Ամեն ինչ մեզ վրա ազդում է ոչ այնքան այն բանի համար, որ մենք դրանց կառավարման տակ ենք, այլ այն պատճառով, որ հաճախ չենք գիտակցում, որ դրանք կառավարում են մեզ: Ամեն ինչ միշտ սխալ ուղղությամբ է ընթանում, սակայն միևնույն ժամանակ դրանք իրականում սխալ չպետք է լինեն: Ահա թե ինչու.

10 Things You Need To Remember When Everything Seems To Be Going Wrong

1. Կան բաներ, որոնք մեր կառավարումից դուրս են:

Կյանքում ամեն ինչ չէ, որ հնարավոր է կառավարել ու հսկողության տակ ունենալ: Պատկերացրեք՝ ինչքա՜ն հրաշալի կլիներ, եթե մենք կարողանայինք կառավարել այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ: Սակայն իրականությունը բոլորովին այլ է, ու մենք պետք է ընդունենք դա, և որքան ավելի շուտ ընդունեք դա, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի ազատվել անկառավարելի իրադարձությունների հետևանքով առաջացած խնդիրներից:

Եթե դու չես կարող կառավարել դա, ուրեմն չպետք է անհանգստանաս դրա համար: Իհարկե, ասելն ավելի հեշտ է քան անելը, սակայն դա այնքան էլ դժվար չի լինի, եթե փորձեք ամեն ինչ կողքից դիտարկել ու մի կողմ դնեք հուզական մտածողությունը:

2. Ոչինչ չի կարող փոխարինել ժամանակը:

Շատ ժամանակ ոչ թե ամեն ինչ սխալ ու հակառակ է ընթանում, այլ ուղղակի հրաշալի չի ընթանում: Որովհետև մենք մտածում ենք, թե սխալ է ու թարս այն ամենը, ինչը չի համապատասխանում մեր սպասելիքներին: 
Սա է այն հիմնական պատճառը, որ մենք չափից շատ ճնշում ենք գործադրում հաջողության հասնելու համար: Պետք է հիշել, որ ոչինչ էլ միանգամից չի լինում, ու ժամանակ է պահանջվում, որ ինչ-որ բան զարգանա ու հասունանա: Երբեմն չափից շատ ճնշումները կարող են ավելի վատ ազդեցություն ունենալ: Անհանգստանալն ու սթրեսի մեջ հայտնվելն այսպիսի բաների համար, անկասկած, ամենն ինչ ավելի կբարդացնեն:

3. Ձախողումը սովորելու գործընթացի մի մասն է:

Եթե դու պարբերաբար չես ձախողվում, ուրեմն ինչ-որ բան այնպես չես անում: Այո, դա ճիշտ է, եթե պարբերաբար չես ձախողվում, ուրեմն ինչ-որ բան ճիշտ չես անում: Շփոթվեցի՞ք: Որովհետև մենք հազվադեպ կարող ենք կանխատեսել մեր նպատակներին ուղղված քայլերի արդյունքները, անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք կարող են դրանք ունենալ, ձախողվելը գործընթացի մաս է կազմում:
Եթե դու չես ձախողվում, նշանակում է՝ չես փորձում: Այնուամենայնիվ, եթե դու հաճախ ես ձախողվում, ուշադրություն դարձրու այն բանի վրա, որ նույն բանն ամեն անգամ չկրկնես:  Նախ հասկացիր, թե ինչ սկզբունքներով ես առաջ շարժվում, փորձարկիր դրանք, ձախողվիր, հետո առաջ անցիր՝ սովորելով սխալներից:

4. Չկան վերելքներ առանց վայրէջքների:

Ամեն ինչ միշտ չի կարող լավ լինել, որովհետև որքան ավելի լավ է ամեն ինչ ընթանում, այնքան ավելի շատ են մեր սպասելիքները: Որքան ավելի բարձր են մեր սպասումները, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ չենք հասնի այդ սպասելիքներին: Շատ ժամանակ այն, ինչ մենք քիչ կամ փոքր ենք համարում, մյուսները կարող են բարձր համարել: Փոքրն ու քիչը կյանքի բնական մասն են կազմում: Սակայն այն, ինչ ցած է իջնում, կարող է նաև բարձրանալ, ուղղակի անհրաժեշտ է սթափ դատել ու հասկանալ, թե ինչ է պետք անել դրա համար:

5. Ամեն ինչ շատ ավելի քիչ վատ կլինի, եթե չկենտրոնանաս այն բանի վրա, թե որքան վատ է ամեն ինչ:

Մեր միտքը կարող է մեր ամենավատ թշնամին լինել: Երբ ամեն ինչ լավ է ընթանոմ, մենք ավելի երջանիկ ենք ու աշխարհն ավելի լավ լույսի ներքո ենք տեսնում, ու ամեն ինչ հրաշալի է երևում: Մյուս կողմից, երբ ամեն ինչ սկսում է վատ ընթանալ, մենք սկսում ենք մռայլ տրամադրվածություն ունենալ:
Ամեն ինչ ավելի մռայլ ու անգույն է թվում, ու այն ամենը, ինչի հետ գործ ենք ունենում, անհույս է թվում: Որքան ավելի անհույս է ամեն ինչ թվում, այնքան ավելի վատ ենք նկարագրում մեր փորձառությունը, որն իրականում ուղղակի  նորմալ կլիներ, եթե ավելի դրական տրամադրվեինք այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում: Եվ որքան ավելի վատ մենք զգանք, այնքան ավելի շատ կներքաշվենք այն ճնշող ու մռայլ շրջանակի մեջ, որը մենք ինքներս ենք ստեղծում:

6. Դու միշտ էլ լավ կլինես՝ անկախ ամեն ինչից:

Մենք բոլորս էլ երբեմն ուղղակի չափազանցնում ենք ամեն ինչ: Իրականում, անկախ նրանից, թե որքան վատ է ամեն ինչ ընթանում, ու թե որքան ծանր հոգեբանական իրավիճակում ես գտնվում, դու չես կարող սկսել զրոյից ավելի ներքևից: Երբ դու «0»-ում ես, դու միայն կարող ես դեպի վերը բարձրանալ: Սակայն չկա մի այնպիսի իրավիճակ, երբ քեզ զգաս այնպես՝ ասես ամեն ինչ վերցրել են քեզնից: 
Նույնիսկ, եթե քո բոլոր ֆիզիկական սեփականությունները քեզնից վերցնեն, նույնիսկ, եթե քո ընտանիքն ու ընկերները կողքիդ չլինեն, դու ունես քեզ: Դու ունես գիտելիքներ, քո մտքերը, քո միտքն ու փորձառությունները: Դու միշտ ինչ-որ բան արժես, ու այդ ինչ-որ բանը ոչ ոք չի կարող քեզնից վերցնել:

7. Այն, ինչ չի սպանում, ավել ուժեղ է դարձնում:

Կարող է ավելի ուժեղ դարձնել քեզ, և միշտ չէ, որ այդպես է. որպեսզի քո խնդիրները քեզ ավելի ուժեղ դարձնեն, դու պետք է սովորես դրանցից: Դու պետք է հասկանաս՝ որտեղ ես սխալվել: Ի՞նչը կարող էիր այլ կերպ անել և ի՞նչն ավելի արդյունավետ կլիներ: Ինչի՞ց պետք է խուսափեիր: Ի՞նչն էր, որ այնպես չարեցիր: Եթե դու կարողանաս սովորել դրանից, նշանակում է՝ դու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ էներգիա ես կորցրել: Մենք չենք կարող ընտրել այն, թե որքան արագ կսովորենք կյանքի դասերը. դա միայն կյանքն է որոշում, դե իսկ մենք պետք է երբեք չկորցնենք մեզ ու սթափ մտածենք:

8. Շատ հավանական է, որ նախկինում ամեն ինչ ավելի վատ էր, քան այժմ:

Այն մարդիկ են ավելի շատ սթրեսի ենթարկվում ու անհանգստանում, ովքեր կորցնելու ավելի շատ բան ունեն: Սա զարմանալի չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ բոլոր այս անհատները չեն սկսել այն ամենով, ինչ նրանք այժմ ունեն: Նրանք շատ ավելի քչից են սկսել: 

Մենք հաճախ կառչում ենք անցյալից ու չենք կարողանում առաջ շարժվել, այնինչ միակ բանը, որ պետք է հաշվի առնենք մեր անցյալից, դա այն դասերն են, որոնք մենք քաղել ենք տարբեր իրավիճակներում հայտնվելիս, ձախողվելիս ու հաջողությունների հասնելիս: 

9. Կյանքն ուղղակի խաղ է:

Մարդիկ մշտապես խաբկանքի մեջ են, թե ծիածանի այն կողմում իրենց գանձեր են սպասում, այնինչ իրականում այդպես չէ: Մեր կյանքը, փորձառությունները, այն ամենը, ինչ արել ենք ու պատրաստվում ենք անել, հենց այդ ամենի հատուցումն է: Ու երբ ամեն ինչ թարս է ընթանում, դա ուղղակի խաղի մի մասն է: 

Չկա ավելի ցածր մակարդակ, կա նոր մակարդակ, ինչպես որ խաղերում, կյանքը երբեմն ավելի է բարդանում, երբ առաջ ես շարժվում: Միակ բանը, որ ունենք, մեր կարողություններն են, որոնք ձեռք ենք բերում ընթացքում: Մենք միշտ էլ առաջընթաց ենք ունենում, նույնիսկ երբ դա չենք գիտակցում:

10. Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան:

Շատ մեծ է հավանականությունը, որ այն բանի համար, որ այդքան անհանգստանում ես, այնքան էլ կարևոր չէ: Շատ քիչ բաներ կան մեր կյանքում, որոնք անփոխարինելի են, անփոփոխելի ու մոռացվելու ենթակա: Կյանքում կարևոր է այն, ինչին անհատը կարևորություն է տալիս:

Իրականում ոչինչ էլ կարևոր չէ, միայն մարդիկ են կարևոր: Ինչ-որ մեկին կորցնելուց հետո է, որ մենք սկսում ենք կարևորել նրանց, ու դա ամենածանր զգացումն է, սակայն մենք պետք է այնքան հասունանանք, որ սկսենք գնահատել այն մարդկանց, ում ունենք մեր կողքին, որպեսզի այլևս այնքան չտխրենք նրանց կորցնելով:

Քանի դեռ մեր կարիերան առաջ է ընթանում, հրաշալի է ոգեշնչվել դրանով, բայց պատկերացրեք՝ երբ ոչ ոք աշխատելու կարիք չունենար, երբ մենք ապրեինք ուտոպիստական աշխարհում, միայն ադ ժամանակ մենք կսկսեինք տեսնել այն, ինչ իրականում ամենակարևորն է` ինքը կյանքը: Մնացած ամեն ինչ իրականում միայն այն է, ինչ անում ենք մինչ կհասնի ուտոպիստական այդ վիճակի ժամանակը:

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026