Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ նոր կատակերգություն է նկարահանել Հայկ Մարությանը

LIFE

BlogNews-ը գրում է.

Հոկտեմբերի 22-ին մեծ էկրան կբարձրանա «Կարգին ստուդիայի»  և «Էսքիզ ստուդիայի» նոր կինոկատակերգությունը՝ «Սիրո գործակիցը», որով ստեղծագործական թիմը նպատակ ունի գերազանցել «Սուպեր մամայի» հաջողությունն ու որակական առումով 1 աստիճան բարձր նշաձող սահմանել  հայկական ֆիլմարտադրության մեջ: «Սիրո գործակցի» ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարի հեղինակը Ռոբերտ Մարտիրոսյանն է, համահեղինակը՝ Արման Մարությանը:

Ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանն առաջինը BlogNews-ին է վստահել ֆիլմի մանրամասները: Նրանից տեղեկացանք, որ նոր նկարահանել են ռոմանտիկ կատակերգություն՝ սպորտային ուղղվածությամբ: Այստեղ խաղում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Լուիզա Ներսիսյանը, Ժենյա Մկրտումյանը, Խորեն Լևոնյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը, Արմուշը, Աննա Հարությունյանը և այլք:

Ֆիլմի սյուժեն ձևավորվում է Հայկի հերոսի շուրջ. նա և մտերիմ ընկերը, ում մարմնավորում է Գարիկը, ունեն համատեղ բիզնես, որը փրկելու համար պետք է գումարներ  հայթայթեն և ստիպված դիմում են խարդախության: Այն առնչվում է թենիսի տուրնեին, որին մասնակցում է Էթերի Ոսկանյանի հերոսուհին: Հենց նրան էլ սիրահարվում է Հայկի հերոսը:  Գլխավոր հերոսի միակ գլխացավանքը, սակայն, խարդախությունը չէ. նրան ուզում են ամուսնացել թաղային հեղինակություն Աղվանի (Ռուդոլֆ Ղևոնդյան) դստեր՝ Փիրուզի (Արմինե Պողոսյան) հետ: «Առաջին անգամ եմ խաղալու ռոմանտիկ հերոսի, ինչն ինձ համար էլ էր հետաքրքիր: Ինձ հետապնդում, սիրապնդում է Փիրուզը, նրա հայրը՝ Աղվանը, վերջինիս կինը՝ Ժաննան (Լուիզա Ներսիսյան), ով ևս սիրահետում է հերոսիս: Մի խոսքով՝ բոլորից անընդհատ փախչում եմ»,- նշեց Հայկը:

Դերասանն այս անգամ դիմահարդարման հատուկ միջոցներով չի կերպարանափոխվել, սակայն ֆիլմում նման հնարքներ օգտագործվել են: «Հատուկ գրիմով Արմինեին նմանեցրել են Ռուդիկին, կարծես Ռուդիկը լինի, շատ է փոխվել: Վիզուալ փոխված է նաև Գարիկը. պեպեններն ու շիկակարմիր մազերը նրան անճանաչելի են դարձրել:)»,- ասաց պրոդյուսերը:

Էթերին և Աննան 2-3 ամիս թենիսի պարապմունքների են գնացել, քանի որ մարմնավորում են թենիսիստուհիների: «Մեր ամբողջ թիմի մոտ սպորտային ոգի էր արթնացել:) Կարևորում ենք նաև սպորտի պրոպագանդան»,- նշեց Հայկը, ով ևս որոշակի պատրաստվածություն է անցել: Ըստ դերասանի՝ թեև կատակերգություն են նկարահանել, չեն անտեսել նաև ֆիլմի ասելիքը. «Անկախ ամեն ինչից ընկերությունը, սերը, բարին հաղթում են մեզ մոտ»:

Ֆիլմը  նկարահանվել է Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլ վայրերում: Հայկի խոսքով՝ այն շատ գեղեցիկ ցույց կտա Հայաստանը: «Սիրո գործակիցը» կցուցադրվի նաև Հայաստանի մարզերի քաղաքներում և գյուղերում, նույնիսկ այն գյուղերում, որտեղ չկան կինոթատրոններ. «Մենք կստեղծենք այդ հնարավորությունը: Կարևորում եմ ցուցադրությունը նաև սահմանամերձ գյուղերում, որտեղ բարեգործական հիմունքներով «Սուպեր մաման» ցուցադրել ենք, այս ֆիլմը ևս ցուցադրելու ենք»:

Անդրադառնալով սպասումներին՝ Հայկը նշեց, որ մրցակցության մեջ են մտել իրենք իրենց հետ: ««Սուպեր մամայով» շատ բարձր նշաձող ենք սահմանել. վերջին 25 տարվա մեջ այն ամենամեծ լսարան ունեցող ֆիլմն է եղել՝ սահմանելով ռեկորդային թիվ՝  220 հազար այցելու կինոթատրոնում, ավելի քան 5 մլն դիտում «Youtube»-ում, ինչը շատ բարձր ցուցանիշ է ֆիլմի համար: Թվերից բացի, կան հազարավոր մեկնաբանություններ, նամակներ, որոնցով մարդիկ հայտնում են իրենց գոհունակությունը: Այս առումով մենք մեզ մրցակից ենք և պետք է հաղթենք ինքներս մեզ»,- ասաց Հայկն ու հավելեց, որ այս ֆիլմն ավելի մասշտաբային է թե՛ բյուջեի, թե՛ դերասանական կազմի, թե՛ նկարահանման վայրերի առումով:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards